Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՇՈՒՇԻԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ 1828-1917 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

(Հատված Վահրամ Բալայանի գրքից)

 1897թ. փետր­վա­րին Շու­շիում ստեղծ­վում է քա­ղա­քա­յին դու­մա։ Վե­րո­հի­շյալ մար­մինն ընտ­րու­թյան մի­ջո­ցով ձևա­վոր­վում էր ժո­ղովր­դի կող­մից։ Պատ­գա­մա­վոր­նե­րի ընտ­րու­թյան ժա­մա­նակ հաշ­վի էր առն­վում ու­նեց­ված­քա­յին ցեն­զը։ Ընտ­րա­կան ի­րա­վուն­քից օգտ­վում էին 25 տա­րե­կա­նից բարձր տղա­մար­դիկ։ Կա­նայք չու­նեին ընտ­րա­կան ի­րա­վունք։ Քա­ղա­քա­յին դու­ման տվյալ բնա­կա­վայ­րի հա­մար օ­րենս­դիր իշ­խա­նու­թյան դե­րա­կա­տա­րու­թյուն ու­ներ։ Այդ մար­մի­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում էր տն­տե­սա­կան գոր­ծա­ռույթ­նե­րով՝ օ­րի­նակ քա­ղա­քի բա­րե­կարգ­ման, շու­կա­նե­րի աշ­խա­տանք­նե­րի կար­գա­վոր­ման, առևտրի, ա­ռող­ջա­պա­հու­թյան, լու­սա­վո­րու­թյան հար­ցե­րով։

Ի դեպ, Շու­շիի քա­ղա­քա­յին դու­մա­յի պատ­գա­մա­վոր­ներ էին ըն­տր­վում հիմ­նա­կա­նում հա­յեր։ Ան­գամ քա­ղա­քի թա­թար ազ­գաբ­նակ­չու­թյու­նը նա­խընտ­րում էր ձայ­նը տալ հայ թեկ­նա­ծու­նե­րի օգ­տին։
1916թ. քա­ղա­քա­յին դու­մա­յի ան­դամ­ներ էին Լևոն Վար­դա­պե­տյա­նը, Գե­րա­սիմ Բաղ­դա­սա­րյա­նը, Լևոն Վա­րա­զյա­նը, իսկ թա­թար­նե­րից՝ Նով­րուզ Շա­ֆին։
1917թ. Շու­շիի քա­ղա­քա­յին դու­ման ու­ներ 22 պատ­գա­մա­վոր։ Նրան­ցից միայն Ա. Կու­լիևն էր թա­թար։
Ինչ­պես Շու­շիի գա­վա­ռի, այն­պես էլ քա­ղա­քի պե­տա­կան և վար­չա­կան նշա­նա­կու­թյան շեն­քե­րը տե­ղա­կայ­ված էին հայ­կա­կան թա­ղա­մա­սե­րում, ո­րոնք հրո ճա­րակ դար­ձան 1905-1906 թվա­կան­նե­րի հայ-թա­թա­րա­կան ընդ­հա­րում­նե­րի և 1920թ. մար­տի 23-ի ող­բեր­գա­կան օ­րե­րին։
Քա­ղա­քա­յին դու­մա­յի ո­րո­շում­նե­րը կյան­քում ի­րա­գործ­վում էին ուպ­րա­վա­յի մի­ջո­ցով։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին քա­ղա­քա­յին վար­չու­թյան հիմ­նա­կան մտա­հո­գու­թյունն էր՝ լու­ծել բեր­դա­քա­ղա­քի ազ­գաբ­նակ­չու­թյան պա­րե­նա­վոր­ման հար­ցը։
Քա­ղա­քա­յին դու­ման ա­մեն ամս­վա հա­մար կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյան մթերք­նե­րի սա­կագ­ներ էր սահ­մա­նում։
ՙՓայ­լակ՚-ի թղ­թա­կի­ցը, քն­նար­կե­լով ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Շու­շիի ազ­գաբ­նակ­չու­թյան պա­րե­նա­վոր­ման հար­ցը քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից կազ­մա­կեր­պա­կան հու­նի մեջ առ­նե­լու գոր­ծը, նկա­տել է. ՙԱն­հա­մե­մատ լավ պայ­ման­նե­րում է գտն­վում Շու­շի քա­ղա­քը ոչ միայն գա­վա­ռա­կան, այլև մեծ քա­ղաք­նե­րի շար­քում։

Պա­տե­րազ­մը կար­ծես չէ շօ­շա­փել նրան և այս­տեղ չէ նկատ­ւում այն­քան խիստ թան­գու­թիւն, ինչ­պէս միւս քա­ղաք­նե­րում։ Պա­տե­րազ­մի եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում Շու­շին չէ ապ­րել պա­րե­նա­վոր­ման խիստ տագ­նապ­ներ, շնոր­հիւ շա­քա­րի, ա­լիւ­րի և այլ մթերք­նե­րի պա­տեհ ներ­մուծ­ման։ Հէնց սկզ­բից քա­ղա­քա­յին ինք­նա­վա­րու­թիւ­նը կա­րո­ղա­ցաւ իր ձեռ­քը վերց­նել պա­րե­նա­ւոր­ման գոր­ծը և կենտ­րօ­նաց­նել իր մօտ ներ­մուծ­ւող բեռ­նե­րի ցու­ցա­կագ­րու­թիւ­նը և ըստ ժա­մա­նա­կի հա­մա­չափ բաշ­խու­մը, ո­րի շնոր­հիւ և կա­րե­լի ե­ղաւ տագ­նապ­նե­րի հնա­րա­ւո­րու­թեան ա­ռաջն առ­նել։ Բա­ցի այդ, մաս­նա­ւոր առևտրա­կան­նե­րի վրայ հս­կո­ղու­թեան կազ­մա­կեր­պու­մը հնա­րա­ւո­րու­թիւն չտ­ւաւ նրանց սպե­կու­լեա­ցիա­յի են­թար­կե­լու ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան մթերք­նե­րը՚։ Տե­ղե­րում հա­ջորդ տա­րի­նե­րին հա­ցա­հա­տի­կի հա­մա­պա­տաս­խան պա­շար­ներ կու­տա­կե­լու նպա­տա­կով՝ Շու­շիի քա­ղա­քագ­լու­խը 1915թ. սեպ­տեմ­բե­րի 1-ին հե­ռագ­րում է Պե­տեր­բուրգ՝ Պետ­դու­մա­յի պատ­գա­մա­վոր Մ. Պա­պա­ջա­նյա­նին, ներ­կա­յաց­նե­լով գա­վա­ռի գյու­ղա­ցիու­թյան ծանր վի­ճա­կը՝ կապ­ված ան­բեր­րիու­թյան հետ և խնդ­րում վեր­ջինս՝ միջ­նոր­դել ի­րա­վա­սու մար­մին­նե­րին՝ պե­տա­կան մի­ջոց­նե­րից գու­մար հատ­կաց­նե­լու և սեր­մա­ցու ձեռք բե­րե­լու հա­մար։ Հաշ­վի առ­նե­լով Շու­շիի քա­ղա­քագլ­խի խնդ­րան­քը՝ պատ­գա­մա­վոր Մ. Պա­պա­ջա­նյա­նը 1915թ. դեկ­տեմ­բե­րին և 1916թ. Շու­շիի և գա­վա­ռի պա­րե­նա­վոր­ման հար­ցի հետ կապ­ված Պե­տա­կան Դու­մա­յում մի քա­նի ան­գամ հար­ցապն­դում­ներ էր ա­րել։
Սո­ցիա­լա­կան և կր­թա­կան բնույ­թի հար­ցեր լու­ծե­լու նպա­տա­կով քա­ղա­քա­յին դու­ման 1917թ. փետր­վա­րին ո­րո­շում է Գեոր­գիևյան խաչ ստա­ցած մարդ­կանց զա­վակ­նե­րի հա­մար՝ եր­կու ա­շա­կերտ ռեա­լա­կան դպ­րո­ցից, մե­կա­կան էլ Մա­րինս­կի և բարձր տար­րա­կան դպ­րոց­նե­րից, թո­շակ նշա­նա­կել։
Շու­շին, ինք­նա­վար կար­գա­վի­ճակ ստա­նա­լուց հե­տո, ընդգրկվել էր հա­մա­ռու­սա­կան քա­ղաք­նե­րի կազ­մում։
Ան­դր­կով­կա­սի խո­շո­րա­գույն քա­ղաք­նե­րից մե­կը լի­նե­լով՝ Շու­շին մշ­տա­պես գտն­վում էր ցա­րա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի տի­րույ­թում։
1882թ. մա­յի­սին Կով­կա­սի կա­ռա­վար­չա­պետ իշ­խան Դոն­դու­կով- Կոր­սա­կովն այ­ցե­լել է Շու­շի և հան­դի­պում­ներ ու­նե­ցել ինչ­պես գա­վա­ռա­յին, այն­պես էլ քա­ղա­քա­յին իշ­խա­նու­թյուն­նե­րի և հան­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։
Պե­տա­կան դու­մա­յի պատ­գա­մա­վոր Մ. Պա­պա­ջա­նյա­նը 1916թ. հոկ­տեմ­բե­րի 20-ին ժա­մա­նել էր Շու­շի։ Նա մի քա­նի հան­դի­պում­ներ է ու­նե­ցել իշ­խա­նու­թյուն­նե­րի և ժո­ղովր­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ու քն­նար­կել գա­վա­ռին ու քա­ղա­քին առ­նչ­վող բազ­մա­պի­սի հար­ցեր՝ ա­ռանձ­նա­կի ու­շադ­րու­թյուն դարձ­նե­լով կր­թու­թյան և սո­ցիա­լա­կան ո­լորտ­նե­րին։ Հատ­կա­պես Շու­շիի ազ­գաբ­նակ­չու­թյանն ան­հան­գս­տաց­նում էին այդ տա­րի­նե­րին շատ տա­րած­ված ա­վա­զա­կա­յին հար­ձա­կում­նե­րը։ Ճա­նա­պարհ­ներն անվ­տանգ չէին, և զին­ված ա­վա­զա­կախմ­բե­րը թա­լա­նում էին ան­ցորդ­նե­րին ու տար­բեր ապ­րանք­նե­րով բար­ձած կառ­քե­րը։ Թա­լա­նը և սպա­նու­թյուն­ներն այն­քան էին տա­րած­ված, որ Եվ­լա­խից, Աղ­դա­մից, Կա­րյա­գի­նո­յից Շու­շի կա­ռա­պան­նե­րը հրա­ժար­վում էին գնալ։ Իշ­խա­նու­թյուն­ներն ա­վա­զա­կախմ­բե­րին զս­պե­լու հա­մար ստիպ­ված օգ­տա­գոր­ծում էին բա­նա­կա­յին ու­ժե­րին՝ Կա­րյա­գի­նո ու­ղար­կե­լով 500 սահ­մա­նա­պահ զին­վոր­ներ, բայց դրու­թյու­նը չէր շտկ­վում։ Հար­ցին վերջ­նա­կան լու­ծում տա­լու հա­մար պատ­գա­մա­վո­րը խոս­տա­ցավ այն քն­նար­կել Ռու­սաս­տա­նի բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ։ Այդ տա­րի­նե­րին Շու­շիի քա­ղա­քա­յին ինք­նա­վա­րու­թյան քար­տու­ղարն էր Դա­վիթ Ա­վա­գյա­նը։
Ցա­րա­կան իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին Շու­շիում էին կենտ­րո­նաց­ված նաև գա­վա­ռի ար­դա­րա­դա­տու­թյունն ի­րա­կա­նաց­նող ինս­տի­տուտ­նե­րը։
Սկզբ­նա­կան շր­ջա­նում, նախ­կին սո­վո­րու­թյան և ա­վան­դույթ­նե­րի հա­մա­ձայն, տե­ղե­րում դա­տա­վո­րի դեր էին կա­տա­րում մե­լիք­ներն ու բե­կե­րը։ Դրան զու­գա­հեռ՝ Ռու­սաս­տա­նում գտն­վող դա­տա­կան հա­մա­կար­գը քայլ առ քայլ սկ­սում է թա­փան­ցել նաև նոր նվաճ­ված տա­րածք­նե­րը։

Սկիզբը՝ ՙԱԱ՚« թիվ 86« 87« 88« 89« 90« 91« 92« 93« 94« 96« 98, 99, 102« 103, 104« 106« 107« 108, 109, 110)
(Շարունակելի)