[ARM]     [RUS]     [ENG]

ՌՈՒՍ ԽԱ­ՂԱ­ՂԱ­ՊԱՀ­ՆԵ­ՐԸ ՇԱ­ՐՈՒ­ՆԱ­ԿՈԻՄ ԵՆ ՕԳ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՑՈՒ­ՑԱ­ԲԵ­ՐԵԼ ԲԱԶ­ՄԱ­ԶԱ­ՎԱԿ ԸՆ­ՏԱ­ՆԻՔ­ՆԵ­ՐԻՆ ՈՒ ԲՌ­ՆԻ ՏԵ­ՂԱ­ՀԱՆ­ՎԱԾ­ՆԵ­ՐԻՆ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Ինչ­պես հա­ղոր­դե­ցին Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի մա­մու­լի ծա­ռա­յու­թյու­նից, ՌԽԶ զին­վո­րա­կան ա­վա­նի տա­րած­քում հա­մա­ցան­ցի ա­պա­հով­ման հա­մար բաց­վել է բա­ժա­նոր­դա­յին կետ:

"Այ­սօր զին­ծա­ռա­յող­նե­րը, ինչ­պես և մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը հա­մա­ցան­ցից օգտ­վե­լու մեծ պա­հանջ ու­նեն` լի­նի դա հա­րա­զատ­նե­րի հետ շփ­վե­լու, բան­կա­յին գոր­ծարք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, Ռու­սաս­տա­նում կամ ար­տերկ­րում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին տե­ղե­կա­նա­լու, թե այլ նպա­տակ­նե­րով",- ա­սել է Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Անդ­րեյ Պետ­րո­վը: Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի զին­ծա­ռա­յող­նե­րը, բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի ըն­կե­րակ­ցու­թյան հետ հա­մա­տեղ, հու­մա­նի­տար ակ­ցիա­յի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նա­կում են օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին ու տե­ղա­հան­ված­նե­րին։ Բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի` Ռու­սաս­տա­նից ու­ղարկ­ված հու­մա­նի­տար բե­ռը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Է­րե­բու­նի օ­դա­նա­վա­կա­յա­նից Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ է տե­ղա­փոխ­վել ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ա­վիա­ցիա­յի և ավ­տո­մե­քե­նա­նե­րի մի­ջո­ցով։
"Օ­րերս հու­մա­նի­տար-բժշ­կա­կան նպա­տակ­նե­րով շր­ջայց կա­տա­րե­ցինք Ճար­տար քա­ղաք։ Բժշ­կա­կան բրի­գա­դում ընդգրկված էին թե­րապևտներ, վնաս­ված­քա­բան, ակ­նա­բույժ, վի­րա­բույժ, քիթ-կո­կորդ-ա­կան­ջա­բան և նյար­դա­բան։ Տե­ղի բնա­կիչ­ներն, իս­կա­պես, մաս­նա­գի­տաց­ված բու­ժօգ­նու­թյան կա­րիք են զգում",-ա­սել է Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ Տա­տյա­նա Սեր­գեևան։
Ճար­տա­րի մշա­կույ­թի տա­նը Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը բա­րե­րար­նե­րի հետ միա­սին կա­րի­քա­վոր ըն­տա­նիք­նե­րին բա­ժա­նե­ցին գրե­նա­կան պի­տույք­ներ ու ձմե­ռա­յին կո­շիկ։ Օգ­նու­թյուն տրա­մադր­վեց 360 մար­դու։
Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հու­մա­նի­տար ակ­ցիա­յի հա­ջորդ հաս­ցեա­տե­րը Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նատն էր։ Հաս­տա­տու­թյու­նում օթևա­նել է ա­ռանց ծնո­ղա­կան խնամ­քի մնա­ցած 19 ե­րե­խա։
"Ռուս խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­վել է բա­րե­գոր­ծա­կան ակ­ցիա Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի միակ ման­կա­տա­նը։ Մենք ե­րե­խա­նե­րին բա­ժա­նե­ցինք կո­շիկ, գրե­նա­կան պի­տույք­ներ, ու­սա­պար­կեր։ Շնոր­հա­կալ ենք ռուս խա­ղա­ղա­պահ ու­ժե­րին հա­մա­տեղ գոր­ծու­նեու­թյան հա­մար, հե­տա­գա­յում նույն­պես կհա­մա­գոր­ծակ­ցենք` հա­նուն բա­րօ­րու­թյան և խա­ղա­ղու­թյան հաս­տատ­ման",-տե­ղե­կաց­րեց բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լե­սյա Պո­դոլս­կա­յան։
Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի պա­հա­կա­պա­րե­կա­յին մո­բիլ խմ­բե­րը կող­մե­րին սահ­մա­նա­զա­տող գծի եր­կայն­քով շա­րու­նա­կում են ի­րա­կա­նաց­նել ի­րա­վի­ճա­կի վե­րահ­սկ­մանն ուղղ­ված ի­րենց ա­ռա­ջադ­րանք­նե­րը` զրա­հա­տեխ­նի­կա­յի կի­րառ­մամբ։ Ա­մեն օր պա­հա­կա­պա­րե­կա­յին եր­թեր են ի­րա­կա­նաց­վում տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով՝ Մար­տա­կեր­տի, Մար­տու­նու, Աս­կե­րա­նի, Շու­շիի շր­ջան­նե­րում և Լա­չի­նի մի­ջանց­քում։ Պա­րե­կու­թյան ըն­թաց­քում ի ցույց է դր­վում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յու­թյու­նը, ինչ­պես նաև ի­րա­կա­նաց­վում է հրա­դա­դա­րի ռե­ժի­մի պահ­պան­ման վե­րահս­կո­ղու­թյուն ու ա­ռաջ­նագ­ծա­մերձ գո­տում կող­մե­րի սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի կան­խար­գե­լում։ Պա­րե­կա­յին խմ­բե­րը բազ­մա­կի­լո­մետ­րա­նոց եր­թեր են ի­րա­կա­նաց­նում ժա­մա­նա­կա­կից ԲՏՌ-82Ա զրա­հա­փո­խադ­րիչ­նե­րով և բա­րե­լավ­ված ան­ցա­նե­լիու­թյամբ ՈՒ­ՐԱԼ ավ­տո­մե­քե­նա­նե­րով։ Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում հնա­րա­վոր մի­ջա­դե­պե­րի կանխ­մանն ուղղ­ված ջան­քե­րի հա­մա­կարգ­ման հա­մար շա­րու­նա­կա­կան փոխ­գոր­ծակ­ցու­թյուն է ա­պա­հով­վում Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի գլ­խա­վոր շտա­բե­րի հետ։ Ռուս խա­ղա­ղա­պահ հա­վա­քա­կազ­մի զին­ծա­ռա­յող­նե­րը դի­տա­կե­տե­րում շուր­ջօ­րյա վե­րահս­կո­ղու­թյուն են ի­րա­կա­նաց­նում` Լա­չի­նի մի­ջանց­քով մարդ­կանց անվ­տանգ երթևե­կու­թյունն ա­պա­հո­վե­լու նպա­տա­կով։ Գի­շե­րա­յին ժա­մե­րին հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ռուս զին­ծա­ռա­յող­նե­րը հան­դեր­ձա­վոր­ված են լու­սար­ձա­կող տար­րեր պա­րու­նա­կող "Ռատ­նիկ" հա­մազ­գես­տով։ Դի­տա­կե­տե­րը կա­հա­վոր­ված են ժա­մա­նա­կա­կից լու­սա­դիո­դա­յին լու­սար­ձակ­նե­րով և ան­խա­փան է­լեկտ­րաս­նուց­ման աղ­բյուր­նե­րով, ինչ­պես նաև տե­սա­վե­րահ­սկ­ման ժա­մա­նա­կա­կից տե­սախ­ցիկ­նե­րով։
"Ցու­ցադ­րում ենք ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յու­թյու­նը։ Ա­պա­հով­վում է տա­րան­ցիկ փո­խադ­րա­մի­ջոց­նե­րի անվ­տանգ երթևե­կը։ Յու­րա­քան­չյուր մե­քե­նա ստուգ­վում, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում զնն­ման է են­թարկ­վում։ Ծա­ռա­յու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ինչ­պես ցե­րե­կը, այն­պես էլ գի­շե­րը։ Գի­շե­րա­յին ժա­մե­րին մեր հան­դեր­ձան­քը պա­րու­նա­կում է լու­սար­ձա­կող տար­րեր՝ ճա­նա­պար­հին անվ­տանգ ծա­ռա­յու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար",-ման­րա­մաս­նում է ՌԽՍ ներ­կա­յա­ցու­ցիչ Ա­լեք­սանդր Ռիպս­կին։
Հոկ­տեմ­բե­րի 2-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րի կող­մից Ստե­փա­նա­կեր­տի թիվ 5 հիմ­նա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի հետ անց­կաց­վեց "Ա­րիու­թյան դաս", իսկ հոկ­տեմ­բե­րի 5-ին` "Ռուս խա­ղա­ղա­պա­հը՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում խա­ղա­ղու­թյան ե­րաշ­խա­վոր" խո­րագ­րով դաս` Ստե­փա­նա­կեր­տի հ. 8 հիմ­նա­կան դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի հետ։ ՌԽԶ քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կե­տը բաց­ման պա­հից ի վեր ստա­ցել է 4784 զանգ տե­ղաբ­նակ­նե­րի կող­մից։ "Թեժ գի­ծը" քա­ղա­քա­ցի­նե­րից ստա­ցել է 2013 զանգ։