Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Լոնդո՞ն ... գնա՜, բայց ուր ալ գնաս` տունդ Արցախն է

 

Արցախյան 3-րդ պատերազմի ավարտից անմիջապես հետո Սփյուռքից մեր հայրենակից մի խումբ երիտասարդներ ժամանեցին Երևան, ապա՝ Արցախ։ Եկել էին իրենց բարեգործական ծրագրերով և մասնագիտական հմտություններով օգտակար լինելու Արցախի վերականգնմանն ու վերակառուցմանը։ Լոնդոնից, Լոս Անջելեսից, Բեյրութից ժամանած մեր երիտասարդ հայրենակիցները... Եղան նաև մնացողներ։ Արցախցի են այլևս։

Յակոբ Իփճեան։ Կիպրոսում ծնված հայ երիտասարդն ապրել և ուսանել է Լոնդոնում։ Ավարտել է Կինգստոնի և Կապլանի համալսարանները, ուսումնասիրել իրավագիտություն և հաշվապահական գործ։ Այժմ նրա բոլոր ծրագրերն ու նպատակները կապված են Արցախի հետ։

Արցախի համն ու հոտը

ՙԱնշուշտ, պիտի ուզեի ընտանիք կազմեմ, տուն ունենամ այստեղ։ Ինձ այստեղ օտար մարդ չեն ընդունում, ասում են՝ մեր Հակոբը, մեր ընկերը, ախպերը՝ մատաղ ինիմ քեզ։
Տարբեր երկրներ եմ այցելել, շփվել տարբեր ժողովուրդների հետ, Արցախի ժողովուրդը նման չէ ոչ մեկին։ Արցախցին ուրիշ է, Նա քեզ համարում է իր ընտանիքի մասնիկ, սեղան է նստում քեզ հետ, հոգ տանում քո մասին ու մինչև վերջ քեզ հետ լինում։ Շատ ժողովրդասեր ու սրտաբաց մարդիկ են այստեղ։ Արցախը մեզ դիմավորեց այնպես, ինչպես հայի, ով վերադարձել ու գտել է իր տունը։ Արցախը հայի օջախն է։ Լինելով այստեղ, հասկացել եմ, որ պիտի ոչ միայն արցախցիներին օգնեմ, այլ նաև Արցախում բնակվեմ։

Սփյուռքը պիտի Հայրենիք վերադառնա

Շատ դժվար ժամանակներ են, բայց պետք է հաղթահարենք, պետք է առաջ գնանք, որպեսզի հայ ազգը զորանա։ Թվում էր, թե Լոնդոնում բնակվելով, կարող ես ավելին անել հայրենիքի համար։ Երևի մեր սխալն այդ էր, որ այս 30 տարիներին Արցախին միայն հեռվից ենք օգնել։ Սփյուռքն այսուհետ պետք է ավելի շատ, այսպես ասած, ֆիզիկական ներդրում ունենա Արցախի կայացման ու զարգացման գործում։ Մենք նորից նույն սխալները չպետք է թույլ տանք։ Սփյուռքը պետք է վերադառնա ու բնակվի հայրենիքում։ Ունեմ ընկերներ, ովքեր առաջիկայում պատրաստվում են գալ ու ապրել այստեղ՝ ինչպես օրինակ մեր ընկեր Շանթը։ Նա արդեն Մարտունիում է բնակվում, ինձանից առաջ էր Արցախ եկել /հեղ․-Շանթ Չարշավյանը ԱՄՆ-ից դեռ պատերազմի օրերին էր ժամանել Արցախ։ Այժմ ընտանիք է կազմել և բնակություն հաստատելԱրցախում/։

Հոս է մեր տունը, պետք է գանք և պարտականություն է, որ հոս ըլլանք. արմատներ՝ Էրգրում, տուն՝ Արցախում

Կյանքումս առաջին անգամ Արցախում զգացի, որ հայրենիք ունեմ։ Արմատներով Արևմտյան Հայաստանից եմ։ Հայրս և մայրս ծանոթացել են Հայաստանում՝ ուսանելու տարիներին։ Ես ծնվել եմ Կիպրոսում։
Միայն Սփյուռքի հայերը կհասկնան, որքան դժվար է օտար հողում հայ մնալը։ Դժվար է, բայց կան, անշուշտ, ակունքներ՝ մեր եկեղեցիները, հայ դպրոցները, որոնք միշտ մեծ գործ կտանին, որ մենք հայ մնանք։ Շատ երկրներում եմ եղել, ամենուր օտար ես։ Լոնդոնում համալսարան ընդունվելու համար, անգլիացիների համեմատ, քանի մը անգամ լավ արդյունք պիտի գրանցես, ավելի ջանք գործադրես։ Նույնը՝ Կիպրոսում։

Արցա՞խ, Լոնդո՞ն, թե...

ՙԳնա՜, բայց մի՜ մոռնար, որ հայրենիքդ Արցախն է։ Ուր որ ալ էրթաս, տունդ Արցախն է՚։

ՙԻ գործ՚ ծրագրի շրջանակներում, որի նպատակն սփյուռքահայ լավագույն մասնագետներին ՀՀ և ԱՀ պետական կառույցներում ներգրավելն է, Յակոբ Իփճեանն օրերս ընդգրկվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմում։

Անի Մանգասարյան