[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ ՆԱ­ԽԱ­ԳԱ­ՀԻ ՄՐ­ՑԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՐ ԱՐ­ՑԱԽ­ՑԻՆ ՈՒ ՆԺ­ԴԵ­ՀԻ ՄՈ­ՆՈՒ­ՄԵՆ­ՏԱԼ ՔԱՆ­ԴԱ­ԿԻ Ե­ՐԱ­ԶԱՆ­ՔԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

ՀՀ նա­խա­գա­հի մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցած ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ քան­դա­կա­գործ Մու­շեղ Մու­սա­յե­լյա­նի ե­րա­զան­քը Գա­րե­գին Նժ­դե­հի մո­նու­մեն­տալ քան­դակն Ար­ցա­խում կանգ­նեց­նելն է։

Ե­րա­զել, գոր­ծել ու չպա­հան­ջել. ե­րի­տա­սարդ ար­վես­տա­գե­տի կյան­քի բա­նաձևն է։ Քան­դակ­նե­րի ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը՝ Երևա­նի ՙՓյու­նիկ՚ ար­վես­տի սրա­հում, նույն­պես կա­րող էր ա­նի­րա­տե­սա­կան ե­րա­զանք հա­մար­վել հե­ռա­վոր Ա­շա­նում ծն­ված ու մե­ծա­ցած ե­րի­տա­սար­դի հա­մար։ Մու­շե­ղի և ըն­կե­րոջ՝ Գրի­գո­րի, քան­դակ­նե­րի ՙՀե­տա­հա­յացք՚ խո­րագ­րով երևա­նյան ցու­ցա­հան­դե­սը, ո­րը կա­յա­ցավ վեր­ջերս, թերևս, նրա կյան­քի բա­նաձևի կեն­սու­նա­կու­թյան ա­ռա­ջին ա­պա­ցույցն է։
Սո­վո­րում է Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­յի քան­դա­կա­գոր­ծու­թյան բաժ­նի մա­գիստ­րա­տու­րա­յում։
Ար­վես­տի այս ճյու­ղի շնոր­հը մեր զրու­ցա­կի­ցը գե­նե­րով է ժա­ռան­գել.
- Մինչև քու­նը վրա չհաս­ներ, չէի հոգ­նում ՝ ինչ-որ բան փո­րագ­րող կամ քան­դա­կող հորս աշ­խա­տան­քին հետևե­լուց,-ա­սում է։
Մու­շե­ղը քան­դա­կա­գոր­ծու­թյունն ըն­կա­լում է որ­պես նե­րաշ­խար­հի դրսևո­րում ու ինք­նա­ճա­նաչ­ման ար­վեստ։
-Քան­դա­կում եմ այն, ինչն ար­դեն ձևա­վոր­վել է իմ նե­րաշ­խար­հում, ո­րին ա­ռար­կա­յա­կան տեսք տա­լուց հե­տո եմ միայն հաս­կա­նում ու ճա­նա­չում նաև ինքս ինձ,- ան­կեղ­ծա­ցավ մեր զրու­ցա­կի­ցը, ով դժ­վա­րա­նում է բա­ռա­վո­րել ար­վես­տի նկատ­մամբ սերն ու ներ­շն­չու­մը, ո­րի աղ­բյու­րը բնու­թյունն է։
- Ա­մեն ինչ շատ նուրբ է. ե­լա­կե­տը բնու­թյունն է, որն ինձ հու­շում է ու թե­լադ­րում, մի­ջա­վայրն է, որ­տեղ ձևա­վոր­վել են իմ ըն­կա­լում­նե­րը՝ տա­րա­ծու­թյան, մար­դու, սիմ­վոլ­նե­րի մա­սին։ Իմ նյու­թը ո­րո­նում եմ բնաս­տեղծ ձևե­րի աշ­խար­հում, փնտ­րում եմ այն, ինչն ար­դեն ձև ու կեր­պար ստա­նա­լու ճա­նա­պար­հին է,-ման­րա­մաս­նեց զրու­ցա­կիցս՝ հա­վե­լե­լով, որ աշ­խա­տանք­նե­րում գե­րիշ­խո­ղը հաս­տո­ցա­յին քան­դակ­ներն են։
Մու­շե­ղը ստեղ­ծա­գոր­ծում է ա­կա­դե­միա­յի ար­վես­տա­նո­ցում։
ՀՀ նա­խա­գա­հի ե­րի­տա­սար­դա­կան մր­ցա­նա­կին ար­ժա­նա­նալն անս­պա­սե­լի է ե­ղել հա­մեստ ու շնոր­հա­լի ե­րի­տա­սար­դի հա­մար, ով ներ­կա­յաց­րել էր իր ՙԲևեռ­ներ՚ քան­դա­կը։
Հե­ռուն գնա­ցող ծրագ­րեր ա­ռայժմ չի կազ­մում.
-Ապ­րում եմ ներ­կա­յով։ Այս պա­հին մտա­ծում եմ կի­սատ ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տանք­նե­րիս մա­սին։ Ու­նեմ 10 ա­նա­վարտ և ա­վե­լի քան 20 ա­վար­տուն աշ­խա­տանք,-ա­սաց Մ. Մու­սա­յե­լյա­նը։
Հար­ցին, թե ինչ­պես է հաղ­թա­հա­րում Ա­շան-Երևան ոչ դյու­րին ու­ղին, ե­րի­տա­սարդ քան­դա­կա­գոր­ծը պա­տաս­խա­նում է.
-Մինչ պա­տե­րազ­մը սա­րե­րին ու ժայ­ռե­րին ու­րախ նա­յե­լով. իսկ հի­մա...։