Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆԵԼ ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆՈՒՄ ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅԱՆ ՊԱՀ­ՊԱՆ­ՄԱՆՆ ՈՒՂՂ­ՎԱԾ ՄԵՐ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ՚

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի (ՌԽԶ) զին­ծա­ռա­յող­նե­րը Երևան քա­ղա­քից օ­րերս 10 տոն­նա հու­մա­նի­տար բեռ տե­ղա­փո­խե­ցին Ար­ցախ։ ՌԽԶ ներ­կա­յա­ցու­ցիչ Դմիտ­րի Տու­սի­դիի խոս­քով` դրանք ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան ա­ռար­կա­ներ են՝ տաք հա­գուստ և կո­շիկ ե­րե­խա­նե­րի հա­մար, դպ­րո­ցա­կան ու կեն­ցա­ղա­յին պա­րա­գա­ներ, ինչ­պես նաև ջե­ռուց­ման սար­քեր, ո­րոնք կբա­ժան­վեն բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րին, պա­տե­րազ­մից տու­ժած բնա­կիչ­նե­րին ու հար­կա­դիր տե­ղա­հան­ված­նե­րին։ Խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի շա­րա­սյանն ու­ղեկ­ցել են Ռու­սաս­տա­նի և Հա­յաս­տա­նի բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րամ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Տվյալ­նե­րը հա­վա­քագ­րե­լուց ու մշա­կե­լուց հե­տո, ՌԽԶ հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի մաս­նա­գետ­ներն Ար­ցա­խի հե­ռա­վոր բնա­կա­վայ­րե­րի բնա­կիչ­նե­րին կտ­րա­մադ­րեն մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյուն։

Խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի զին­ծա­ռա­յող­նե­րը ե­րե­խա­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում շա­րու­նա­կում են Ար­ցա­խի հան­րակր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում անց­կաց­նել խա­ղա­ղու­թյան և անվ­տան­գու­թյան դա­սեր։ Օ­րերս ռուս սպա­նե­րը Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հա­մար 1 դպ­րո­ցում անց են կաց­րել պա­րապ­մունք։ Ա­վե­լի քան 100 ա­շա­կերտ ներ­կա էր մի­ջո­ցառ­մա­նը։ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի զին­ծա­ռա­յող­ներն անդ­րա­դար­ձան Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին խոր­հր­դա­յին ժո­ղովր­դի սխ­րանք­նե­րին ու մար­տա­կան փա­ռա­պանծ ա­վան­դույթ­նե­րին։ Այ­նու­հետև կազ­մա­կերպ­վեց վիկ­տո­րի­նա` ՙՖա­շիզ­մի դեմ տա­րած հաղ­թա­նա­կի գոր­ծում մեծ ներդ­րում ու­նե­ցած Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս­նե­րը, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րը՚ թե­մա­յով: Ա­շա­կերտ­ներն ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցան վիկ­տո­րի­նա­յին։ ՙԱր­ցա­խի դպ­րոց­նե­րում անց են կաց­վում ա­րիու­թյան, խա­ղա­ղու­թյան դա­սեր, հե­րո­սու­թյա­նը, սխ­րանք­նե­րին ու քա­ջու­թյա­նը նվիր­ված պա­րապ­մունք­ներ։ Մենք զրույց­ներ ենք անց­կաց­նում նաև դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի հետ՝ նրանց ծա­նո­թաց­նե­լով Ար­ցա­խում գտն­վող խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի գոր­ծու­նեու­թյա­նը։ Ներ­կա­յաց­նում ենք մեր ա­ռա­քե­լու­թյու­նը, ո­րի նպա­տա­կը տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան ու ան­դոր­րի պահ­պա­նումն է՚,-պատ­մում է Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ, փոխ­գն­դա­պետ Սեր­գեյ Լ.-ն։
Հոկ­տեմ­բե­րի 18-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը Շու­շիի շր­ջա­նի Եղ­ցա­հող գյու­ղի դպ­րո­ցում անց են կաց­րել ՙԱ­րիու­թյան դաս՚, պա­րապ­մուն­քին մաս­նակ­ցել է 62 ա­շա­կերտ։ Իսկ հոկ­տեմ­բե­րի 19-ին ռուս սպա­նե­րը Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Կի­չան գյու­ղի դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի հետ անց­կաց­րին ՙՀայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի հե­րոս օ­դա­չու­նե­րը՚ թե­մա­յով դաս:
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մը շա­րու­նա­կում է ա­ռաջ­նագ­ծա­մերձ տա­րածք­նե­րում գյու­ղատն­տե­սա­կան և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մանն ուղղ­ված իր ա­ռա­ջադ­րանք­նե­րը։ Այս­պես, հոկ­տեմ­բե­րի 16-ին ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ա­պա­հո­վե­ցին Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա բնա­կա­վայ­րում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ ըն­թաց­քը. հա­վաք­վել է խա­ղող 3 հա տա­րած­քից, իսկ հոկ­տեմ­բե­րի 18-ին ՌԽԶ զին­ծա­ռա­յող­ներն ա­պա­հո­վե­ցին Մար­տու­նու շր­ջա­նի Մաճ­կա­լա­շեն գյու­ղում ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­նե­րի անվ­տան­գու­թյու­նը։ Ռու­սա­կան ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­յին խմ­բե­րը շա­րու­նա­կում են տե­ղան­քի և օ­բյեկտ­նե­րի ա­կա­նա­զերծ­ման, ինչ­պես նաև չպայ­թած ռազ­մամ­թեր­քի վնա­սա­զերծ­ման աշ­խա­տանք­նե­րը։ Ընդ­հա­նուր առ­մամբ, մինչ օրս ստուգ­վել է 1937 շի­նու­թյուն, ա­վե­լի քան 683 կմ ճա­նա­պարհ, մաքր­վել է 2310 հա տա­րածք, հայտ­նա­բեր­վել և ոչն­չաց­վել է 26059 պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա։
Ստե­փա­նա­կեր­տում ՌԽԶ քա­ղա­քա­ցի­նե­րի ըն­դուն­ման կենտ­րոնն ստա­ցել է 4870 զանգ` տե­ղի բնա­կիչ­նե­րի կող­մից։ ՙԹեժ գծին՚, ընդ­հա­նուր առ­մամբ, դի­մել է Ար­ցա­խի 2041 քա­ղա­քա­ցի։ Հի­շեց­նենք` ՙթեժ գծի՚ հե­ռա­խո­սա­հա­մա­րը՝ (047) 94 61 94։