[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՀԱԿԱՔՈՎԻԴԱՅԻՆ ԱԿՑԻԱ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ԱՀ ԱԺ-ի, ա­ռող­ջա­պա­հու­թյան, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ու ար­ցախ­ցի մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մա­տեղ նա­խա­ձեռ­նու­թյամբ օ­րերս Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­վել է ՙԿրիր դի­մակ, փր­կիր կյան­քեր՚ խո­րագ­րով ակ­ցիա, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են COVID-19-ի դեմ պայ­քա­րի ի­րա­զեկ­ման աշ­խա­տանք­ներ։

Ե­րի­տա­սարդ կա­մա­վոր­նե­րը բնակ­չու­թյա­նը բա­ժա­նել են ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից տրա­մադր­ված ան­հա­տա­կան հի­գիե­նիկ և պաշտ­պա­նիչ պա­րա­գա­ներ՝ դի­մակ­ներ, ախ­տա­հա­նիչ մի­ջոց­ներ և հոր­դո­րել պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Մի­քա­յել Հայ­րի­յա­նը Ստե­փա­նա­կեր­տի Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում հան­դի­պել է կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ և շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել նա­խա­ձեռ­նած կարևոր և հան­րօ­գուտ աշ­խա­տան­քի հա­մար: Նա­խա­րա­րը հոր­դո­րել է բնակ­չու­թյա­նը պահ­պա­նել հի­գիե­նա­յի կա­նոն­նե­րը, դնել դի­մակ և դրա­նով փր­կել կյան­քեր, ինչ­պես նաև պատ­վաստ­վել: Նրա խոս­քով ՝ COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված` ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան են­թա­կա բուժ­հաս­տա­տու­թյուն­ներն աշ­խա­տում են 24-ժա­մյա ռե­ժի­մով, գեր­ծան­րա­բեռն­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցով, ուս­տի վա­րա­կի դեմ պետք է պայ­քա­րել հա­մա­տեղ ու­ժե­րով, լի­նել զգոն, պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին և կան­խար­գե­լիչ բո­լոր կա­նոն­նե­րը։
Հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րը կան­խար­գել­ման լա­վա­գույն մի­ջոց­նե­րից են հա­մա­րում պատ­վաս­տու­մը։ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ազ­գա­յին ինս­տի­տու­տի մաս­նա­գետ­նե­րը հա­վաս­տում են, որ COVID-19-ի դեմ պատ­վաս­տու­մից հե­տո ա­ռա­ջին 14 օր­վա ըն­թաց­քում մար­դու մոտ պաշտ­պա­նու­թյան մա­կար­դա­կը քիչ է, քա­նի որ ի­մու­նի­տետն աս­տի­ճա­նա­բար է ձևա­վոր­վում:Պատ­վաս­տա­նյու­թի մեկ դե­ղա­չափ ստա­նա­լուց հե­տո մար­դու օր­գա­նիզ­մում պաշտ­պա­նու­թյու­նը ձևա­վոր­վում է եր­կու շա­բաթ անց: Իսկ երկ­րորդ դե­ղա­չա­փով պատ­վաստ­վե­լու դեպ­քում ձևա­վոր­վում է ի­մու­նի­տե­տի հնա­րա­վոր ա­ռա­վե­լա­գույն մա­կար­դակ: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան տե­ղե­կատ­վու­թյամբ՝ COVID-19 -ի դեմ պատ­վաս­տում­նե­րը շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Իսկ Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում դրանք այ­սու­հետ կի­րա­կա­նաց­վեն մինչև ժա­մը 19։00-ն։ Թա­գա­վա­րա­կի ՙԴել­տա՚ շտա­մի շր­ջա­նա­ռու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված` հի­վան­դու­թյան տա­րած­ման ռիս­կը բարձր է ինչ­պես պատ­վաստ­ված, այն­պես էլ չպատ­վաստ­ված ան­ձանց հա­մար։ Ա­մեն դեպ­քում պետք է լի­նել զգոն և կի­րա­ռել կան­խար­գե­լիչ լրա­ցու­ցիչ մի­ջոց­ներ՝ դնել դի­մակ, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն (1,5-2մ), հա­ճա­խա­կի ախ­տա­հա­նել ի­րե­րի մա­կե­րես­նե­րը, հետևել ձեռ­քե­րի հի­գիե­նա­յին, խու­սա­փել բե­րա­նին և քթին դիպ­չե­լուց, պահ­պա­նել հա­զա­լու և փռշ­տա­լու վար­վե­լա­կա­նոն­նե­րը, չայ­ցե­լել մար­դա­շատ վայ­րեր, իսկ վա­տա­ռողջ լի­նե­լու դեպ­քում մնալ տա­նը և դի­մել բժշ­կի։