[ARM]     [RUS]     [ENG]

ՋՐԱ­ՄԱ­ՏԱ­ԿԱ­ՐԱ­ՐՈՒՄ. ԱՄ­ՌԱՆ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ՁԳՏԵ­ԼՈՒ ԵՆՔ ՉԿՐԿՆ­ՎԵՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

Ամ­ռա­նը մայ­րա­քա­ղա­քի բնակ­չու­թյու­նը բախ­վեց կեն­ցա­ղա­յին բարդ խնդ­րի՝ մի շարք թա­ղա­մա­սեր ջրազ­րկ­վե­ցին, մյուս­նե­րի ջրա­մա­տա­կա­րա­րումն ի­րա­կա­նաց­վում էր ընդ­հա­տում­նե­րով։ Դժ­վար կա­ցու­թյան մեջ հայ­տն­վեց նաև ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյու­նը, ո­րի տնօ­րեն Գա­գիկ ՊՈ­ՂՈ­ՍՅԱ­ՆԻ հետ զրու­ցե­ցինք խնդ­րի ժա­մա­նա­կա­վոր և հե­ռան­կա­րա­յին լու­ծում­նե­րի շուրջ։

-Նա­խորդ հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ Դուք կան­խա­տե­սել էիք ջրի հնա­րա­վոր սա­կա­վու­թյան խն­դի­րը։
Կան­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն­ներ չկա­յի՞ն։
-Կան­խա­տե­սել դժ­վար չէր, քա­նի որ ողջ հու­նիսն ա­ռանց տե­ղում­նե­րի էր ան­ցել, ինչն անբ­նա­կան էր Ար­ցա­խի կլի­մա­յի հա­մար։ Ան­շուշտ, ջրի պա­կա­սու­թյան պատ­ճառն ան­նա­խա­դեպ չո­րա­յին ե­ղա­նակն էր, ինչ­պես նաև մայ­րա­քա­ղա­քի բնակ­չու­թյան թվի ա­ճը, ինչն իր հեր­թին են­թադ­րում է ջրի օգ­տա­գործ­ման ծա­վալ­նե­րի ա­վե­լա­ցում:
Ջրա­յին պա­շար­ներն ա­վե­լա­նա­լու փո­խա­րեն պա­կա­սում էին։ Մա­յի­սի վեր­ջե­րին, հու­նի­սի սկզբ­նե­րին ար­դեն աշ­խա­տում էինք ջրի մաք­սի­մալ հնա­րա­վո­րու­թյան ծա­վա­լով` 288լ/վ։ Պարզ էր, ե­թե ե­ղա­նա­կա­յին նման պայ­ման­նե­րը շա­րու­նակ­վեին, օ­գոս­տոս-սեպ­տեմ­բեր ա­միս­նե­րին կբախ­վեինք բնակ­չու­թյա­նը ջուր մա­տա­կա­րա­րե­լու խնդ­րի հետ, ո­րը վրա հա­սավ օ­գոս­տո­սի 6-ի լույս 7-ի գի­շե­րը։ Մոտ մեկ ա­միս՝ մինչև սեպ­տեմ­բե­րի 7-ը, Ստե­փա­նա­կեր­տի 25 տո­կո­սը ջրազ­րկ­ված էր։ Ե­րաշ­տի պատ­ճա­ռով նվա­զել էին նաև ստոր­գետ­նյա ջրե­րի ծա­վալ­նե­րը։
Խնդ­րի լուծ­ման ա­ռա­ջարկ­նե­րով դի­մել էինք կա­ռա­վա­րու­թյա­նը։ Մաս­նա­վո­րա­պես՝ ջր­հոր­նե­րի շա­հա­գործ­ման, Պա­տա­րա գե­տից ջու­րը խո­ղո­վակ­նե­րով մայ­րա­քա­ղաք հասց­նե­լու ժա­մա­նա­կա­տար և ֆի­նան­սա­տար նա­խագ­ծի փո­խա­րեն ա­ռա­ջար­կել էինք ա­վե­լի քիչ ժա­մա­նակ և ֆի­նանս­ներ պա­հան­ջող ժա­մա­նա­կա­վոր լու­ծում. Հով­սե­փա­վա­նի ջր­հոր­նե­րից պոմ­պե­րով ջուր բարձ­րաց­նել և ուղ­ղոր­դել Այ­գես­տան, որ­տե­ղից ար­դեն իսկ շա­հա­գործ­վող խո­ղո­վակ­նե­րով ջու­րը հասց­նել մայ­րա­քա­ղաք։ Ա­ռա­ջար­կը դր­վեց քն­նարկ­ման։ Ա­վաղ, ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով այս տա­րի չս­տաց­վեց այն կյան­քի կո­չել։
-Ի՞նչ քայ­լեր ձեռ­նար­կեց ըն­կե­րու­թյու­նը ջրա­մա­տա­կա­րար­ման խն­դի­րը մեղ­մաց­նե­լու հա­մար և ո՞ր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը օգ­նու­թյան ձեռք մեկ­նե­ցին։
- Խնդ­րի ա­ռա­ջա­ցու­մը հա­մըն­կել է ոչ աշ­խա­տան­քա­յին օ­րե­րի հետ։ Գի­շեր­վա ըն­թաց­քում փոր­ձել ենք ու­րիշ գո­տի­նե­րից ջուր տե­ղա­փո­խել օր­վա կար­գա­վո­րիչ ջրա­վա­զան­ներ, որ­տեղ ջրի սա­կա­վու­թյուն է նկատ­վել, սա­կայն չի հա­ջող­վել, քա­նի որ հան­գս­տյան օ­րե­րով պայ­մա­նա­վոր­ված, ջրի ա­ռա­վե­լա­գույն ծախս է գրանց­վել։ Մինչև օ­գոս­տո­սի 10-ը ջրազ­րկ­ված փո­ղոց­նե­րում ու բազ­մաբ­նա­կա­րան շեն­քե­րի բնա­կիչ­նե­րին ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ՓԲԸ, ՙՍան­մաք­րում՚ ՀՈԱԿ և ԱԻՊԾ մե­քե­նա­նե­րով ջուր է մա­տա­կա­րար­վել։ Օ­գոս­տո­սի 15-ին Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան հետ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան հա­մա­ձայն, տրա­մադր­վել են 15 պո­լիէ­թի­լե­նա­յին 2, 3 և 4 տոն­նա տա­րո­ղու­թյամբ բա­քեր, ո­րոնք տե­ղադր­վել են քա­ղա­քի այն հատ­ված­նե­րում, որ­տեղ ջրան­ջա­տում էր ի­րա­կա­նաց­վել։ Շուր­ջօ­րյա ժա­մա­նա­կա­ցույ­ցով լից­քա­վոր­վում էին բա­քե­րը։ 4-5 օր անց Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան կող­մից տրա­մադր­վեց ևս 10 բաք, իսկ ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյան կող­մից ձեռք բեր­վեց 3 բաք։ Պետք է ա­սել՝ մեծ էր Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի օգ­նու­թյու­նը՝ թե՚ նյու­թա­կան, թե՜ ֆի­նան­սա­կան։
Սա­կայն, ա­ռանց ար­տե­զյան ջր­հոր­նե­րի մաքր­ման ու շա­հա­գործ­ման, հար­ցը շատ ա­վե­լի դժ­վար կլուծ­վեր։ Նախ ՙՋր­մուղ-կո­յու­ղի՚ըն­կե­րու­թյան մի­ջոց­նե­րով մաքր­վեց և շա­հա­գործ­ման հան­ձն­վեց նախ­կին եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի տա­րած­քում խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ար­տե­զյան հո­րը։ Այն միաց­վել է քա­ղա­քի 2-րդ և 3-րդ գո­տի­նե­րին։ Հա­ցի գոր­ծա­րա­նի տա­րած­քում առ­կա ար­տե­զյան պոմ­պը, որն օգ­տա­գործ­վում էր գոր­ծա­րա­նի կող­մից, տնօ­րե­նի հետ ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյան ար­դյուն­քում տե­ղադր­վեց հզոր պոմպ, ո­րը մղում էր 20-22լ/վ ջուր, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն տվեց մա­տա­կա­րա­րել Ստե­փա­նա­կեր­տի 9-րդ և 12-րդ գո­տի­ներ, ինչ­պես և լց­նել փո­ղոց­նե­րում և բա­կե­րում տե­ղադր­ված բա­քե­րը։ Մինչ այդ քա­ղա­քում բա­ժան­վող ջու­րը բեր­վում Էր Աս­կե­րա­նից։ Այդ­պես՝ միա­ցյալ ու­ժե­րով, մեծ ջան­քե­րի շնոր­հիվ այս տապ ամ­ռա­նը հա­ջող­վեց ո­րո­շա­կիո­րեն լու­ծել բնակ­չու­թյան ջրա­մա­տա­կա­րար­ման խն­դի­րը։
-Ե­ղա­նա­կա­յին փո­փո­խու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ջրի խն­դի­րը լուծ­վեց։ Սա­կայն անհ­րա­ժեշտ են եր­կա­րա­ժամ­կետ ծրագ­րեր։ Ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վում այդ ուղ­ղու­թյամբ։
- Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ա­ջակ­ցու­թյամբ մար­զա­դաշ­տի հա­րա­կից տա­րած­քում ար­դեն փոր­վել է 120մ խո­րու­թյամբ ար­տե­զյան հոր, ո­րը վայր­կյա­նում տա­լիս է 4-5 լիտր ջուր։ Ըստ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան` երևի 2022թ. ԿԽՄԿ-ի ա­ջակ­ցու­թյամբ կփոր­վի ևս մեկ ար­տե­զյան հոր։ Ըն­կե­րու­թյան ա­ռա­ջար­կու­թյամբ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կշա­հա­գործ­վի Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից մնա­ցած ևս մեկ ար­տե­զյան հոր, ո­րը գտն­վում է Վա­ղար­շյան փո­ղո­ցում։
Կա­ռա­վա­րու­թյան կող­մից մշակ­ված Պա­տա­րա գյու­ղում ջրամ­բար կա­ռու­ցե­լու նա­խագ­ծի աշ­խա­տանք­ներն էլ ար­դեն սկս­ված են։ Վե­րահս­կո­ղու­թյու­նը կա­տար­վում է Ջրա­յին կո­մի­տեի կող­մից։ Մեր ըն­կե­րու­թյան հետ կհա­մա­ձայ­նեց­վեն Այ­գես­տան-Ստե­փա­նա­կերտ հատ­վա­ծում ա­ռա­ջա­ցող հար­ցե­րը, քա­նի որ նա­խա­տես­վում է այդ հատ­վա­ծի սպա­սար­կու­մը վե­րա­պա­հել ՙՋր­մուղ կո­յու­ղի՚ ըն­կե­րու­թյա­նը։ Շա­հա­գոր­ծու­մից հե­տո, նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով, մայ­րա­քա­ղաք պետք է հաս­նի մոտ 100լ/վ ջուր, ինչն ամ­բող­ջու­թյամբ կբա­վա­րա­րի ջրի պա­հան­ջար­կը։ Մի խոս­քով՝ ձգ­տե­լու ենք ա­նել հնա­րա­վո­րը, որ­պես­զի հա­ջորդ տա­րի բնակ­չու­թյու­նը չբախ­վի ջրա­մա­տա­կա­րար­ման խնդ­րի հետ։
-Ու­րիշ ի՞նչ խն­դիր­ներ և ձեռք­բե­րում­ներ ու­նի ըն­կե­րու­թյու­նը։
-Այս պա­հին աշ­խա­տու­ժի պա­հան­ջարկ կա՝ ըն­կե­րու­թյունն ու­նի 4 թա­փուր աշ­խա­տա­տեղ։ 2022թ. սպաս­վում է աշ­խա­տա­վար­ձի բարձ­րա­ցում։ Վեր­ջերս լուծ­վեց ավ­տո­պար­կի թար­մաց­ման խն­դի­րը. Ըն­կե­րու­թյան 2 մե­քե­նա պա­տե­րազ­մի օ­րե­րին մնա­ցել էր Ադր­բե­ջա­նի հս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րում։ Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում ըն­կե­րու­թյունն իր մի­ջոց­նե­րով կա­րո­ղա­ցավ ձեռք բե­րել նման մե­քե­նա­ներ։ Կա­ռա­վա­րու­թյան և Կար­միր խա­չի կող­մից էլ տրա­մադր­վել է Ուազ մակ­նի­շի 2 կի­սա­բեռ­նա­տար մե­քե­նա, 2 փոքր տրակ­տոր։