[ARM]     [RUS]     [ENG]

... ԵՐԲ ՇԻ­ՆԱ­ՐԱ­ՐԻ ՄՈՒՐ­ՃԻ ՁԵ­ՆԸ ՎԵՐՔ Է Ա­ՄՈ­ՔՈՒՄ

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Ա­կանջդ կան­չի մեծ եր­գի­ծա­բան՝ ա­ռաջ, ա­ռաջ կպո­ռանք, ետ-ետ կեր­թանք... Ա­մեն Աստ­ծո օր ձեռքս թուղթ ու գր­չին տա­նե­լիս, թվում է, 1994 թվա­կա­նի դեպ­քերն եմ վա­վե­րագ­րում։ Այն­քան նման են թե՜ ար­տա­քին և թե՜ ներ­քին պատ­կեր­ներն ու ապ­րում­նե­րը, որ քիչ է մնում մարդ գլուխն առ­նի, տա­նի-զար­կի քա­րե­րին... 94-ից այս կողմ, մենք ոչ միայն ա­կա­նա­տեսն ու վա­վե­րագ­րողն ենք ե­ղել ա­վեր­ված մեր գյու­ղա­քա­ղաք­նե­րի, այլև բերկ­րան­քով են լց­վել մեր հո­գի­նե­րը` տես­նե­լով մո­խիր­նե­րից հառ­նող Հաղ­թա­նա­կած Ար­ցա­խը...

Այ­սօր դժ­վար է տես­նել նեղ­սիրտ ու նեղ­վածք, նշ­խա­րա­չափ Ար­ցա­խի կրկ­նա­մա­քա­ռու­մը... Այ­սօր իմ և ինձ նման շա­տե­րի հո­գին ա­մո­քում է միայն շի­նա­րա­րի մուր­ճի ձայ­նը, այն շի­նա­րա­րի, ո­րը հո­գու կս­կի­ծը ներս ա­րած, այն հա­մոզ­ման է, որ, ի վեր­ջո, հաղ­թե­լու է նա, ով կա­ռու­ցե­լուց չի հոգ­նե­լու, չի հոգ­նե­լու քա­րը քա­րին դնե­լուց, ով սահ­ման պա­հե­լուց չի կորց­նե­լու ա­չալր­ջու­թյու­նը, ով ծառ տն­կե­լուց ու որ­դի ու­նե­նա­լուց ա­ռաջ Հա­վատ­քի իր մոմն է վա­ռե­լու Դա­դի­վանք-Գան­ձա­սա­րում։
Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով վար­պետ-շի­նա­րար դար­ձած Մի­քա­յել Սա­նա­մյա­նը Մեծ Թա­ղեր գյու­ղում իր ողջ վաս­տակն է թո­ղել, սա­կայն դարդ չի ա­նում, Աստ­ված ա­ռող­ջու­թյուն տա, է­լի կվաս­տա­կի, իր ըն­տա­նի­քի բա­րե­կե­ցու­թյու­նը նո­րից կս­տեղ­ծի, իսկ այ ծնող­նե­րի ան­տեր մնա­ցած գե­րեզ­մա­նը նրան հան­գիստ չի տա­լիս, ա­մեն օր մտ­քե­րով նրանց հետ է ու ի­րեն նե­րել չի կա­րո­ղա­նում։ Վար­պետ Մի­շի­կը /հի­մա բո­լո­րը նրան այդ­պես են ճա­նա­չում/, ա­ռա­վո­տից ի­րի­կուն իր գոր­ծին է, նա քուն ու դա­դար չու­նի, քա­նի դեռ հա­զա­րա­վոր իր հայ­րե­նա­կից­նե­րը ծածկ չու­նեն։ Նա զար­մա­նում է, որ շի­նա­րա­րի, աշ­խա­տող ձեռ­քի կա­րիք կա, սա­կայն պա­րապ նս­տած տղա­մար­դիկ կան: Ցա­վոք, մենք մի այն­պի­սի ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել, երբ բո­լո­րով ու հա­մա­տեղ եր­կի­րը պի­տի մաք­րենք ա­վե­րակ­նե­րից ու կա­ռու­ցենք գի­շեր ու տիվ։ Քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րը հա­ճախ է ի­րենց ՙհյուր՚ գա­լիս, հե­տաքր­քր­վում աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քով, հար­ցու­փորձ ա­նում՝ ինչ­պե՞ս են, ին­չի՞ կա­րիք ու­նեն ու հետն էլ մի քար է դնում բարձ­րա­ցող պա­տին, կամ մի մեխ խփում պա­տին։
Վար­պետ Մի­շի­կը մաս­նա­գի­տու­թյամբ զոո­տեխ­նիկ է, հայ­րը՝ Վազ­գե­նը, հայտ­նի հյուսն է ե­ղել, այ­սօր նրան է պար­տա­կան այդ ար­հես­տին տի­րա­պե­տե­լու հա­մար: Եր­բեք մտ­քով չէր անց­կաց­րել, որ մի օր այն ի­րեն պետք կգա և իր ըն­տա­նի­քի օր­վա ապ­րուս­տը կհայ­թայ­թի այդ ար­հես­տով։ Իմ զրու­ցա­կի­ցը, ո­րը շատ խոս­քա­շեն ու զրու­ցա­սեր անձ­նա­վո­րու­թյուն էր, նաև մտա­հո­գու­թյուն­ներ ու­ներ ոչ միայն վաղ­վա օր­վա, այլև ներ­կա­յի ա­ռու­մով։ Նրան հատ­կա­պես հու­զում է, որ փախս­տա­կան­նե­րին գյուղ առ գյուղ, բնա­կա­վայր առ բնա­կա­վայր չեն հա­վա­քում մի ծած­կի տակ, լսում նրանց մտա­հո­գու­թյուն­նե­րը։ Նրա կար­ծի­քով, մար­դիկ այ­սօր ա­վե­լի շատ բա­րո­յա­կան նե­ցու­կի կա­րիք ու­նեն, նրանց, վաղ­վա օր­վա հան­դեպ, անհ­րա­ժեշտ է հույս ու հա­վատ ներ­շն­չել։ Նրա կար­ծի­քով, հու­սալք­ված մար­դուց ար­դյունք ակն­կա­լելն ա­նի­մաստ է։ Վար­պետ Մի­շի­կի եր­կու որ­դի­ներն այ­սօր ծա­ռա­յու­թյան մեջ են, նրանք էլ հոր պես ի­րենց վաղ­վա օ­րը, ա­պա­գան, ա­ռանց հայ­րե­նի­քի չեն պատ­կե­րաց­նում, իսկ նրա գլ­խա­վոր մտա­հո­գու­թյունն այն է, որ մեր իշ­խա­նա­վոր­ներն այն­պես ա­նեն, որ մար­դիկ, հատ­կա­պես տե­ղա­հան­ված­նե­րը Ար­ցա­խը չլ­քեն։ Ինչ­պես Սպա­րա­պետն էր ա­սում՝ այս Եր­կի­րը ներ­սից սի­րե­լու Եր­կիր է, իսկ ով սի­րում է, նա սի­րում է նաև Երկ­րի հոգ­սերն ու խն­դիր­նե­րը և իր ուժ ու կա­րո­ղու­թյուն­նե­րով զո­րա­վիգ է նրան, այլ ոչ թե ինչ­պես ժո­ղովր­դա­կան խոսքն է ա­սում՝ իր չո­րա­թանն է բլի­թում որ­տեղ որ արև է... Կյան­քի փոր­ձով ի­մաստ­նա­ցած, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ար­հես­տա­վոր դար­ձած վար­պետ Մի­շի­կի ա­մեն երկ­րորդ խոս­քը խոր­հուրդ-խրատ է, ու անհ­նար է նրա հետ չհա­մա­ձայ­նե­լը, երբ ա­սում է՝ ընկ­նելն ա­մոթ չէ, ա­մոթ է, երբ չես ու­զում ըն­կած տե­ղից բարձ­րա­նալ... Նա ա­նա­մոք ցա­վը ներս ա­րած, հա­վա­տը բա­լա­սան դարձ­րած, իր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար տուն է շի­նում, որ բնա­վոր­վեն ու գու­ցե նո­րոգ­վեն ե­րաշ­խա­վոր­ված ա­պա­գա­յի տես­լա­կան­նե­րով... Իսկ ին­քը հին ցա­վը չի մո­ռա­նում, այ­սօր­վա պես հի­շում է Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ի­րենց ձո­րա­կում կռ­վող Զո­րո­յին: Երբ Զո­րոն զոհ­վել է, իր որ­դին ծն­վել է նրա յո­թի օ­րը, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րից մեկ ու­րի­շի որ­դին՝ քա­ռա­սուն­քին, հա­ջոր­դի­նը՝ երբ տա­րին է բո­լո­րել: Հի­մա վար­պետ Մի­շիկն ա­կա­նա­տեսն է, թե այդ տղա­նե­րը բնա­վո­րու­թյամբ, խառն­ված­քով ու հայ­րե­նա­սի­րու­թյամբ ինչ­քան նման են Երկ­րա­պահ Զո­րո­յին ու նրա ըն­կեր­նե­րին։ Զրու­ցա­կիցս չշր­ջան­ցեց նաև իր հետ աշ­խա­տող շի­նա­րար­նե­րին, ո­րոնք ե­կել են ԱՀ և ՀՀ տար­բեր բնա­կա­վայ­րե­րից, ու ա­մե­նայն բա­րեխղ­ճու­թյամբ ու պա­տաս­խա­նատ­վու­թյամբ լծ­ված են գոր­ծի, իսկ նրանց ղե­կա­վար­նե­րը՝ Մհեր Դեր­ձյանն ու Սմ­բատ Գլո­յա­նը, տուն ու տեղ թո­ղած, ի­րենց կող­քին են ու ի­րեն­ցից կախ­ված ա­մեն ինչ ա­նում են, որ հասց­նեն ժա­մա­նա­կին ա­վար­տել սկ­սած շի­նա­րա­րու­թյու­նը։ Ե­թե ի­րենց կո­լեկ­տի­վի սր­տա­ցա­վու­թյու­նը շա­տերն ու­նե­նա­յին, ա­պա բո­լոր խն­դիր­ներն ա­րագ կլուծ­վեն։ Վար­պետ Մի­շի­կը միայն մի ցան­կու­թյուն ու­նի, շին­հար­թակ­նե­րում ինչ­քան շատ մարդ լի­նի, այն­քան լավ։ Նրա հա­մար Ար­ցա­խից լավ տեղ չկա, միայն թե Աստ­ված մեզ ամ­բա­րիշտ հարևան­ներ է տվել` չար ու թշ­նա­ման­քով լե­ցուն։ Նա ա­մենևին ցան­կու­թյուն չու­նի այլ երկ­րում ապ­րե­լու, որ­տեղ ին­քը, եր­բեք տեր լի­նե­լու ի­րա­վունք չու­նի, իսկ ողջ կյան­քում հյուր լի­նելն էլ հա­ճե­լի բան չէ։
Մեզ հեշտ չհա­ջող­վեց զրույ­ցի մեջ ներ­քա­շել Սա­սուն Ա­մի­րյա­նին, նա իր հա­մեստ մաս­նակ­ցու­թյունն է բե­րում ըն­թա­ցող շի­նաշ­խա­տանք­նե­րին և գո­վազդ­վել չի ու­զում։ Վա­նա­ձո­րից նրանք 4 հո­գով են ե­կել՝ Կա­րեն, Գևորգ, Վար­դան ըն­կեր­նե­րի հետ միա­սին են այս­տեղ։ Սա Ար­ցա­խի հետ նրա ա­ռա­ջին ծա­նո­թու­թյու­նը չէ, 90-ա­կան­նե­րից նա ըն­կեր­նե­րի հետ Ար­ցա­խում էր, կա­մա­վոր էր ե­կել, կռ­վել է Հադ­րու­թի, Մար­տու­նու շր­ջան­նե­րում, եր­կու ան­գամ ծանր վի­րա­վոր­վել է, 94-ի փետր­վա­րի 17-ին վի­րա­վոր­վել է։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին Ռու­սաս­տա­նում էր, իսկ 44-օ­րյա­յի ժա­մա­նակ սեպ­տեմ­բե­րի 28-ի ե­րե­կո­յան նա ար­դեն Հադ­րու­թում էր։ Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո ե­կան օգ­նե­լու տե­ղա­հան­ված­նե­րին, ու մինչև օրս այս­տեղ են... Սա­սու­նը հա­վա­տա­ցած է, որ ա­մեն ինչ լավ է լի­նե­լու, որ Ար­ցա­խը կր­կին հառ­նե­լու է, գտ­նե­լու է իր ճա­նա­պար­հը: Պատ­մու­թյան ըն­թաց­քում վայ­րի­վե­րում­ներ շատ են ե­ղել, հա­յը միշտ էլ դի­մա­կա­յել ու դի­մա­ցել է։

Ե­րե­սա­պա­տող վար­պետ Վա­րու­ժան Պետ­րո­սյա­նին հան­դի­պե­ցինք մեկ այլ շին­հար­թա­կում՝ Թու­մա­նյան փո­ղո­ցի վրա գտն­վող թիվ 82 նո­րա­կա­ռույ­ցի շքա­մուտ­քում... 37-ա­մյա Վա­րու­ժանն ա­մեն օր Խնու­շի­նա­կից գա­լիս է Ստե­փա­նա­կերտ, որ և՜ օր­վա ապ­րուստն հայ­թայ­թի, և՜ տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար կա­տար­վող բնա­կա­րա­նա­շի­նու­թյա­նը ձեռք հասց­նի։ Արևա­ծա­գից մինչև մայ­րա­մուտ Վա­րու­ժա­նը քա­րե­րի հետ կռիվ տա­լով աշ­խա­տում է ու հոգ­նել չու­նի։ Ար­դեն 12 տա­րի նա ներգ­րավ­ված է շի­նաշ­խա­տանք­նե­րում, ու միշտ էլ սի­րով է կա­ռու­ցել: Ա­մեն ան­գամ այս կամ այն գործն ա­վար­տուն վի­ճա­կում տես­նե­լով` հո­գին փա­ռա­վոր­վում էր, հի­մա է­լի սի­րով է կա­ռու­ցում, բայց սր­տում ցավ ու­նի, տե­ղա­հան­ված­նե­րի հոգսն ու վիշ­տը նրան հան­գիստ չեն տա­լիս... Խոս­տո­վա­նում է՝ մեծ հա­ճույ­քով Հադ­րութն ու Շու­շին կվե­րա­կանգ­ներ, և նրան ապ­րեց­նողն այն հույսն է, որ մի օր դա էլ է լի­նե­լու։ Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Վա­րու­ժանն ըն­դա­մե­նը 7-8 տա­րե­կան էր, սա­կայն մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րից հե­տո, նաև մեծ հաղ­թա­նակ­նե­րի բերկ­րանքն է հի­շում, հի­շում ու ի­րեն սփո­փում է այն մտ­քե­րով, որ այդ ե­րա­նե­լի օ­րե­րը մի օր վե­րա­դառ­նա­լու են։ Վա­րու­ժանն ապ­րի­լյան ու 44-օ­րյա պա­տե­րազ­մի մաս­նա­կից է: Վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նաև ըն­կե­րոջն է կորց­րել, ի­րենց գյու­ղից էլ 4 զոհ ու մեկ վի­րա­վոր ու­նեն։ Այս ցա­վը պար­զա­պես ան­տա­նե­լի է, ա­սում է՝ բո­լորն էլ մերն են, մեզ­նից են գնա­ցել ու մեզ զր­կել սխալ­վե­լու, թե­րա­նա­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նից, ու ինչ­քան ձեռ­քե­րումս ուժ կա, շե­նաց­նե­լու եմ եր­կիրս։ Շի­նա­նյու­թե­րի պա­կաս չու­նեն, բայց աշ­խա­տող ձեռ­քի, վար­պետ­նե­րի մեծ պա­կաս կա: Վա­րու­ժա­նը պատ­րաստ է իր փորձն ու հմ­տու­թյուն­նե­րը փո­խան­ցել բո­լոր նրանց, ով­քեր կգան ի­րենց շար­քերն հա­մալ­րե­լու, նրա կար­ծի­քով /և ոչ միայն նրա/ ի­րենց շար­քերն հա­մալ­րե­լը ոչ միայն օ­րա­պա­հանջ է, այլև ժա­մա­նա­կի հրա­մա­յա­կան։ Բո­լո­րին չի տր­ված լավ շի­նա­րար լի­նել, բայց ցան­կա­լի է, որ ի­րենց շար­քերն այս 2-3 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ստ­վար լի­նեն։ Նա մեծ ցավ է ապ­րում, երբ տես­նում է, որ Եր­կի­րը լքող­ներ կան, ինքն էլ կա­րող է գնալ ա­վե­լի հեշտ ապ­րուս­տի հետևից, ա­ռա­վել ա­պա­հով վայ­րեր, խոս­տո­վա­նում է, որ այդ մա­սին եր­կար է մտա­ծել, բայց չի կա­րո­ղա­նում ո­տը ո­տի ա­ռաջ դնել, պար­զա­պես չի ու­զում մար­տա­կան ըն­կեր­նե­րի առջև սևե­րես մնալ։ Նա իր ու զա­վակ­նե­րի ա­պա­գան ա­ռանց Ար­ցա­խի չի պատ­կե­րաց­նում, ու մեծ ցավ է ապ­րում, որ ի­րենց գյու­ղից 5 ե­րի­տա­սարդ ըն­տա­նիք է նո­րերս Ռու­սաս­տան տե­ղա­փոխ­վել։ Երկ­րի փոքր ու մեծ հոգ­սերն ի­րե­նը դարձ­րած ե­րի­տա­սար­դի, սա­լի­կա­պա­տող-վար­պետ Վա­րու­ժա­նի միակ ցան­կու­թյունն այն է, որ կյանքն Ար­ցա­խում այն­քան լա­վա­նա, որ բո­լոր ար­ցախ­ցի­նե­րը, խոս­քը մեկ ա­րած, բռ­նեն տուն­դար­ձի ճա­նա­պար­հը։