Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԵՌՈՒ ԵՎ ՄՈՏ ԻՄ ՏՈՒՆՆ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ. ՍՊԻՏԱԿ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏԻԿԸ

Ստեփանակերտի  հանրապետական ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության  բաժանմունքի բուժակ Անդրեաս Աբաղյան

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Սպիտակ բանակն իր դիրքում

Պատերազմի օ­րե­րին Սպի­տակ բա­նա­կի մար­տիկ­ներն ա­ռանց խու­ճա­պի ու ան­տր­տունջ, պատ­վով էին ի­րա­կա­նաց­նում ի­րենց ա­ռա­քե­լու­թյու­նը։ Վի­րա­վոր­նե­րի կյան­քի հա­մար ա­վագ գոր­ծըն­կեր­նե­րի հետ պայ­քա­րում էին նաև ե­րի­տա­սարդ բժիշկ­ներն ու բու­ժակ­նե­րը, ով­քեր ոչ մի վայր­կյան չդր­ժե­ցին հի­պոկ­րա­տյան ի­րենց եր­դու­մը։ Մինչև վերջ մնա­ցին ի­րենց վս­տահ­ված դիր­քում։ Սպի­տակ բա­նա­կին վս­տահ­ված դիր­քե­րում։ Աշ­խա­տում էինք հեր­թա­փո­խով։ Հատ­կա­պես պա­տե­րազ­մի օ­րե­րին, մի­միայն մտա­ծում ու գոր­ծում էինք հնա­րա­վո­րինս շատ կյան­քեր փր­կե­լու մղու­մով։ Փր­կել ու փր­կել… Մեր աշ­խա­տան­քում ա­մե­նա­փոքր բաց­թո­ղու­մը, նույ­նիսկ, ճա­կա­տագ­րա­կան կա­րող էր լի­նել, ուս­տի փոր­ձում էինք դրանք բա­ցա­ռել: Դրա հա­մար սթա­փու­թյուն ու զգո­նու­թյուն էր պա­հանջ­վում։
Պա­տե­րազ­մի ըն­թաց­քի ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին էլ տե­ղե­կա­նում էինք մեր վի­րա­վոր­նե­րից։

Երբ հր­թի­ռա­կոծ­վում էր…


Ա­սես խլա­ցել էինք: Չնա­յած մեր­ձա­կայ­քում ար­կե­րի պայ­թյուն­նե­րին, շա­րու­նա­կում էինք աշ­խա­տան­քը: Մե­նակ չէինք։ Հա­յաս­տա­նից տար­բեր մաս­նա­գետ­ներ էին ժա­մա­նել հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կա­կան կենտ­րոն։ Ստե­փա­նա­կեր­տի Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նը հր­թի­ռա­կոծ­վեց այն պա­հին, երբ վի­րա­վոր էինք տե­ղա­փո­խում պո­լիկ­լի­նի­կա­կան մաս­նա­շենք։ Հար­վածն ու­ժեղ էր։ Պատ­գա­րա­կը գր­կած ըն­կանք գետ­նին։ Ա­րագ կողմ­նո­րոշ­վե­ցինք ու վի­րա­վո­րին նկու­ղա­յին հարկ հասց­րինք։ Մեր օգ­նու­թյու­նից էր կախ­ված վի­րա­վո­րի բուժ­ման հե­տա­գա ըն­թաց­քը։

Ապ­րեց­նենք Ար­ցա­խը


Պետք է ապ­րենք խղ­ճի ու հո­գու հան­դեպ մեծ պարտ­քի զգա­ցու­մով։ Ար­ցա­խում պետք է ապ­րել՝ հա­նուն Նրանց, ում կյանքն անհ­նար էր փր­կել, հա­նուն Նա­հա­տակ­նե­րի, ով­քեր ա­մուր գր­կե­ցին Հայ­րե­նի­քը։ Պետք է մնա՜նք այս­տեղ, մեր հո­ղում ապ­րենք ու ա­րա­րենք։ Շե­նաց­նե՜նք Ար­ցա­խը։ Ապ­րե՜նք ու ապ­րեց­նե՜նք Ար­ցա­խը։

Հե­ռու և մոտ իմ տունն եմ փնտ­րում


Շու­շիի շր­ջա­նի Քա­րին տակ գյու­ղում եմ ծն­վել ու մե­ծա­ցել։ Ա­մուս­նա­նա­լուց հե­տո Շու­շիում տուն եմ գնել ու ըն­տա­նի­քիս հետ ապ­րում էի եր­ջա­նիկ։ Մա­յի­սյան հաղ­թա­նա­կի ու ծնն­դյանս 30-ա­մյա­կը պետք է նշեինք… Չեմ կա­րող նկա­րագ­րել կորց­րա­ծի զգա­ցո­ղու­թյունն ու ապ­րում­ներս։ Ա­մեն օր հե­ռու և մոտ իմ տունն եմ փնտ­րում։ Հա­վատքս առ Աստ­ված մեծ է…