Logo
Print this page

ՈՒ­ՂԻՂ ՄԵԿ ՏԱ­ՐԻ Է՝ ՌՈՒՍ ԽԱ­ՂԱ­ՂԱ­ՊԱՀ­ՆԵ­ՐԸ ԼԵՌ­ՆԱ­ՅԻՆ ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂՈՒՄ ԵՆ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

Նո­յեմ­բե­րի 10-ին ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան՝ Ստե­փա­նա­կեր­տից ոչ հե­ռու գտն­վող կենտ­րո­նա­կա­յա­նում տե­ղի ու­նե­ցավ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի՝ Ար­ցա­խում գտն­վե­լու միա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում, ո­րին մաս­նակ­ցում էր նաև ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար, Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի զո­րահ­րա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վը:

Մի­ջո­ցառ­մա­նը ող­ջույ­նի խոս­քով ներ­կա­նե­րին դի­մեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի ներ­կա­յիս հրա­մա­նա­տար գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Գե­նա­դի Ա­նաշ­կի­նը. ՙՈւ­ղիղ մեկ տա­րի ա­ռաջ խա­ղա­ղա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի (ՌԽԶ) ա­ռա­ջին հրա­մա­նա­տար գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վի գլ­խա­վո­րու­թյամբ մուտք գոր­ծե­ցին Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ: Այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կա­տար­վել է հս­կա­յա­կան աշ­խա­տանք՝ ՌԽԶ պա­տաս­խա­նատ­վու­թյան գո­տում ի­րա­վի­ճա­կի կա­յու­նաց­ման և տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ՚:
ՌԽԶ հրա­մա­նա­տարն ըն­դգ­ծեց, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի ծա­ռա­յու­թյունն անց­նում է բարդ պայ­ման­նե­րում: Ռուս խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում գտն­վե­լու մեկ տար­վա ըն­թաց­քում նպաս­տել են ա­վե­լի քան 52 հա­զար փախս­տա­կան­նե­րի անվ­տանգ վե­րա­դար­ձին, ի­րա­կա­նաց­րել են ա­վե­լի քան 200 հու­մա­նի­տար ակ­ցիա, ո­րոնց շա­հա­ռու­նե­րը բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­ներն ու փախս­տա­կան­ներն էին. հու­մա­նի­տար օգ­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում տրա­մադր­վել են 280 տոն­նա ընդ­հա­նուր քա­շով ա­վե­լի քան վեց հա­զար տար­բեր փա­թեթ­ներ, նշել է Գե­նա­դի Ա­նաշ­կի­նը:
Բա­ցի այդ, ՌԽԶ հրա­մա­նա­տա­րի խոս­քով՝ խա­ղա­ղա­պահ­ներն ի­րենց օ­ժան­դա­կու­թյու­նը բե­րե­ցին տա­րա­ծաշր­ջա­նի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծում, նրանց ա­ջակ­ցու­թյամբ վե­րա­կան­գն­վեց 60 բնա­կա­վայ­րի է­լեկտ­րա­գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը: Խա­ղա­ղա­պահ­ներն ա­պա­հո­վել են նաև ա­վե­լի քան 4 հա­զար ուխ­տա­վո­րի անվ­տանգ այ­ցե­լու­թյուն­նե­րը Ա­մա­րաս և Դա­դի­վանք:
Զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տա­րը կարևո­րեց նաև զին­վո­րա­կան բժշ­կի դե­րը: ՙԽա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հա­տուկ նշա­նա­կու­թյան բժշ­կա­կան ջո­կա­տի բժիշկ­նե­րը մաս­նա­գի­տաց­ված օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րել ա­վե­լի քան 1000 տե­ղա­ցու: Կա­տար­վել է 11 հու­մա­նի­տար-բժշ­կա­կան շր­ջայց, ո­րոնց ըն­թաց­քում տրա­մադր­վել է ա­վե­լի քան 21 տոն­նա հու­մա­նի­տար բեռ: Օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել Մար­տու­նի և Մար­տա­կերտ քա­ղաք­նե­րում շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց­նե­րի վե­րա­կան­գն­ման գոր­ծում՚:
Գե­նա­դի Ա­նաշ­կինն ըն­դգ­ծեց նաև ռուս սակ­րա­վոր­նե­րի դե­րը: ՙԲնա­կա­նոն կյան­քի վե­րա­կան­գն­ման հար­ցում ոչ պա­կաս կարևոր խն­դիր են ի­րա­կա­նաց­նում մեր զո­րա­կազ­մի ին­ժե­նե­րա­կան ստո­րա­բա­ժան­ման մաս­նա­գետ­նե­րը: Սակ­րա­վոր­նե­րը հայտ­նա­բե­րել և վնա­սա­զեր­ծել են ա­վե­լի քան 26 հա­զար պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա: Ստուգ­վել են են­թա­կա­ռուց­ված­քա­յին նշա­նա­կու­թյան մոտ 2 հա­զար շի­նու­թյուն ու կա­ռույց­ներ՝ գա­զա­խո­ղո­վակ­ներ, կա­պի գծեր, դպ­րոց, հի­վան­դա­նոց, ե­կե­ղե­ցի­ներ տա­նող ճա­նա­պարհ­ներ: Ընդ­հա­նուր առ­մամբ, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ա­կա­նա­զերծ­վել է մոտ 2,6 հա­զար հա տա­րածք, այդ թվում՝ գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան տա­րածք­ներ՚:
Այ­նու­հետև Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի զո­րահ­րա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վը պե­տա­կան և գե­րա­տես­չա­կան պարգևներ հանձ­նեց խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քում աչ­քի ըն­կած զին­ծա­ռա­յող­նե­րին:
Մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­վեց խա­ղա­ղա­պահ­նե­րի սպա­ռա­զի­նու­թյան ու զին­տեխ­նի­կա­յի ցու­ցադ­րու­թյուն, ներ­կա­յաց­վե­ցին, մաս­նա­վո­րա­պես, բժշ­կա­կան մո­դու­լով կա­հա­վոր­ված 'МИ-8АМТШ' ուղ­ղա­թի­ռը, БТР-82А զրա­հա­փո­խադ­րի­չը, ՙТайфун՚, ՙТигр-М՚ զրա­հա­մե­քե­նա­նե­րը, ՙТигр-М՚-ի հիմ­քի վրա՝ կա­ռա­վար­ման մե­քե­նան (П-23ОТ), ՙОрлан-10՚ և ՙФорпост՚ ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րը:
Զին­ծա­ռա­յող­նե­րը ցու­ցադ­րե­ցին ռազ­մա­կան ոս­տի­կա­նու­թյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ հու­մա­նի­տար բեռ տե­ղա­փո­խող խա­ղա­ղա­պահ տեխ­նի­կա­յի շա­րա­սյան վրա պայ­մա­նա­կան դի­վեր­սիոն-հե­տա­խու­զա­կան խմ­բե­րի հար­ձակ­մա­նը հա­կա­դար­ձե­լու, ինչ­պես նաև բա­նա­կա­յին ա­վիա­ցիա­յի 'МИ-8АМТШ'  'Терминатор' ուղ­ղա­թի­ռով վի­րա­վո­րի տար­հան­ման դր­վագ­ներ:
Վար­ժահ­րա­պա­րա­կում խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի անձ­նա­կազ­մը ցու­ցադ­րեց БТР-82А զրա­հա­փո­խադ­րիչ­նե­րից դե­սան­տա­վոր­ման վար­ժանք­ներ, զրա­հա­տեխ­նի­կա­յով` քո­ղարկ­մամբ, տե­ղա­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու մար­տա­վա­րա­կան տար­րեր և ձեռ­նա­մար­տի հնարք­ներ:
Նույն օ­րը Հա­րա­վա­յին ռազ­մա­կան օկ­րու­գի զո­րահ­րա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ռուս­տամ Մու­րա­դո­վի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում ՌԴ խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի հրա­մա­նա­տար գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Գե­նա­դի Ա­նաշ­կի­նի մաս­նակ­ցու­թյամբ բաց­վեց ՙՌու­սա­կան փառ­քի պու­րա­կը՚՝ ի նշա­նա­վո­րումն տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի մուտք գոր­ծե­լու միա­մյա­կի: Պու­րա­կը գտն­վում է ռու­սա­կան զին­վո­րա­կան ա­վա­նի տա­րած­քում: Այս­տեղ կանգ­նեց­վել են Ռու­սաս­տա­նի պատ­մու­թյան ու մշա­կույ­թի 10 ա­կա­նա­վոր գոր­ծիչ­նե­րի ՝ Ա­լեք­սանդր Նևսկու, Դե­նիս Դա­վի­դո­վի, Մի­խա­յիլ Լեր­մոն­տո­վի, Գավ­րիիլ Դեր­ժա­վի­նի, Ա­լեք­սանդր Պուշ­կի­նի, Նի­կո­լայ Կա­րամ­զի­նի, Լև Տոլս­տո­յի, Ան­տոն Չե­խո­վի, Վա­սի­լի Շուկ­շի­նի և Մի­խա­յիլ Շո­լո­խո­վի կի­սանդ­րի­նե­րը: ՙՌու­սա­կան փառ­քի պու­րա­կի՚ հե­ղի­նա­կը քան­դա­կա­գործ և բա­րե­րար Մի­խա­յիլ Սեր­դյու­կովն է:
Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցավ ռու­սա­կան ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու բաց­ման ա­րա­րո­ղու­թյու­նը: ՙՑա­վոք, ռու­սա­կան ե­կե­ղե­ցի­ներ Ղա­րա­բա­ղում չեն պահ­պան­վել: Բո­լո­րը ոչն­չաց­վել են բոլշևիկ­նե­րի կող­մից խոր­հր­դա­յին շր­ջա­նում, և այս հան­գա­ման­քը Քրիս­տո­սի Ծնն­դյան նո­րա­կա­ռույց ե­կե­ղե­ցուն սր­բա­զան, պատ­մա­կան նշա­նա­կու­թյուն է հա­ղոր­դում՚,- ա­սաց Ար­ցա­խում ռուս հա­մայն­քի նա­խա­գահ Ա­լեք­սանդր Բոր­դո­վը: Հա­վարտ բաց­ման ա­րա­րո­ղու­թյան` տա­ճա­րում մա­տուց­վեց ա­ռա­ջին ա­ղոթ­քը: Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի կենտ­րո­նա­կա­յա­նի տա­րած­քում բաց­վեց նաև Խա­ղա­ղա­պա­հի բրոն­զա­ձույլ հու­շար­ձա­նը:
Ա­րա­րո­ղու­թյան շր­ջա­նակ­նե­րում տե­ղի ու­նե­ցավ նաև սե­րունդ­նե­րին պատ­գամ փո­խան­ցող՝ ՙժա­մա­նա­կի պար­կու­ճի՚ տե­ղադ­րում:

Հ.Գ. Նո­յեմ­բե­րի 8-ին Շու­շիից ոչ հե­ռու տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գու­թյու­նից հե­տո, երբ ադր­բե­ջա­նա­կան կող­մից մի­տում­նա­վոր գն­դա­կա­հար­վե­ցին ջրա­տար խո­ղո­վա­կի անց­կաց­ման աշ­խա­տանք­ներ կա­տա­րող Ար­ցա­խի քա­ղա­քա­ցի­ներ, ան­մի­ջա­պես կապ հաս­տա­տե­ցինք ՌԽԶ ներ­կա­յա­ցուց­չի հետ ու խնդ­րե­ցինք պար­զա­բա­նել ի­րա­վի­ճա­կը և, ե­թե հնա­րա­վոր է, հան­դի­պում կազ­մա­կեր­պել խա­ղա­ղա­պահ ու­ժե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան հետ, քա­նի որ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում խա­ղա­ղա­պահ­նե­րին ուղղ­ված շատ հար­ցեր են հա­սու­նա­ցել: Ի պա­տաս­խան՝ մեզ տե­ղե­կաց­րին, որ Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան հրա­մա­նա­տա­րու­թյունն ադր­բե­ջա­նա­կան և հայ­կա­կան կող­մե­րի հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­նում է մի­ջա­դե­պի հե­տաքն­նու­թյուն, ո­րից հե­տո միայն հնա­րա­վոր կլի­նի որևէ տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դել:
Հա­ման­ման պա­տաս­խան ստա­ցել էինք նաև այն բա­նից հե­տո, երբ 2021թ. հոկ­տեմ­բե­րի 9-ին Մար­տա­կեր­տի քա­ղա­քա­յին հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քում գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան դի­պու­կա­հա­րի կրա­կո­ցից սպան­վեց Մար­տա­կերտ քա­ղա­քի բնա­կիչ Ա­րամ Տեփ­նան­ցը: Ա­պա բա­ռա­ցիո­րեն օ­րեր անց՝ հոկ­տեմ­բե­րի 14-ին, Ադր­բե­ջա­նի ԶՈւ-ն ա­կա­նա­նե­տե­րի օգ­տա­գործ­մամբ կրակ բա­ցեց Մար­տու­նու շր­ջա­նի Նոր­շեն հա­մայն­քից ոչ հե­ռու գտն­վող ԱՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի հե­նա­կե­տե­րից մե­կի վրա, ո­րի հետևան­քով վի­րա­վոր­վեց 6 հայ զին­ծա­ռա­յող:
Եվ, ի վեր­ջո, նո­յեմ­բե­րի 8-ին ի­րա­կա­նաց­ված ա­հա­բեկ­չու­թյու­նը, ո­րի հետևան­քով սպան­վեց 22-ա­մյա ե­րի­տա­սարդ` Մար­տիկ Ե­րե­մյա­նը, իսկ ե­րեք քա­ղա­քա­ցի­ներ ստա­ցան տար­բեր աս­տի­ճա­նի վնաս­վածք­ներ:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.