Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԶՈ­ՐԵՂ ԿԱՆ­ՉԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

Ան­տուան դը Սենտ-Էք­զյու­պե­րիի ՙՓոք­րիկ Իշ­խա­նը՚ գր­քում Փոք­րիկ Իշ­խա­նը եր­կիր մո­լո­րա­կում շր­ջե­լիս հարց­նում է ծաղ­կին, թե ու՞ր են մար­դիկ։ Ծա­ղի­կը պա­տաս­խա­նում է. ՙԹե որ­տե՞ղ են հի­մա, հայտ­նի չէ։ Քա­մին քշում-տա­նում է նրանց։ Մար­դիկ ար­մատ­ներ չու­նեն և դա շատ է խան­գա­րում նրանց՚։

Որ քա­մին ՙքշում է՚ հա­յե­րին աշ­խար­հից աշ­խարհ... Ի՞նչ ա­նել, որ մենք չկտր­վենք, գո­նե, մեր հոգևոր ար­մատ­նե­րից... Գո­նե հոգևո­րից չկտր­վենք, ին­չը խոս­տո­վա­նենք պի­տի, որ մեծ ա­ղետ է մեր փոքր ազ­գի հա­մար։ Ի վեր­ջո, գաղտ­նիք չէ, որ մեր հա­զա­րա­վոր հայ­րե­նա­կից­ներ ապ­րում ու ա­րա­րում են աշ­խար­հի չորս ծի­րե­րում... Բախ­տի բեր­մամբ, թե պա­տահ­մամբ, նրանք տնա­վոր­վել-բնա­վոր­վել են հայ­րե­նի­քից հե­ռու, սա­կայն նրան­ցից շա­տե­րը, ինչ­պես էլ որ դա­սա­վոր­վեն հան­գա­մանք­նե­րը, չեն մո­ռա­նում հայ­րե­նա­կան տան ճա­նա­պար­հը... Ար­դեն քա­նի տա­րի մոսկ­վաբ­նակ Գա­րիկ և Ե­լե­նա Քա­րա­մյան­նե­րին հան­դի­պում եմ Ար­ցա­խի տար­բեր բնա­կա­վայ­րե­րում, ա­մե­նա­տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ։ Նրանք տա­րին 2-3 ան­գամ գա­լիս են հայ­րե­նիք՝ ոչ որ­պես զբո­սաշր­ջիկ... Տան գլ­խա­վո­րը՝ ար­մատ­նե­րով Հադ­րու­թի շր­ջա­նի Ցոր գյու­ղից սեր­ված, Մար­տու­նի քա­ղա­քում ծն­ված, Բաք­վում հա­սակ ա­ռած, Ու­րա­լի Պերմ քա­ղա­քում բարձ­րա­գույն բժշ­կա­կան կր­թու­թյուն ստա­ցած, Ուկ­րաի­նա­յում ու Մոսկ­վա­յում բնա­վոր­ված-տնա­վոր­ված, ներ­կա­յումս տար­վա մի զգա­լի մասն անց է կաց­նում Ար­ցա­խում։
2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 2-ին Գա­րի­կը Աս­կե­րա­նի շր­ջա­նի Քռաս­նի գյու­ղում դրեց իր նոր տան հիմ­քե­րը, նո­յեմ­բե­րի 20-ին տա­նիքն ար­դեն ծած­կե­ցին։ Նրա հա­մար դա իր կյան­քի կարևո­րա­գույն գոր­ծե­րից մեկն էր, ա­հա թե ին­չու նա այդ ամ­սաթ­վե­րը չի մո­ռա­նում։ Այ­սօր ար­դեն ի­րենց ար­ցա­խյան հար­կի տակ, ի­րենց իսկ տաք օ­ջա­խում, նրանք հյու­րեր են ըն­դու­նում ղա­րա­բա­ղյան հար­գու­կար­գով։ Կի­նը՝ Ե­լե­նան՝ ազ­գու­թյամբ ռուս, սա­կայն 1980- ա­կան թվա­կան­նե­րից այս կողմ Պի­չու­գի­նա ազ­գա­նու­նը Քա­րա­մյա­նով փո­խա­րի­նած տի­կի­նը միայն ազ­գա­նու­նով չէ հա­յու­հի։ Նա հայ­կա­կան ա­վան­դույթ­նե­րի և խո­հա­նո­ցի քաջ գի­տակ է ու, չնա­յած ճա­շա­տե­սակ­նե­րի ա­նունն­նե­րը ընդ­գծ­ված շեշ­տադ­րու­թյամբ է ար­տա­սա­նում, սա­կայն լավ է տի­րա­պե­տում նրանց հա­մա­յին ու հո­տա­յին ՙար­տա­հայտ­չաձևե­րին՚, մեկ-մեկ էլ բա­ղադ­րու­թյա­նը չա­րաճ­ճիո­րեն ի­րենց ազ­գա­յին խո­հա­նո­ցից հա­վե­լում­ներ է ա­նում... Հայ­կա­կան տոլ­մա, խաշ, կուր­կուտ, խա­շիլ, ժեն­գյա­լով հաց. այդ բո­լո­րը նրա ձեռ­քի գործն է, միայն խո­րո­վա­ծից է, որ գլուխ չի հա­նում, տղա­մար­դու գործ է՝ ա­սում է ու ա­վե­լաց­նում, որ ոչ միայն Ար­ցա­խում է ՙստեղ­ծա­գոր­ծում՚, այլև Մոսկ­վա­յում ու Ուկ­րաի­նա­յի Դո­նեց­կի մար­զի ծո­վափ­նյա Մա­րիու­պոլ քա­ղա­քում, որ­տեղ նույն­պես օ­ջախ ու­նեն։ Այս ա­մառ էլ Մա­րիու­պո­լում դո­շաբ է ե­փել՝ ուկ­րաի­նա­կան թթով, սա­կայն ար­ցա­խյան բա­ղադ­րա­տոմ­սով։ Հայ­կա­կան ա­մեն ինչ Ե­լե­նա­յի հո­գուն հա­րա­զատ է, նա միայն իր ար­ցախ­ցի ա­մուս­նուն չէ սի­րա­հար­ված, այլ այն ա­մե­նին, ինչն ազ­գա­յին է ու հայ­կա­կան... Խոս­տո­վա­նում է՝ ռու­սաս­տան­նե­րում նա կա­րո­տում է Ար­ցա­խը, ու ա­մուս­նուց ոչ պա­կաս ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում ի­րենց Տուն բե­րող չվեր­թին։ Շուրջ չոր­սու­կես տաս­նա­մյակ հա­յի օ­ջախ հարս ե­կած Ե­լե­նան ի­րեն ա­վե­լի շատ հայ է հա­մա­րում, քան ռուս։ Ա­մու­սի­նը կա­տա­կով ա­սում է՝ 20 տա­րի ռուս է ե­ղել՝ հե­րի­քա է­լի՛, ու հի­շում է, թե ինչ­պես է Ե­լե­նան սի­րում պա­րել հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան ներ­քո։
1984թ.-ից մինչև 1991 թվա­կա­նը Քա­րա­մյան ա­մու­սին­նե­րը, որ­պես ստո­մա­տո­լոգ­ներ, աշ­խա­տել են Մար­տու­նի և Ճար­տար հա­մայ­նք­նե­րում ու սիր­վել տե­ղի բնակ­չու­թյան կող­մից ոչ միայն որ­պես ի­րենց գոր­ծի հմուտ գի­տակ­ներ, այլև մարդ­կա­յին-բա­րո­յա­կան հատ­կա­նիշ­նե­րով մեծ հար­գանք էին վա­յե­լում։ Գա­րի­կի հայրն ու հո­րեղ­բայ­րը նույն­պես Մար­տու­նիում ժա­մա­նա­կին որ­պես ա­տամ­նա­բույժ­ներ են աշ­խա­տել, մար­տու­նե­ցի­ներն առ այ­սօր գո­վես­տով են հի­շում նրանց։ Օ­ջա­խի գլ­խա­վո­րի կար­ծի­քով՝ կյան­քը լավ ու վատ օ­րե­րի մի շա­րա­հար շղ­թա է՝ բաղ­կա­ցած լավ ու վատ, հեշտ ու դժ­վար, ու­րախ ու տխուր օ­րե­րից, և մար­դուց շատ ջան­քեր են պա­հանջ­վում ներ­դաշ­նա­կու­թյան հաս­նե­լու հա­մար։ 20-21 տա­րե­կա­նում ա­մու­սին­ներ դար­ձած և ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին ար­դեն 2 զա­վակ ու­նե­ցած Գա­րիկն ու Ե­լե­նան բա­զում դժ­վա­րու­թյուն­ներ են հաղ­թա­հա­րել։ Հա­մա­տեղ կյան­քի քա­ռա­սուն­հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում նրանց հա­ջող­վել է ստեղ­ծել ի­րենց ներ­դաշ­նակ ըն­տա­նի­քը՝ հիմն­ված մեծ հար­գան­քի ու սի­րո վրա։
Երբ Քռաս­նի հա­մայն­քում սկ­սե­ցին տան հիմ­քե­րը փո­րել, Գա­րի­կը ո­րո­շեց Հադ­րու­թի շր­ջա­նի Ցոր գյու­ղի ի­րենց պա­պե­նա­կան օ­ջա­խից մի քա­նի քար բե­րել ու դնել նոր տան շա­ղա­խի մեջ։ Նա ընտ­րեց 4 ո­ղորկ սալ քար։ Կի­նը խոր­հուրդ տվեց 5-ը դարձ­նել, թող կենտ լի­նի՝ ա­սաց, ու նրանք կր­կին փնտ­րե­լիս հին, խար­խուլ պա­տի մի­ջից հայտ­նա­բե­րե­ցին ի­րենց տոհ­մի ու պա­պե­նա­կան տան պատ­մու­թյու­նից քա­րա­կերտ վկա­յու­թյուն­ներ... Դա նրանց շատ ոգևո­րեց, պա­պը ժա­մա­նա­կին ա­սել էր, որ 1840 թվա­կա­նին նրանք Ցոր գյու­ղում տուն են շի­նել։ ՙԳյու­ղին ճուր՚ կոչ­վող աղ­բյու­րը հայ­րե­նի գյու­ղում բա­րե­կար­գել էին, պա­պա­կան տան տա­նիքն էր կա­պել, որ քիչ-քիչ վե­րա­կանգ­նի, նոր շունչ տա պա­պե­րի օ­ջա­խին։ Մոսկ­վաբ­նակ ըն­կեր­նե­րի հետ միա­սին մի քա­նի հա­զար դո­լար են տրա­մադ­րել գյու­ղի 4 ջա­հել­նե­րի, որ տն­տե­սու­թյուն ստեղ­ծեն, ա­մուս­նա­նան, գյու­ղում ե­րե­խա­նե­րի ձայն լս­վի։ Հադ­րու­թի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը խոս­տա­ցել էր ու­սու­ցիչ ու­ղար­կել, երբ գյու­ղում ար­դեն 2 դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա կլի­նի։ Գյու­ղի հետ կապ­ված ի­րա­տե­սա­կան ծրագ­րեր էին կազ­մել, ա­մեն ինչ կի­սատ մնաց։ Վեր­ջին բա­նը, որ հա­նե­ցին գյու­ղից, դա պա­պե­րի ա­նունն ու գոր­ծը հա­վեր­ժաց­նող քարն է։ Սա­կայն ախ ու վիշ ա­նե­լու փո­խա­րեն, ա­մու­սին­նե­րը կր­կին գոր­ծի ան­ցան... Գա­րի­կը Մոսկ­վա­յից խա­ղո­ղի հա­տուկ տե­սակ է բե­րել, միայն հա­րյուր ծառ է տն­կել։ Նա այն հա­մոզ­ման է, որ ին­քը դրա­նով է հիշ­վե­լու, իսկ պա­պե­նա­կան տնից վեր­ջին հի­շա­տակ քա­րի վրա գր­վա­ծը ա­սում է՝ իմ թույ­լտ­վու­թյունն է, ո­րը ստա­ցել եմ նա­խա­պա­պե­րիցս։ Մինչև նոր տան հիմ­քե­րը փո­րե­լը, գնա­ցել, պա­պե­րից ի­րա­վունք է խնդ­րել նոր տան հիմ­քե­րը դնե­լու հա­մար։ ՙՔա­րի վրա գր­վա­ծը իմ լի­ցեն­զիան է,- ոգևոր­ված մատ­նա­ցույց է ա­նում զրու­ցա­կիցս։-Այս սե­նյակ­նե­րը շա­րու­նակ­վեց 1891թ. և պ. /ի­մա՝ պատ­րաստ­վեց/ 1895թ. Գրի­քոր և Ղու­գազ Քա­րա­մյան­ներ։ Որ­դոց-որ­դի մե­ծա­ցել, շա­տա­ցել, տնա­վոր­վել ու սե­նյակ­նե­րը ա­վե­լաց­րել են՚,- պար­զա­բա­նում է Գա­րի­կը, իմ նոր ծա­նո­թը, մեկն այն քչե­րից, ո­րը իր պահ­ված­քով փոր­ձում է մարդ­կանց վաղ­վա օր­վա հան­դեպ հույս ու հա­վատ ներ­շն­չել։ Բժշ­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Գ. Քա­րա­մյա­նը 3 զա­վակ և 8 թոռ ու­նի, և հույս է փայ­փա­յում, որ նրանք էլ պա­պե­նա­կան տան ճա­նա­պար­հը չեն մո­ռա­նա­լու։

Ար­ցա­խում կր­կին ի­րենց բույ­նը հյու­սած Քա­րա­մյան ա­մու­սին­նե­րի հա­մար Հայ­րե­նի­քը Հաց է՝ հա­նա­պա­զօ­րյա հաց... Տան գլ­խա­վորն ա­սում է՝ ա­ռանց հա­ցի քա­նի՞ օր կա­րող ենք ապ­րել, այդ­պես էլ մենք ենք։ Նրանց ճամպ­րուկ­նե­րը Ղա­րա­բաղ գա­լու հա­մար միշտ հա­վաք­ված են, գնում ե­րե­խա­նե­րից, թոռ­նե­րից կա­րոտն առ­նում ու ետ են գա­լիս...Նրանց ետ գա­լը միայն հո­գու պարտք չէ, կա­րո­տը մեղ­մե­լու մի­ջոց չէ, նրանք փոր­ձում են հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում նե­ցուկ կանգ­նել ի­րենց հայ­րե­նա­կից­նե­րին։ Գա­րի­կի դի­տարկ­մամբ՝ հայ­րե­նի­քի հան­դեպ սերն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը փո­խանց­վում է գե­նե­րով։ Ճիշտ է, դաս­տիա­րա­կու­թյունն էլ պա­կաս գոր­ծոն չէ, սա­կայն գե­նե­րով ժա­ռան­գա­ծը ան­քն­նե­լի է, իսկ հայ­րե­նի­քի գա­ղա­փա­րը ան­փո­խա­րի­նե­լի հարս­տու­թյուն է։ Ե­րե­խա­նե­րից փոք­րը՝ Նի­նան, շատ է կապ­ված Ար­ցա­խի հետ, նա ոչ միայն մար­տու­նե­ցի տա­տի ա­նունն է ՙսե­փա­կա­նաշ­նոր­հել՚, այլև ինքն էլ Մար­տու­նիում է ծն­վել։ Քա­րա­մյան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը հի­մա, բո­լոր ծա­գող խն­դիր­ներն հաղ­թա­հա­րե­լով, փոր­ձում են երկ­քա­ղա­քա­ցիու­թյուն ստա­նալ, ա­մե­նաան­համ­բե­րը տի­կին Ե­լե­նան է, նա իր սե­րը նաև դրա­նով է ար­տա­հայ­տում, նա ռու­սա­կան սր­տով ու հայ­կա­կան հո­գով ցա­վում է Ար­ցա­խի ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար և ու­րա­խա­նում նրա փոքր ու մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րով։
Վեր­ջին 10 տա­րում նրանք Ռու­սաս­տա­նի սր­տում եր­կու կլի­նի­կա են հիմ­նադ­րել, որ­տեղ նրանց փո­խա­րի­նել են ի­րենց զա­վակ­ներն ու ըն­տա­նիք­նե­րը հա­մալ­րած հարս ու փե­սա­նե­րը։ Հա­մե­րաշխ ըն­տա­նի­քը ոչ միայն իր բա­րե­կե­ցու­թյունն է ստեղ­ծում, այլև ի­րենց կա­րիքն ու­նե­ցող­նե­րին ձեռք մեկ­նում։ Տան գլ­խա­վո­րը մի ՙխո­րա­ման­կու­թյուն՚ էլ է ա­նում. նա հա­րա­զատ­նե­րին բե­րում է Ար­ցախ, ձեռք­նե­րը մի սո­լիդ գու­մար տա­լիս, որ կնոջ հետ Ստե­փա­նա­կեր­տի ու Մար­տու­նու խա­նութ­նե­րը ՙչափչ­փեն՚, իսկ շա­հույ­թը մնա Ար­ցա­խում, դա էլ ի­րենց ըն­տա­նե­կան հա­մեստ ներդ­րումն է Ար­ցա­խի առևտրա­յին տն­տե­սու­թյան մեջ։
Երկ­րի հոգս ու խն­դիր­նե­րով մտա­հոգ Գա­րիկ Քա­րա­մյա­նի կար­ծի­քով, մեր բո­լոր խն­դիր­նե­րի պատ­ճառ­նե­րը ըն­տա­նեա­վա­րու­թյան ա­վան­դույթ­ներն են, հո­վա­նա­վոր­չա­կան մեն­թա­լի­տետն է, երբ նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս ենք բա­րե­կամ­նե­րին կամ ըն­կեր­նե­րին՝ ա­ռանց նրանց ար­ժա­նիք­նե­րը հաշ­վի առ­նե­լու, ո­րից գլ­խա­վոր տու­ժո­ղը պրո­ֆե­սիո­նալ­ներն են, իսկ խո­շոր հաշ­վով, եր­կիրն ու նրա տն­տե­սա­կան զար­գա­ցու­մը։ Իսկ ին­չու՞ միայն տն­տե­սա­կա­նը, բո­լոր բնա­գա­վառ­ներն էլ ար­հես­տա­վարժ­նե­րի կա­րիք ու­նեն։ Երբ դի­լե­տանտ­նե­րը փոր­ձում են շար­ժիչ ուժ դառ­նալ և, բնա­կա­նա­բար, հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը չեն նե­րում, եր­կի­րը կանգ­նում է խն­դիր­նե­րի ա­ռաջ։ Ոս­կե մի­ջինն, ափ­սոս, այլևս ե­ղա­նակ չի ստեղ­ծում։ Զրու­ցակ­ցիս կար­ծի­քով, քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի պա­ռակ­տու­մը, ոչ մի լավ բան չեն խոս­տա­նում, անհ­րա­ժեշտ է, որ ժո­ղո­վուր­դը, ազ­գը ինք­նա­մաքր­վի ու, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում, իր հե­տին խել­քով տի­րու­թյուն ա­նի Երկ­րին ու նրա ա­պա­գա­յին։ Ըստ նրա՝ մինչև ազ­գի նե­րու­ժը ճիշտ չօգ­տա­գործ­վի, շա­րու­նա­կե­լու ենք տա­նուլ տալ...
երբ դժ­վա­րու­թյուն­նե­րը չեն կա­րո­ղա­նում սպա­նել, ու­ժե­ղաց­նում են մեզ։