[ARM]     [RUS]     [ENG]

ՀԻՆԳ ԺԱՄ ԵՎ ԸՆԴ­ՄԻՇՏ ԱՐ­ՑԱ­ԽԻ ԿՈՂ­ՔԻՆ

Ըն­թա­ցիկ տար­վա դեկ­տեմ­բե­րի 10-ին Ար­ցա­խում նա­խա­տես­վում է դրա­մա­հա­վաք-հե­ռուս­տա­մա­րա­թոն՝ 5 ժամ տևո­ղու­թյամբ, ո­րը կհե­ռար­ձակ­վի հայ­կա­կան և օ­տա­րերկ­րյա տար­բեր հե­ռուս­տաա­լիք­նե­րի կող­մից։

Հան­գա­նակ­ված ամ­բողջ հա­սույ­թը կտ­րա­մադր­վի ahimnadram.com հար­թա­կում տե­ղադր­վող բիզ­նես ծրագ­րե­րին։ Այս մա­սին ԶԼՄ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ հան­դիպ­մա­նը տե­ղե­կաց­րեց ՙԲարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի և ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի տնօ­րե­նի օգ­նա­կան Հա­կոբ Ա­վա­նե­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ հիմ­նադ­րա­մը՝ ՙԿանգ­նիր Ար­ցա­խի կող­քին՚ կար­գա­խո­սով, հա­մայն հա­յու­թյա­նը կոչ է ա­նում ձեռք մեկ­նել և օգ­նել Ար­ցա­խի տն­տե­սու­թյան վե­րա­կան­գն­մա­նը։
Հա­կոբ Ա­վա­նե­սյա­նի խոս­քով՝ հիմ­նադ­րա­մի գոր­ծու­նեու­թյան ա­ռաջ­նա­յին սկզ­բուն­քը թա­փան­ցի­կու­թյունն է, ո­րի ա­պա­հով­ման նպա­տա­կով ստեղծ­վել է հա­մայն հա­յու­թյա­նը միա­վո­րող և ներդ­րող-հիմ­նադ­րամ-շա­հա­ռու ան­մի­ջա­կան կապն ա­պա­հո­վող ahimnadram.com օն­լայն հար­թա­կը։
-Կայ­քը հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում տե­ղադ­րել բիզ­նես գա­ղա­փա­րը և ստա­նալ ա­ջակ­ցու­թյուն այն ի­րա­գոր­ծե­լու հա­մար։ Շա­հա­ռուն ա­ռանց որևէ խո­չըն­դո­տի կա­րող է հետևել ծրագ­րի ֆի­նան­սա­վոր­ման ամ­բողջ ըն­թաց­քին։ Պո­տեն­ցիալ ներդ­րո­ղին կայ­քը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ծա­նո­թա­նա­լու Ար­ցա­խում առ­կա բիզ­նես և startup գա­ղա­փար­նե­րին և ա­ջակ­ցել նա­խընտ­րած ծրագ­րին,- ման­րա­մաս­նեց Հ. Ա­վա­նե­սյա­նը՝ հա­վե­լե­լով, որ հիմ­նադ­րա­մի նպա­տակն Ար­ցա­խի սո­ցիալ -տն­տե­սա­կան վե­րա­կանգ­նումն է, տեխ­նո­լո­գիա­պես զար­գա­ցած և մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յող երկ­րի կա­ռու­ցու­մը։
Հիմ­նադ­րա­մի՝ Սփյուռ­քի և մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի հետ կա­պե­րի բաժ­նի պետ Էմ­մա Պետ­րո­սյա­նը, կարևո­րե­լով ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում ծրագ­րե­րի նպա­տա­կա­յին ու հա­մա­կարգ­ված ի­րա­կա­նա­ցու­մը, ըն­դգ­ծեց, որ ԲՏՌՊԿ հիմ­նադ­րամն Ար­ցա­խի հետ­պա­տե­րազ­մյան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­մա­նը միտ­ված հա­մա­կարգ է, ո­րի ա­ռա­քե­լու­թյու­նը նաև տե­ղա­հան­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին Ար­ցա­խում ա­պա­գա կա­ռու­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռելն է ու ընդ­գր­կու­մը՝ հան­րա­պե­տու­թյան զար­գաց­մանն ուղղ­ված ի­րա­տե­սա­կան և նո­րա­րա­րա­կան տար­բեր ծրագ­րե­րում։
ԲՏՌՊԿ հիմ­նադ­րամն իր ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նում է 3 հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րով՝ բա­րե­գոր­ծու­թյուն, startup և բիզ­նես գա­ղա­փար­նե­րի ա­ջակ­ցու­թյուն, բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներդ­նում Ար­ցա­խի տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում։
Շա­հա­ռու կա­րող է հան­դի­սա­նալ ցան­կա­ցած ֆի­զի­կա­կան կամ ի­րա­վա­բա­նա­կան անձ, ով Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան ի­րա­վի­ճա­կի բա­րե­լավ­մանն ու զար­գաց­մանն ուղղ­ված ի­րա­տե­սա­կան ծրա­գիր ու­նի, ինչ­պես նաև հա­մայն­քա­յին կամ տե­ղա­կան խն­դիր­նե­րի լուծ­մա­նը միտ­ված ծրագ­րեր ու­նե­ցող պե­տա­կան կա­ռույց­նե­րը։ Ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տր­վե­լու է գյու­ղատն­տե­սու­թյան, ար­տադ­րու­թյան և ար­դյու­նա­բե­րու­թյան ճյու­ղե­րին։
Հիմ­նադ­րա­մի բա­րե­գոր­ծա­կան և ին­վես­տի­ցիոն ծրագ­րե­րի ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­ման բաժ­նի պետ Բել­լա Սարգ­սյա­նը, ներ­կա­յաց­նե­լով ըն­թա­ցա­կար­գը, շեշ­տեց, որ բիզ­նես ծրագ­րե­րի դեպ­քում գու­մա­րը՝ մինչև 20 մի­լիոն դրամ, տրա­մադր­վում է նպա­տա­կա­յին ան­տո­կոս փո­խա­ռու­թյան ձևով՝ 10 տա­րի մար­ման ժամ­կե­տով։
Սարգ­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ 2 մլն դրա­մից ա­վե­լի գու­մար պա­հան­ջող ծրագ­րե­րի հա­մար անհ­րա­ժեշտ է նաև ներ­կա­յաց­նել գրավ կամ ե­րաշ­խա­վո­րու­թյուն, ո­րոնք հան­դի­սա­նում են փո­խա­ռու­թյան մար­ման ա­պա­հո­վագ­րու­թյուն ու ռիս­կե­րի մեղ­մաց­ման հան­գա­մանք։