Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՎԵԼ Է ՃԱՐՏԱՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ԲԱԿԸ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Ասֆալտապատվել է Ստեփանակերտ-Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուց Ճարտարի հիվանդանոց տանող 650մ երկարությամբ ճանապարհը։ Աշխատանքներն իրականացրել է ՙԿապավոր՚ ՍՊԸ-ն։ Ընկերության աշխղեկ Վոլոդյա Սահակյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշել է, որ ասֆալտապատվել է նաև հիվանդանոցի բակը։
Գործընթացը սկսվել է նոյեմբերի սկզբին։
ՙՏարիների մեր երազանքն էր այդ ճանապարհը և հիվանդանոցի շրջակայքն ու բակը բարեկարգ տեսնելը։ Այսօր արվել է ավելին ու հնարավորություն է ստեղծվել առանց ցեխոտվելու, մաքուր ու անխոչընդոտ հիվանդանոց հասնել։ Ճարտարի տեղամասային հիվանդանոցը ծառայում է ոչ միայն մեր քաղաքի բնակչությանը, այլև շրջակա, հատկապես՝ բարձրադիր գյուղերի բնակիչներին, ովքեր հիվանդանոց են հասնում նշված ճանապարհով։ Մենք ունենք նաև մեկ ուրիշ ճանապարհ, որը հիվանդանոց է հասնում Ճարտարի կենտրոնական մասից ու նույնպես բարեկարգման լուրջ կարիք ունի։ Հույս ունենք՝ մի օր էլ այն տեսնել բարեկարգված ու հարմարավետ՚,- իրականացված աշխատանքների վերաբերյալ նշում է Ճարտարի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հասմիկ Ղահրամանյանը։