Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱԵ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Քանի որ հայկական Ամարաս և Դադիվանք սրբավայրերը հայտնվել են առաջնագծամերձ գոտում, ուստի ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ներկայությունն անհրաժեշտ է։ Կիրակնօրյա եկեղեցական ծառայություններին մասնակցում են ուխտավորներ Հայաստանից, Ստեփանակերտից և Լեռնային Ղարաբաղի այլ շրջաններից։ ՙԱմեն կիրակի այստեղ Պատարագ է մատուցվում, գալիս են ուխտավորներ, նրանց հետ շատ երեխաներ էլ են լինում։ Ամարաս վանական համալիրի վերակառուցման աշխատանքներից հետո մտադիր ենք այստեղ կիրակնօրյա դպրոց բացել երեխաների համար։ Մեր եկեղեցու սպասավորները միշտ շեշտում են այն հանգամանքը, որ խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են բարեխղճորեն և պատշաճ՚,- հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը` շնորհակալություն հայտնելով ռուս խաղաղապահներին` Ամարաս այցելելող ուխտավորների անվտանգությունն ապահովելու համար։

ՙՌուս խաղաղապահները Ստեփանակերտից և հակառակ ուղղությամբ ավելի քան 80 անգամ ուղեկցել են ուխտավորներին Հայ Առաքելական եկեղեցու Դադիվանքի և Ամարասի վանքեր,- նշում է խաղաղապահ ուժերի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը,- իսկ Լեռնային Ղարաբաղում մեր գործունեության մեկ տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 4 հազար ուխտավորի այցելությունն այն վանական համալիրներ, որոնք հայտնվել են առաջնագծամերձ գոտում՚։
Բացի այդ, ռուս զինծառայողները մշտական հսկողություն են իրականացնում վանական համալիրների մերձակա տարածքներում պատմամշակութային արժեքների պահպանման համար։ Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն իրենց դիտակետերում շուրջօրյա ռեժիմով հետևում են ավտոմեքենաների անվտանգ երթևեկին` Լեռնային Ղարաբաղի Լաչինի (Քաշաթաղ) միջանցքով։
ՙՌուսական խաղաղապահ զորակազմի անցակետերում իրականացվում է ավտոտրանսպորտի զննում, փաստաթղթերի ստուգում՚,- հիշեցնում է ՌԽԶ ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլուբը։
Գիշերային ժամերին իրենց ծառայությունն իրականացնելիս ռուս խաղաղապահները հանդերձավորվում են ՙռատնիկ՚ համազգեստներով, որոնք պարունակում են լուսարձակող տարրեր։ Դիտակետերը կահավորված են ժամանակակից լուսադիոդային լուսարձակներով և անխափան էլեկտրասնուցման աղբյուրներով։
Ընթացիկ իրավիճակի վերահսկման համար բոլոր դիտակետերն ապահովված են ժամանակակից տեսախցիկներով։
ՌԽԶ հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները Լեռնային Ղարաբաղում շարունակում են իրականացնել տեղանքի և ենթակառուցվածքային նշանակության օբյեկտների մաքրում պայթյունավտանգ առարկաներից:
ՙ2020թ. նոյեմբերի 23-ից առ այսօր խաղաղապահ ուժերի հումանիտար ականազերծման ստորաբաժանումները պայթյունավտանգ առարկաներից մաքրել են ավելի քան 2300հա տարածք, ինչպես նաև 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շինություն, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 հազար միավոր ռազմամթերք՚,- հայտնում է ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայող կապիտան Իլյա Ս.-ն։
Նոյեմբերի 15-ին ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ժամանակ. մշակվել է 5 հա տարածք։ Նույն օրը ՌԽԶ զինծառայողները ներկա գտնվեցին Շուշիի շրջանում էլեկտրասնուցման գծերի վերանորոգման աշխատանքներին։ Նոյեմբերի 16-ին նրանց կողմից ապահովվել է Մարտունու շրջանի Նորշեն բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ ընթացքը։ Նոյեմբերի 16-ին Հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները հումանիտար-բժշկական ակցիա են իրականացրել Ստեփանակետի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզներում, հանրապետական բժշկական կենտրոնում, տրամադրվել է 200 վերմակ, 600 անտիսեպտիկ միջոցներ։
Հիշեցնենք, որ խաղաղապահ զորակազմի Քաղաքացիների ընդունման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, և Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ իր խնդիրներով կարող է դիմել անձամբ, կամ զանգահարել ՙթեժ գիծ՚՝ (047) 94 61 94 հեռախոսահամարով։ Առայսօր ՌԽԶ քաղաքացիների ընդունարան դիմել է 4980 քաղաքացի, ընդհանուր առմամբ, ՙթեժ գիծը՚ բնակիչներից ստացել է 2100 զանգ։