Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՈՒՄ ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ՀՕՄ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

ՀՕՄ-ի Արցախի միավորի <Սոսե> մանկապարտեզների պատասխանատու Արտեմիս Գրիգորյանը Արցախյան երրորդ պատերազմի օրերին Հայաստանում  մեկ առ մեկ այցելում էր  մանկապարտեզի տարհանված    աշխատակիցներին, տեղեկանում բոլորի կարիքներին` հնարավորինս  հոգալով դրանք: Դա հնարավորություն տվեց  բոլորին  տեղյակ  լինել  իրարից, հոգեպես  ամրանալ,  հավատով   լցվել:

Պատերազմից հետո` 2020-ի դեկտեմբերին, ՀՕՄ-ի <Սոսե> մանկապարտեզները  վերաբացվեցին: Ստեփանակերտի մանկապարտեզում, վարչության որոշումով, ընդունվեցին միայն զոհվածների, վիրավորների, պատերազմի հետևանքով տեղահանված համայնքների  նախադպրոցական տարիքի  երեխաները:  Պատերազմի հետևանքով ՀՕՄ-ի` Արցախում գործող  8  <Սոսե> մանկապարտեզներից  4-ը՝  Մեծ Թաղերի, Շուշիի, Տողի և Քարեգահի, մնաց թշնամու կողմից օկուպացված տարածքներում:

Մանկապարտեզների աշխատակազմերի նվիրված աշխատանքի շնորհիվ հաղթահարելով  հետպատերազմական դժվարությունները` կազմակերպվեցին տարաբնույթ հանդեսներ և միջոցառումներ: Պետք է ասել, որ 2020թ. <Ամանոր> ծրագրի շրջանակներում նվերներ են ստացել <Սոսե>  մանկապարտեզների բոլոր սաները: 2021թ. հունիսի 1-30-ը մանկապարտեզներում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած առողջապահական <Միամսյակ> ծրագիրը՝ <Առողջ  սերունդ, առողջ մանուկ, առողջ ազգ> նշանաբանով՝ նվիրված  Երեխաների պաշտպանության օրվան: ՀՕՄ-ի` Ստեփանակերտի <Սոսե> մանկապարտեզում  2021թ. հունիսին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված  Սամբոյի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, շուշեցի Դավիթ Հովսեփյանի ձեռքբերումներին, իսկ  հուլիսին մանկապարտեզներում կազմակերպվեցին  Հրաժեշտի  հանդեսներ և երեխաները ստացան նվերներ /ուսապարկեր/:

Օգոստոսին   Խնձրիստանի և Ակնաբերդի <Սոսե>  մանկապարտեզներում  սկսվեցին վերանորոգման աշխատանքներ: Խնձրիստանի մանկապարտեզի վերանորոգումն  իրականացվեց  Ֆրանսիայի Կապույտ Խաչի հովանավորությամբ, հոկտեմբերի 4-ից էլ երեխաներն  սկսեցին   հաճախել  գեղեցիկ և հարմարավետ շենքային պայմաններով  մանկապարտեզ:  Ակնաբերդի մանկապարտեզի շենքի վերանորոգման նախահաշիվը՝ 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ, հաստատվել էր նախորդ տարվա՝ 2020թ. պետական բյուջեով, սակայն  նորոգումը  համաճարակի և պատերազմի պատճառով  հետաձգվել էր: Ներկայումս նորոգման աշխատանքները  ընթացքավորված են, որոնց զուգահեռ մանկապարտեզը շարունակում է իր գործունեությունը: Աշանի մանկապարտեզում բարերարների օգնությամբ ձեռք է բերվել նոր գույք /հեռուստացույց, գազօջախ, սեղաններ, աթոռներ/:

Վերջերս էլ  ՀՕՄ-ի Արցախի միավորի հաշվետու ժողովում նշվեց նաև, որ օրակարգային է նոր  մանկապարտեզներ  բացելու  հարցը. հնարավոր է տեղահանվածների  համար  կառուցվող նոր բնակավայրերում անհրաժեշտության դեպքում  բացվեն  նոր  մանկապարտեզներ:

Հաշվետու ժողովում ատենապետուհի ընտրված Լիլիթ Մարտիրոսյանը  հավաստիացրեց, որ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում են մի շարք հանդիպումներ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: