Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐՆ ԱԿԱՆԱԶԵՐԾԵԼ ԵՆ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔԸ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ձմռանն ընդառաջ ռուսական խաղաղապահ զորակազմի (ՌԽԶ) զինծառայողները ՙՄերսի՚ բարեգործական կազմակերպությունների ընկերակցության ներկայացուցիչների հետ համատեղ հումանիտար ակցիա են իրականացրել Ստեփանակերտ քաղաքում։ Այս անգամ Հանրապետական բժշկական կենտրոնին տրամադրվել է 200 վերմակ։ ՙՆախատեսվում է անցկացնել ևս մեկ հումանիտար ակցիա՝ անխափան էլեկտրասնուցման աղբյուրների և ջեռուցիչների տրամադրման նպատակով՚,-ասել է ռուսական խաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լիտվինովը։

Հումանիտար բեռը Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։
Օրերս ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ականազերծել և պայթյունավտանգ առարկաներից մաքրել են Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում գտնվող հին հայկական գերեզմանոցի տարածքը։ ՙՄաքրվել է հայկական գերեզմանոցի 1,5 հա տարածք, որպեսզի ապահովվի քաղաքացիական բնակչության անվտանգ մուտքը գերեզմանոցի տարածք։ Ականազերծման ընթացքում հայտնաբերվել է 5 պայթյունավտանգ առարկա՚,-նշում է ՌԽԶ ներկայացուցիչ Պյոտր Պարշիկովը։
Տեղանքը մաքրելու համար զինվորական ինժեներները կիրառում են ինժեներային հետախուզության և պաշտպանության նորագույն միջոցներ՝ սելեկտիվ ականորսիչներ, սակրավորի պաշտպանական հատուկ հանդերձանք `ՙՍոկոլ՚, ՙԿորշուն՚ անշփում պայթյունավտանգ սարքերի որսիչներ, ինչպես նաև բարդ ռելիեֆ ունեցող դժվարմատչելի տեղանքներում գործի են դրվել հետախուզական ականորս շներ։
2020թ. նոյեմբերի 23-ից առայսօր ՌԽԶ հումանիտար արձագանքման ստորաբաժանումների կողմից պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է, ընդհանուր առմամբ, 2 318,1հա տարածք, 683կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26078 պայթյունավտանգ առարկա։
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերում կան զինծառայողներ, ովքեր հայրենիքին տված երդումից բացի նաև Հիպոկրատի երդում են տվել։ Տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ուղղված խնդիրների կողքին նրանք ցուցաբերում են նաև բժշկական օգնություն բոլորին, ովքեր դրա կարիքն ունեն։
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի բժշկական ստորաբաժանումների կազմում ընդգրկված են ավելի քան 60 բժիշկ-մասնագետներ՝ վիրաբույժներ, անեսթեզոլոգ –ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և այլն։
Խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել ավելի քան 800 տեղաբնակների։
Նրանց խոսքով՝ բնակիչները հիմնականում դիմում են տարբեր քրոնիկական հիվանդությունների սրման հետ կապված բողոքներով։
Ռուսական խաղաղապահ զորակազմի Քաղաքացիների ընդունման կենտրոնը շարունակում է իր աշխատանքը, և Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր բնակիչ կարող է իր խնդիրներով դիմել անձամբ կամ զանգահարել ՙթեժ գծին՚՝ (047) 94 61 94 հեռախոսահամարով։ Առայսօր ՌԽԶ քաղաքացիների ընդունման կենտրոն դիմել է 5014 բնակիչ, իսկ ՙթեժ գիծը՚ քաղաքացիներից ստացել է, ընդհանուր առմամբ, 2121 զանգ։