Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՓՈՔՐ ԹԻՖԼԻՍ ԱՐՑԱԽՈՒՄ.ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԴԵՐՁԱԿՆԵՐԻ ԲՆԱԿԱՏԵՂԻՆ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ար­ցա­խի Սզ­նեքն է ժա­մա­նա­կին նաև փոքր Թիֆ­լիս ան­վան­վել:
Մի բնա­կա­տե­ղի, ուր հաս­տատ­վել էին ար­հես­տա­վոր­ներ, ո­րոնք պատ­կա­նում էին Հա­յոց պատ­մու­թյան, լե­գենդ­նե­րի ու հե­քիաթ­նե­րի ա­մե­նա­հայտ­նի հե­րոս­նե­րի դա­սին` դեր­ձակ­ներ։ Նրանց սե­րունդ­ներն են այժմ բնակ­վում Սզ­նե­քում։ Այս­տեղ այ­ցե­լե­լով, ա­ռօ­րյա­յի մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րից բա­ցի, պետք է պար­զեինք, թե ին­չու՞ էր գյու­ղը նաև Փոքր Թիֆ­լի­սի հա­մա­րում ու­նե­ցել։ Ին­չու՞ են սզ­նեք­ցի­նե­րը հայտ­նի որ­պես հմուտ դեր­ձակ­ներ։

Մեզ պետք է դի­մա­վո­րեր հա­մայն­քի ղե­կա­վար Էդ­վարդ Մու­սա­յե­լյա­նը։ Դեռ չէր մո­տե­ցել, երբ գյու­ղա­մերձ բլուր­նե­րից թշ­նա­մու դիր­քե­րից կրա­կոց­ներ լս­վե­ցին։
Գյու­ղա­պե­տի հա­մոզ­մամբ՝ այդ­պես փոր­ձում են գյու­ղա­ցի­նե­րին իբր վա­խեց­նել։ Փոքր-ինչ հեռ­վում, սա­կայն, բլ­րի լան­ջին, գյու­ղի տրակ­տո­րը շա­րու­նա­կում էր հեր­կել հո­ղը։
Գյու­ղա­պե­տը մեզ ու­ղեկ­ցեց հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ, քա­նի որ հա­մայն­քա­պե­տա­րա­նի շեն­քում վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ էին ըն­թա­նում։
Ջեր­մա­ցա գյու­ղա­ցի­նե­րի հո­գա­տար ու տաք ըն­դու­նե­լու­թյու­նից։ Նրանց զար­մանքն ու ու­րա­խու­թյու­նը խառն­վել էր. կար­ծես կարևոր լուր էին սպա­սում։
Օ­րեր շա­րու­նակ մտո­րում­նե­րիս ա­ռիթ դար­ձած հար­ցիս՝ թե ին­չու՞ են Սզ­նե­քը կո­չել ՙՓոքր Թիֆ­լիս՚, ա­կա­մա­յից փո­խա­րի­նեց ՙինչ­պե՞ս են կա­րո­ղա­նում կրա­կոց­նե­րի տակ այդ­քան հան­գիստ լի­նել՚։
Սզ­նեք­ցի ման­կա­վարժ Շա­հեն Մար­գա­րյա­նը, երևի փոքր-ինչ գու­նատ հա­յաց­քիցս կռա­հեց հարցս.
-Թշ­նա­մին թող ան­գամ չե­րա­զի։ Ե­թե գնա­լու ցան­կու­թյուն լի­ներ, վա­ղուց կհե­ռա­նա­յինք։ Մենք գյու­ղից եր­բեք չենք հե­ռա­նա­լու։ Նույ­նիսկ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­վե­լի անվ­տանգ վայ­րեր տե­ղա­փոխ­վե­լու փո­խա­րեն, մենք գե­րա­դա­սել ենք մնալ և դի­մադ­րել։
Գյու­ղում ցան­կու­թյուն ու­նեն ինչ-որ ար­հես­տա­գոր­ծա­կան ար­տադ­րա­մաս ու­նե­նալ, հատ­կա­պես՝ կա­րուձևի, որ­պես­զի դրա­նով նպաս­տեն ներ­գաղ­թին, ինչ­պես նաև՝ բնա­կիչ­նե­րի զբաղ­վա­ծու­թյան խն­դի­րը լուծ­վի։
-Մենք չենք սի­րում ա­նընդ­հատ ինչ-որ բան խնդ­րել, նույ­նիսկ վի­րա­վոր­վում ենք, երբ մեզ օգ­նու­թյուն են տա­լիս։ Մենք ստեղ­ծող և աշ­խա­տա­սեր ժո­ղո­վուրդ ենք, պետք են միայն պայ­ման­ներ, որ աշ­խա­տենք։ Ո­րոշ մար­դիկ հեռ­վից սի­րուն տո­ղեր են գրում, ո­գեշն­չում, բայց դա գոր­ծին չի օգ­նում. մեզ գործ­նա­կան քայ­լեր են պետք,-ա­սում է Շա­հեն Մար­գա­րյա­նը։
Հա­վաք­ված սզ­նեք­ցի­նե­րը, հաս­տա­տե­լով ու­սուց­չի խոս­քը՝ ա­վե­լաց­րին, որ ա­ռա­ջին հեր­թին ցան­կա­նում են ապ­րել խա­ղաղ եր­կն­քի տակ, որ­պես­զի գյու­ղի ե­րե­խա­նե­րը վե­րա­դառ­նան։


Հա­մայն­քի ղե­կա­վա­րը պատ­մե­լով գյու­ղի ա­ռօ­րյա­յի ու հոգ­սե­րի մա­սին, ա­սաց, որ բնա­կե­լի տնե­րից երևում են թշ­նա­մու դիր­քե­րը։ Բայց դա չի խան­գա­րում, որ­պես­զի սզ­նեք­ցի­ներն ի­րենց բան­ջա­րա­նոց­նե­րը մշա­կեն, վա­րու­ցանք­սը ժա­մա­նա­կին կա­տա­րեն։
Եր­կու ժամ էր, ինչ Սզ­նե­քում էի, մինչ­դեռ ջերմ զրույ­ցը մո­ռաց­նել էր տվել, որ պետք է հան­դի­պեի նաև գյու­ղի պատ­մու­թյու­նը հա­վեր­ժաց­րած ման­կա­վար­ժի հետ։ Ար­դեն շտա­պում էի նրա տուն, հա­վաք­ված կա­նան­ցից մեկն ա­սաց.
-Այ­սօր կմ­նաս մեր տա­նը, որ զգաս ա­մե­նօ­րյա մեր ապ­րում­նե­րը, տես­նես, թե ինչ պայ­ման­նե­րում ենք ապ­րում։

Այն­քան էի տար­վել հե­տաքր­քիր պատ­մու­թյուն­նե­րով, որ նրանց ա­ռօ­րյա հոգ­սե­րը նաև իմն էին դար­ձել։ Ան­գամ մո­ռա­ցել էի հարց­նել մարդ­կանց ա­նուն­նե­րը։ Ա­սես, տա­րի­նե­րի ծա­նոթ­ներ էինք, ա­վե­լի ճիշտ՝ հա­րա­զատ­ներ։
Ճա­նա­պար­հին հասց­րե­ցի ու­սում­նա­սի­րել ՙԿար­միր խաչ՚-ի տրա­մադ­րած փոքր ջեր­մոց­նե­րից մե­կը։ Տպա­վո­րու­թյուն է, որ, ինչ­պես մինչ այդ հան­դի­պած սզ­նեք­ցի­նե­րը, այն­պես էլ ջեր­մո­ցում աշ­խա­տող կի­նը, չէր էլ լսում կրա­կոց­նե­րի ձայ­նը։
Ա­սաց, որ ջեր­մոց­նե­րից ստա­ցած բերքն ի­րենք են օգ­տա­գոր­ծե­լու, ի­րաց­նե­լու մա­սին դեռ չեն մտա­ծել։ Հա­սա զրու­ցակ­ցիս բա­կը։ Մոտ 5 տա­րե­կան ե­րե­խա էր խա­ղում այն­տեղ։ Մինչ այդ ա­սել էին, որ գյու­ղում միայն մի ե­րե­խա կա, ում լրագ­րող­նե­րը հասց­րել էին ՙխո­սեց­նել՚։ Շտա­պե­ցի նրա հետ զրու­ցե­լու՝ մտա­ծե­լով, որ նույն ե­րե­խան է։ Հա­մայն­քա­պետն ա­սաց Ար­տյու­շա Մի­քա­յե­լյա­նի՝ փնտր­ված զրու­ցակ­ցիս թոռն է. ե­կել է պա­պի­կին ու տա­տի­կին տե­սու­թյան։ Ար­տյու­շա Մի­քա­յե­լյա­նը հաս­տա­տեց, որ սզ­նեք­ցի­նե­րը հայտ­նի են որ­պես հմուտ ար­հես­տա­վոր­ներ. խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին կա­րի ֆաբ­րի­կա կար գյու­ղում։
Սզ­նե­քը հնա­գույն գյուղ է, ստեղծ­վել է 16-րդ դա­րում։ Մեր զրու­ցակ­ցի հա­ղորդ­մամբ՝ Ղևոնդ Ա­լի­շանն իր 12 գա­վառ­նե­րի պատ­մու­թյան մեջ նշել է մի շարք գյու­ղե­րի ա­նուն­ներ, դրանց թվում՝ Շու­շիից դե­պի արևելք գտն­վող գյու­ղի­նը, ո­րը Սիզ­նիխ է կոչ­վում։ Պատ­մեց, որ Սզ­նե­քը հայտ­նի է որ­պես դեր­ձակ­նե­րի գյուղ։


Սզ­նեք­ցի­նե­րը ժա­մա­նա­կին հա­մա­հունչ, ար­հես­տա­գոր­ծա­կան վար­պե­տու­թյան ու բա­րե­կե­ցու­թյան այն­պի­սի ա­ռա­ջա­դեմ աս­տի­ճա­նի էին հա­սել, որ այ­ցե­լու­նե­րը գյու­ղը հա­ճախ փոքր Թիֆ­լիս էին ան­վա­նում։
Այ­ցե­լե­ցինք նաև հա­մայն­քա­պե­տի տուն։ Այն բա­վա­կա­նին մոտ էր թշ­նա­մու դիր­քե­րին. ա­վե­լի պարզ էին լս­վում կրա­կոց­նե­րը։ Տան­տի­կի­նը պատ­մեց, որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ի­րենց տու­նը նույն­պես հրե­տա­կոծ­վել է, ո­րի հետևան­քով մար­դիկ են զոհ­վել։ Ցույց տվեց բե­կոր­նե­րից ա­ռա­ջա­ցած հետ­քե­րը։ Դրանք ա­մե­նուր էին։
Շփո­թու­թյունն էր պատ­ճա­ռը, որ չհասց­րի հարց­նել՝ ե­թե Սզ­նե­քում կա­րի ար­տադ­րա­մաս բաց­վեր, եր­բեմ­նի հմուտ ու ար­հես­տա­վարժ դեր­ձակ­նե­րի այ­սօր­վա սե­րունդ­նե­րը կկա­րո­ղա­նա­յի՞ն ներ­կա­յիս պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան հա­գուստ­ներ ստեղ­ծել։