Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Պատիվ ունեմ, Վարդգես Բորիսիչ

Վահրամ Աթանեսյան

 Ոչ ոք չի լցնելու պարապը, որ մնաց Վարդգես Բաղրյանից հետո։ Նա մտավորականի դասական մարմնավորում էր, ում դժվար ժամին գոնե խորհրդի էինք դիմում եւ լսվում՝ գոհացած, որ առհասարակ հոռի, պատեհապաշտ միջավայրում հազվագյուտներից մեկը, թեեւ պաշտոնյա, բայց մեր համախոհն է։ Իր բարձր պրոֆեսիոնալիզմով, լրագրողական անմնացորդ նվիրումով, Շարժման, առաջին պատերազմի մասին ահռելի տեղեկացվածությամբ Նա կարող էր պետական-քաղաքական սրընթաց կարիերա ունենալ, բայց մնալ Մտավորականի հավասարակշռող պատասխանատվության իր Բարձունքին եւ գրեթե անաղարտ պահել գիրը, հեռուստատեսության կադրը։ Նա կարողացավ քարոզիչ չլինել։ Վարդգես Բաղրյանի որեւէ գնահատում Ժամանակի բնութագիր էր, էության ստույգ մատնանշում։ Հայ իրականության համար Մոնթե Մելքոնյանին ինքն է բացահայտել։ Մյուսները նմանակումներ են, եթե անգամ տեխնիկական լուծումներն ավելի կատարյալ են։ Իրական, ոչ առասպելյալ Մոնթեն նա է, ում մարդկային կեղեւը բացել է Վարդգես Բաղրյանը։ Մեր ազատագրական պատերազմն այն է, ինչ Վարդգես Բաղրյանի դիպուկ աչքով փոխանցվել է տեսաժապավենի վրա։ Նա հանրագիտարանային գործ է ամբողջացրել՝ Շարժման, պատերազմի, պետականաստեղծման անաչառ, քաղաքական կոնյունկտուրայից վեր պատմությունը՝ անխտիր բոլոր դերակատարներով։ Վարդգես Բաղրյանը ոչ ոքի կադրից դուրս չի թողել։ Դա մեծ առաքինություն է։ Նա հանդուրժողականության, մասնագիտական, հանրային-քաղաքական համերաշխության գործիչ էր նույնիսկ այն փուլում, երբ Ազգային ժողովում խմբակցության ղեկավար էր։ Կարողանում էր սուր անկյունները հարթել, ընդհանուր մտահոգության դաշտ բերել տարակարծությունները։ Նրա գիրը, հեռուստաեթերի խոսքը վերագրումներ, պիտակավորումներ չունի։ Վարդգես Բաղրյանը շրջապատ եւ մթնոլորտ ստեղծող էր, բայց կենտրոնական դեմքի հավակնություն չուներ։ Բացառիկ էր բարեկրթվածությամբ, նրբանկատությամբ, ճաշակով, էրուդիցիայով, արտիստիզմով, բայց ով նրան տեսել է պոռթկումի պահին, կվկայի, որ Վարդգես Բաղրյանը մարդու պողպատե տեսակ էր, երբ պահը սկզբունքի էր, արժեքների, արժանիքների։ Խոցված ինքնասիրության ժամ Վարդգես Բաղրյանը չի ապրել։

Եւ այդպես էլ հեռացավ։

Պատիվ ունեմ, Վարդգես Բորիսիչ․․․