Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կարդա ու խաղա Վաղուհասում

Անի Մանգասարյան

Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքը շուտով խաղահրապարակ ու նոր գրադարան կունենա: «Կարդա ու խաղա Վաղուհասում» նախագծի հեղինակը մանկավարժ Նարա Բալայանն է: Անցած տարվա ապրիլին, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների առաջարկությամբ, համայնքի դպրոցում կազմակերպվեց աշակերտների առաջնորդության դասընթաց, որի ուսուցիչ-առաջնորդի պարտականությունն ստանձնեց Նարա Բալայանը։ Դասընթացի արդյունքում աշակերտներն, ուսումնասիրելով և օգտագործելով համայնքի հնարավորությունները, պետք է կազմեին համայնքային ազդեցության նախագիծ:

-Ինձ գրավեց այն միտքը, որ երեխաները դպրոցից ստացած գիտելիքները կարող են գործածել առօրյայում: Համայնքի զարգացմանը նպաստելով՝ նրանք կտեսնեն իրենց գիտելիքների արդյունքը: Բացի դրանից, աշակերտներն աշխատելու էին խմբերով, իսկ խմբային աշխատանքն ունի իր արդյունավետությունը,- «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում ասաց նախագծի հեղինակ Ն. Բալայանը: Համայնքն ուսումնասիրելուց հետո, խմբի ղեկավարն ու անդամները եկան այն եզրահանգման, որ գյուղն ունի շատ երեխաներ, սակայն չկա համապատասխան վայր՝ նրանց միավորելու և ժամանցն ապահովելու համար: Հաշվի առնելով հնարավորությունները, խաղահրապարակ կառուցելն ամենալավ տարբերակն էր: Քանի որ համայնքը չուներ նաև գրադարան, որոշվեց իրագործել միանգամից երկու ծրագիր:

-Այս նախագիծը երկու նպատակ է հետապնդում,-ասում է Նարա Բալայանը: -Ստեղծել պայմաններ երեխաների հանգստի, խաղերի ու միջոցառումների համար` նպաստելով նրանց մտավոր ու ֆիզիկական զարգացմանը: Ունենալ առողջ սերունդ՝ առողջ միջավայրում: Մյուս նպատակն է՝ ընթերցանության խրախուսում վաղ տարիքից: Նպաստել կրթությանը, խթանել ընթերցանությունն ու ինքնակրթությունը: Ունենալ կրթված, խելացի, գրքասեր ու ժամանակակից հասարակություն: Ստեղծել մտավոր ժամանցի կենտրոն և ընթերցողների համար առավել հարմարավետ միջավայր:

Վաղուհաս համայնքում գրադարան ու խաղահրապարակ ունենալու գաղափարը ողջունեց համայնքի ղեկավարը և միանշանակ ընդունվեց համայնքի բնակիչների կողմից: Բոլորն իրենց աջակցությունը հայտնեցին: Համայնքի ղեկավարը տրամադրեց գրադարանի և խաղահրապարակի համար համապատասխան տարածք: Այսպես գաղափարները միավորվեցին, համախմբվեցին ու նախագիծը վերջնական տեսք ստացավ: Այն ներկայացվեց reArmenia բարեգործական հիմնադրամին, որը միավորում է համայն հայությանը` երկրի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու հնարավորություն տալով: Հայտարարվեց դրամահավաք և կարճ ժամանակահատվածում հավաքվեց նախագիծը կյանքի կոչելու համապատասխան գումարը:

-Նախագծի աջակիցը դարձավ համայն հայությունը: Մեզ աջակցեցին համայնքի ղեկավարը, բնակիչները, արտասահմանում ապրող վաղուհասցիները, reArmenia բարեգործական հիմնադրամի անդամները, Davel Creative Agency աշխատակիցները (նախագծի մարքեթինգի արշավի հեղինակներն են) և, իհարկե, 601 մեծահոգի նվիրատու,-ընդգծեց Նարա Բալայանը:-Տրվեց շինաշխատանքների մեկնարկը՝ փուլ առ փուլ: Անցած տարվա նոյեմբերին տարածքի մաքրման, հարթեցման ու ընդարձակման աշխատանքներ կատարեցին: Հետո ձեռք բերեցին համապատասխան սարքավորումներ ու տեղադրեցին: Աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը:

-Այս ընթացքում, բնականաբար, բախվել ենք խոչընդոտների: Սակայն մեր խումբը վճռականորեն էր տրամադրված: Ոգևորում է այն փաստը, որ երեխաները հավատում են, որ Վաղուհաս համայնքն էլ կարող է գեղեցիկ խաղահրապարակ և բարեկարգ գրադարան ունենալ,- ասաց «Կարդա ու խաղա Վաղուհասում» նախագծի հեղինակը: