Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽԱՉ­ՎՈՂ ՃԱՄՓԱԲԱԺԱՆՆԵՐՈՒՄ…

Դուք տե­սե՞լ եք Ցա­վը Վրե­ժի վե­րա­ծած, կյան­քը նպա­տակ դարձ­րած ա­զա­տա­մար­տի­կին, տե­սե՞լ եք կորս­տի ցա­վից ուժ ա­ռած Երկ­րի տի­րո­ջը… Ես պա­տիվ եմ ու­նե­ցել ճա­նա­չել նրան­ցից շա­տե­րին ու փոր­ձել եմ քայ­լել նրանց քայլ­քին հա­մա­հունչ։ Ես նրան­ցից ապ­րե­լու, պայ­քա­րե­լու, դի­մա­նալ-դի­մա­կա­յե­լու դա­սեր եմ ա­ռել՝ ողջ կյան­քիս հա­մար։ Վհա­տու­թյա­նը, հու­սալ­քու­թյա­նը, պարտ­վո­ղա­կա­նու­թյա­նը «ոչ» ա­սող մար­դիկ, ըստ իս, մարդ­կա­յին ա­ռա­քի­նու­թյան դա­սա­կան օ­րի­նակ են, ու նրանք ոչ թե պատ­մա­կան, գե­ղար­վես­տա­կան կեր­պար­ներ են, այլև մեր կող­քին ապ­րող ի­րա­կան հե­րոս­ներ, ո­րոնք ճա­կա­տագ­րի բե­րու­մո՞վ, թե՞ նա­խախ­նա­մու­թյամբ ի­րար հան­դի­պում են խաչ­վող ճամ­փա­բա­ժան­նե­րում… Ես ճա­նա­չել եմ նման մի աստ­ղա­բույ­լի ու այ­սօր էլ շա­րու­նա­կում եմ ճա­նա­չել ու բա­ցա­հայ­տել նրանց՝ փոր­ձե­լով «վրձ­նել» յու­րա­քան­չյու­րի դի­ման­կա­րը…

…Հեր­թա­կա­նը իմ հե­րոս­նե­րից Հա­րութ Մնա­ցա­կա­նյանն է՝ իր սկզ­բուն­քա­յին պահ­ված­քով ու ու­րույն մտա­ծե­լա­կեր­պով… Ծն­վել է 1992թ. հու­լի­սի 27-ին՝ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Ա­վե­տա­րա­նոց գյու­ղում, բայց այն­տեղ ապ­րել է ըն­դա­մե­նը 3 տա­րի, ո­րո­շա­կի հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված՝ ըն­տա­նի­քը տե­ղա­փոխ­վել է Ի­վա­նյան հա­մայնք /հայ­րը՝ Գառ­նիկ Մնա­ցա­կա­նյա­նը ծա­ռա­յու­թյան է ան­ցել հա­մայն­քին հա­րա­կից զո­րա­մա­սում/։ Ի դեպ, Հա­րու­թի հայ­րը՝ Գ. Մնա­ցա­կա­նյա­նը, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին 35-րդ գու­մար­տա­կի կազ­մում մաս­նակ­ցել է բազ­մա­թիվ մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի… «Մինչև 2020 թվա­կա­նը հայրս շատ քիչ էր պատ­մում ի­րենց «բա­ժին» պա­տե­րազ­մի մա­սին, 2020թ. ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից և եղ­բորս կորս­տից հե­տո, նա սկ­սեց խո­սել պա­տե­րազ­մից, ի­մա­նա­լով, որ մենք ար­դեն կա­րող ենք հաս­կա­նալ, թե ին­չի մա­սին է խոս­քը»,- վեր­հի­շում է Հա­րու­թը։
Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մում Հա­րու­թի մո­րա­կան պա­պից՝ Ար­կա­դի Գրի­գո­րյա­նից ա­ռայ­սօր ոչ մի լուր չու­նեն։
Պա­տե­րազ­մա­կան թո­հու­բո­հում ծն­ված ու հա­սակ ա­ռած Հա­րու­թը 2012թ. բա­նա­կից զո­րացր­վե­լուց հե­տո ԱրՊՀ ու­սա­նո­ղա­կան խոր­հր­դի նա­խա­գահն էր, իսկ 2014թ. նաև Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան «Հայ­րե­նյաց պաշտ­պան» ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան պա­տաս­խա­նա­տուն։ Նա ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել 2014թ. հու­լիս-օ­գոս­տո­սյան հայտ­նի դեպ­քե­րին, 2015թ. Տա­վուշ-Իջևան հատ­վա­ծում «Հայ­րե­նյաց Պաշտ­պան»-ի ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նու­մը մեկ մար­դու պես կանգ­նեց ա­ռաջ­նագ­ծում՝ կա­տա­րե­լով իր խն­դի­րը։ 2016թ. «Հայ­րե­նյաց պաշտ­պան»-ի ջո­կա­տը, Հ. Մնա­ցա­կա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ա­ռա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ նույն­պես ա­ռաջ­նագ­ծում էր։ «Պա­տա­նե­կու­թյու­նից սկ­սած չեմ հի­շում այն­պի­սի մի դր­վագ, որ ես, եղ­բայրս ու իմ ըն­կեր­նե­րը մար­տա­կան դիր­քե­րում չլի­նեինք, իսկ Ապ­րի­լյա­նին ա­վե­լի ակ­տիվ ենք մաս­նակ­ցել։ Հե­տա­գա­յում մեր ներդ­րումն ենք ու­նե­ցել ա­ռաջ­նագ­ծում ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րի ի­րա­կա­նաց­ման գոր­ծում։ Եղ­բայրս՝ Գուր­գե­նը, ժա­մա­նա­կին իր ժամ­կե­տա­յին զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն անց է կաց­րել «Եղ­նիկ­նե­րում», հե­տա­խու­զա­կան դա­սա­կում։ Քսան ա­միս ծա­ռա­յե­լուց հե­տո հի­վան­դա­ցել է, և ծա­ռա­յու­թյան ա­վար­տին 3 ա­միս մնա­ցած զո­րաց­րել են բա­նա­կից։ Ա­ռող­ջու­թյան պատ­ճա­ռով նա այլևս զո­րա­կո­չի են­թա­կա չէր, սա­կայն դա նրան չի խան­գա­րել 2014թ. սկ­սած` կա­մա­վոր ու շատ ակ­տիվ մաս­նակ­ցել մար­տա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։ Քա­նի որ ես ծա­ռա­յել էի Մա­տա­ղի­սում և տե­ղան­քին լավ ծա­նոթ էի, 44-օ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին ըն­կեր­նե­րով ո­րո­շե­ցինք օգ­նու­թյան հաս­նել Մա­տա­ղի­սում կռ­վող մեր տղա­նե­րին։ Զո­րա­մա­սի շտա­բում գրանց­վե­լուց ու հա­մա­պա­տաս­խան զենք-զի­նամ­թերք ստա­նա­լուց հե­տո մեկ­նել ենք դիր­քեր, սա­կայն հոկ­տեմ­բե­րի 29-ին մենք կա­մա­վոր, 7 հո­գա­նոց խմ­բով ե­կել ենք Քա­րին­տակ, ճա­նա­պար­հին մեզ է միա­ցել եղ­բայրս, ո­րից հե­տո մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին մաս­նակ­ցել ենք Քա­րին­տակ-Շու­շի հատ­վա­ծում։ Եղ­բայրս զոհ­վել է հոկ­տեմ­բե­րի 30-ին Քա­րին­տա­կի հա­մար մղ­վող մար­տե­րի ժա­մա­նակ՝ բա­ռա­ցիո­րեն իմ ձեռ­քե­րի վրա,-ցա­վը ներս ա­րած ա­սում է զրու­ցա­կիցս, ու շա­րու­նա­կում,-ձա­խաթևյան հատ­վա­ծում մենք մնա­ցել էինք մե­նակ, նա մո­տե­ցավ ինձ ու ա­սաց՝ խրա­մա­տում 2 ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող կա, եր­կուսն էլ վի­րա­վոր են, կապ­վիր հրա­մա­նա­տա­րու­թյան հետ թող շտա­պօգ­նու­թյան մե­քե­նա ու­ղար­կեն, իսկ ես գնամ նրանց հա­նեմ։ Ես կրա­կով նրան պա­հում էի, որ կա­րո­ղա­նա մո­տե­նալ տղա­նե­րին, քիչ անց ա­ռա­ջա­նա­լով տե­սա, որ Գուր­գենն էլ վի­րա­վոր ըն­կած է տղա­նե­րի կող­քին։ Մոտ մեկ կի­լո­մետր նրան քա­շե­լով հա­նե­ցի մար­տի դաշ­տից, ո­րից հե­տո մե­քե­նան կա­րո­ղա­ցավ մո­տե­նալ այդ հատ­վա­ծին, ո­րը գտն­վում էր կրա­կա­յին ճնշ­ման տակ։ Մինչև հի­վան­դա­նոց հաս­նե­լը, ցա­վոք, եղ­բայրս մա­հա­ցավ»։

Հա­րու­թի հա­մար խա­ղա­ղու­թյուն կոչ­վա­ծը միշտ էլ հա­րա­բե­րա­կան հաս­կա­ցու­թյուն է ե­ղել ու այ­սօր էլ մնում է որ­պես այդ­պի­սին… Նրա կար­ծի­քով՝ այս պա­հին Ազ­գի խն­դի­րը պի­տի լի­նի պե­տա­կա­նու­թյան պաշտ­պա­նու­թյու­նը և ոչ թե ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը, ո­րի հա­մար այդ­քան ռե­սուրս է ծախս­վում։ Դեռևս նո­յեմ­բե­րի 9-ին նա խո­րա­պես հա­մոզ­ված էր /այդ մա­սին սո­ցիա­լա­կան հար­թակ­նե­րում բարձ­րա­ձայ­նել է/, որ ա­մեն ինչ տե­ղա­փոխ­վե­լու է հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քի այլ հատ­ված­ներ՝ Մի­ջին Ա­սիա, Ան­դր­կով­կաս, Ուկ­րաի­նա, փաս­տո­րեն, նրա կան­խա­տե­սում­նե­րը ճիշտ դուրս ե­կան։ Հ. Մնա­ցա­կա­նյա­նի կար­ծի­քով՝ վեր­ջա­պես պետք է հաս­կա­նանք, որ գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պրո­ցես­նե­րի մեջ միակ ու­ժը, որն ի վի­ճա­կի է մեր շա­հերն ու պե­տա­կա­նու­թյու­նը պաշտ­պա­նել, մենք ենք, մեր բա­նակն է և մեր պե­տու­թյունն է՝ իր բո­լոր հնա­րա­վոր ռե­սուրս­նե­րով։
ԱրՊՀ քա­ղա­քա­գի­տու­թյան ֆա­կուլ­տե­տը գե­րա­զան­ցու­թյամբ ա­վար­տած Հա­րութ Մնա­ցա­կա­նյանն այդ­պես էլ մաս­նա­գի­տու­թյամբ չաշ­խա­տեց, նա կա՛մ դիր­քե­րում էր, կա՛մ հա­սա­րա­կա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան ու պե­տա­կան ծա­ռա­յու­թյան մեջ։ Հե­տա­խու­զա­կան գու­մար­տա­կի կազ­մում հա­տուկ պատ­րաս­տու­թյուն ան­ցած Հա­րու­թի հա­մար ու­սում­նա­սի­րու­թյան նյութ է ոչ միայն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, այլև բա­նա­կի գրա­գետ, ար­հես­տա­վարժ ռազ­մա­կան պատ­րա­ստու­թյունն ու պատ­րաս­տա­կա­նու­թյու­նը։
Ներ­կա­յումս Հա­րութ Մնա­ցա­կա­նյա­նն զբա­ղեց­նում է Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի խոր­հր­դա­կա­նի պաշ­տո­նը։ Նա գրե­թե մեկ տա­րի ե­ղել է Շա­հու­մյա­նի շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը, այդ տա­րի դե­պի Հա­յաս­տան ճա­նա­պար­հը նոր էր բաց­վել և նա ե­րա­նու­թյամբ է հի­շում, թե ինչ­պի­սի ե­ռու­զեռ ու ինչ­պի­սի տն­տե­սա­կան «ի­րա­րան­ցում» էր, օր չկար, որ մի քա­նի ըն­կե­րու­թյուն­ներ նրան չմո­տե­նա­յին՝ ի­րենց բիզ­նեսն այն­տեղ գրան­ցե­լու հա­մար։ Շր­ջա­նը բա­վա­կա­նա­չափ ակ­տիվ զար­գա­նում էր, և այ­սօր՝ տա­րի­նե­րի հեռ­վից, նա ցա­վում է, որ այդ­քան մեծ ռե­սուրս­ներ ներդ­րել են տե­ղի են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման վրա, սա­կայն շատ քիչ ռե­սուրս­ներ՝ այդ ա­մե­նի պաշտ­պա­նու­թյան հա­մար։ Եղ­բայր ու բազ­մա­թիվ մար­տա­կան ըն­կեր­ներ կորց­նե­լուց հե­տո Հա­րու­թի հա­մար կյան­քի ի­մաս­տը եղ­բոր ու մար­տա­կան ըն­կեր­նե­րի գոր­ծը շա­րու­նա­կելն է, ա­ռանց պա­թո­սի, ա­ռանց այլևայ­լու­թյան, ա­ռանց ա­վե­լորդ դա­ժա­նու­թյան, ա­ռանց թշ­նա­մու նկատ­մամբ բա­ցա­սա­կան վե­րա­բեր­մուն­քի. «Դր­ված է նրանց և մեր գո­յու­թյան հար­ցը և, բնա­կան է, որ մարդ էակն ընտ­րում է ի­րեն… Եվ ես ընտ­րում եմ ինձ, իմ ըն­տա­նի­քը, իմ ժո­ղովր­դին, ընտ­րում եմ եղ­բորս ու իմ մար­տա­կան ըն­կեր­նե­րի վրե­ժը և կյանքս այլևս ծա­ռա­յեց­նե­լու եմ այդ վրե­ժի ի­րա­գործ­մա­նը։ Այլ ի­մաստ իմ կյան­քում չկա, եր­բեք չեմ ըն­դու­նել ու չեմ ըն­դու­նում այն տար­բե­րա­կը, երբ բա­ժակ բարձ­րաց­նե­լով խա­ղա­ղու­թյան կե­նացն են խմում ու ո­չինչ չեն ա­նում խա­ղա­ղու­թյան հա­մար։ Միակ բա­նը, ինչի հա­մար ես ապ­րում եմ՝ հա­ջորդ պա­տե­րազմն է, ո­րին մենք օր ա­ռաջ պի­տի պատ­րաստ լի­նենք»,- բարձ­րա­ձայն մտո­րում է ե­րեք դս­տեր հայրն ու իր ըն­տա­նի­քին նվիր­ված ա­մու­սի­նը, ով կնոջն հա­մա­րում է իր գա­ղա­փա­րա­կիցն ու հա­մա­խո­հը։

«Օ­րերս իմ է­ջում մի փոք­րիկ հայ­տա­րա­րու­թյուն եմ տա­րա­ծել և խնդ­րել եմ Եր­կի­րը լքող­նե­րին լուռ ու մունջ հե­ռա­նալ, չա­նի­ծել հայ­րե­նի­քը, թու­քու­մուր չա­նել, թե բա մեր ա­րա­ծը չեն գնա­հա­տել, չգի­տեմ, այդ որ ա­րա­ծի մա­սին են խո­սում, ինչն այդ­պես անգ­նա­հա­տե­լի է,- ա­սում է Հա­րու­թը,- հնարավոր է վատ իշ­խա­նու­թյուն, հա­սա­րա­կու­թյուն կամ վատ շր­ջա­պատ ու­նե­նաս, սա­կայն վատ հայ­րե­նիք չես կա­րող ու­նե­նալ, ա­ռա­վել ևս մեր ա­րյու­նա­քամ Հայ­րե­նի­քը, ո­րը բո­լո­րիս ու­շադ­րու­թյան, հո­գա­ծու­թյան ու գուր­գու­րան­քի կա­րիքն ու­նի։ Ինձ հա­մար ա­վե­լի լավ է իմ երկ­րում ա­մե­նա­վեր­ջին գոր­ծը կա­տա­րեմ, քան ու­րիշ երկ­րում մեծ պաշ­տոն­նե­րի ու պա­տիվ­նե­րի ար­ժա­նա­նամ։ Նյու­թա­կան ո­չինչ այս աշ­խար­հում ինձ հե­տաքր­քիր չէ, բա­ցի իմ տա­նի­քից, որ­տեղ ապ­րում է ըն­տա­նիքս։ Պապս միշտ ա­սում էր՝ ինչ էլ ու­տես, մեկ է, մի քա­նի ժա­մից է­լի սո­ված ես, այն­պես որ, նյու­թա­կա­նին պետք է շատ սառ­նա­սիրտ նա­յել և ապ­րել ի­մաս­տա­լից, ապ­րեց­նող կյան­քով։ Մեր ազ­գը հե­րոս­նե­րի պա­կաս չու­նի, նրանք և նրանց նման­նե­րը մեզ հա­մար ու­ղե­կից աստղ պի­տի լի­նեն, ա­ռաջ­նոր­դող աստղ… Գուր­գեն Մնա­ցա­կա­նյան, Թով­մաս Թով­մա­սյան, Նա­րեկ Հով­հան­նի­սյան, Բո­րիս Գաս­պա­րյան, նրանք այն տղա­ներն են, ո­րոնք մեր ջո­կա­տից են, մեր 8 հո­գա­նոց ջո­կա­տից, և ո­րոն­ցից 4-ը ար­դեն ան­մահ­նե­րի շար­քում են…Այդ ցան­կը շա­րու­նա­կու­թյուն ու­նի, հա­րյու­րա­վոր ըն­կեր­ներ ու­նեմ, ո­րոնք ան­մա­հա­ցել են, չգի­տեմ մեկ ու­րի­շին, որ այս պա­տե­րազ­մում այդ­չափ ըն­կեր ու հա­րա­զատ կորց­րած լի­նի, որ­քան, որ ես եմ կորց­րել… Ար­կա­դի Բաղ­դա­սա­րյան, Ա­լեք­սանդր Հա­րու­թյու­նյան, Ար­կա­դի Շահ­բա­զյան, շատ-շա­տե­րը, ո­րոնց ան­ձամբ եմ ճա­նա­չել, նրանք այն մար­դիկ են, ո­րոնք ինձ հա­մար հայ­րե­նա­սի­րու­թյան, նվիր­վա­ծու­թյան խոր­հր­դա­նիշ են։ Ող­ջե­րի մա­սին չենք խո­սում, ողջ ենք՝ դա ա­վե­լի քան մեծ շնորհ է։ Յու­րա­քան­չյուր հե­րո­սու­թյուն իր բա­ցա­հայ­տումն ու­նի, ըստ իս՝ հե­րո­սու­թյու­նը նախևա­ռաջ գի­տակց­ված ո­րո­շում կա­յաց­նելն է՝ ըն­դու­նել պատ­վով մա­հը, քան ապ­րել ան­պատ­վու­թյան մեջ… Եղ­բայրս ո­րո­շում է կա­յաց­րել, ի­րեն բո­լո­րո­վին ան­ծա­նոթ վի­րա­վոր զին­վոր­նե­րի հետևից գնալ՝ վտան­գե­լով իր կյան­քը, հե­րո­սու­թյու­նը դա է։ Երբ /Ար­ցա­խի հե­րոս/ Թով­մաս Թով­մա­սյա­նը զարկ­վել էր, նրա մար­տա­կան ըն­կե­րը՝ Բո­րի­սը /Գաս­պա­րյան/, ո­րը տե­ղան­քը լավ ճա­նա­չե­լով հան­դերձ կա­րող էր փրկ­վել, չհե­ռա­ցավ վի­րա­վոր ըն­կե­րոջ կող­քից՝ ընտ­րե­լով պատ­վով մեռ­նե­լը, քան վի­րա­վոր ըն­կե­րո­ջը լքե­լով փրկ­վե­լը, նրա պահ­ված­քը մեկ ա­նուն ու­նի… Նա­րեկ Հով­հան­նի­սյա­նը /նույն­պես Ար­ցա­խի հե­րոս/, մեր ստո­րա­բա­ժան­ման հրա­մա­նա­տարն էր և մինչև վեր­ջին պա­հը հե­րո­սա­բար ղե­կա­վա­րել է իր ստո­րա­բա­ժա­նու­մը՝ միա­ժա­մա­նակ հա­կա­ռա­կոր­դին ան­ձամբ պատ­ճա­ռե­լով կեն­դա­նի ու­ժի ու զին­տեխ­նի­կա­յի մեծ կո­րուստ­ներ։ Նա ո­րո­շում կա­յաց­րեց մինչև վեր­ջին պա­հը մնալ Շու­շիում և իր զին­վոր­նե­րի հետ միա­սին պայ­քա­րել Շու­շիի հա­մար։ Ինձ հա­մար հե­րո­սու­թյու­նը գի­տակց­ված ո­րո­շումն է, և երբ ա­սում են հե­րոս­ներ, աչ­քիս ա­ռաջ նրանք են գա­լիս։ Ե­թե նախ­կի­նում հե­րո­սու­թյուն աս­վա­ծը վե­րա­ցա­կան հաս­կա­ցու­թյուն էր, հի­մա հաս­կա­նում ես, որ դու իս­կա­կան հե­րոս­նե­րի կող­քին ես ե­ղել, մե­ծե­րի կող­քին մար­տն­չել, և քո ա­րա­ծը չն­չին է այդ տղա­նե­րի ա­րա­ծի հա­մե­մատ։ Այս պա­հին էլ մեր կող­քին ապ­րում են մար­դիկ, ո­րոնք օր­նի­բուն պայ­քա­րում են ի­րենց երկ­րի հա­մար, դա պարտք է՝ ա­ռա­ջին հեր­թին մեր ի­րա­կան ու իս­կա­կան հե­րոս­նե­րի հի­շա­տա­կի առջև։ Ես ու­րույն հե­րո­սու­թյուն եմ հա­մա­րում նաև մեր ման­կա­վարժ­նե­րի ու բժիշկ­նե­րի գոր­ծը և բո­լոր նրանք, ո­վքեր ի­րենց խն­դի­րը կա­տա­րում են գե­րա­զանց, անմ­նա­ցորդ նվի­րու­մով՝ Եր­կիրն ա­վե­լի հզոր դարձ­նե­լու հա­մար, նույն­պես հե­րոս­ներ են։ Ու­ժեղ Ար­ցախն ինձ հա­մար միայն մի տեսք ու­նի՝ ամ­բող­ջա­կան Ար­ցախն է՝ վե­րա­միա­վոր­ված Հա­յաս­տա­նի հետ, Ար­ցա­խում մեկ մի­լիոն հա­յե­րի ներ­կա­յու­թյունն է… Դա այն նպա­տակն է, ո­րի հա­մար ես ապ­րում եմ, գու­ցե իմ կեն­դա­նու­թյան օ­րոք ես դա դժ­վար թե տես­նեմ, սա­կայն մեր կյան­քը պի­տի պայ­քար դարձ­նենք ա­պա­գա նպա­տակ­նե­րի հա­մար, ան­գամ ե­թե չենք տես­նե­լու այդ օ­րը։ Մենք չտես­նենք, կտես­նեն մեր զա­վակ­նե­րը, մեր թոռ­ներն ու ծոռ­նե­րը, ո­րոնք ապ­րե­լու են վաղ­վա Ար­ցա­խում, և ու­րեմն հա­նուն այն Ար­ցա­խի, որ վաղն է գա­լու, մեր բո­լոր ջան­քե­րը պի­տի նպա­տակ դարձ­նենք։

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ