Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Մարտի 29-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել։
Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի և ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը։
Նիստի օրակարգում ընդգրկվել են «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության մասին», «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցերը։
Օրակարգում ներառված են նաև պատգամավորների հայտարարություններ։
Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ հերթական նիստը։