Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՐՑՈՒՅԹ՝ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ

 

«Տարվա լավագույն աշխատանք» անվանակարգի մրցանակին է արժանացել Մարտակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մարտի 29-ին «Պոլ Էլյուարի տուն-Ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում ԱՀ ԿԳՄՍՆ-ի կողմից անցկացված ցուցահանդես-մրցույթում` նվիրված Մայրության և գեղեցկության օրվան: Հանձնելով մրցանակը` մրցույթի հանձնախմբի նախագահ, ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը նշեց, որ այսօր Հայկի կերպարը մենք շատ ենք զգում: Ի դեպ, անհատական մրցույթում նույն այս կենտրոնի սանի «Առյուծաձև Մհեր» գոբելենն է արժանացել պատվոգրի:

«Տարվա հայտնություն» մրցանակին արժանացել է Հադրութի ՄՊՍԿ-ի «Դիզակի ծաղիկները» կոմպոզիցիան: «Ազգային շունչ» անվանակարգում մրցանակը տրվել է Շուշիի ՄՊՍԿ-ին, «Ինքնատիպ տաղավար» անվանակարգում` Մարտունու, «Նորարարություն»` Ստեփանակերտի, «Հրաշագեղ հայուհի» Ասկերանի ՄՊՍԿ-ներին:
Պատվոգրերով պարգևատրվել են նաև անհատական աշխատանքների հեղինակները: Բոլոր ՄՊՍԿ-ները հանդես են եկել նաև ասմունքով, երգ-պարով:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ