Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄԵՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՊԵՏՔ Է ՓՈՐՁԵԼ ԳՏՆԵԼ ԴՐԱԿԱՆԸ

 

Հոգեբանական սուպերվիզիոն հանդիպումներ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայ օգնության ֆոնդի ֆինանսավորմամբ «Արցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման» ծրագրի շրջանակներում ապրիլի 29-ին ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնում (ՀԲԿ) կազմակերպվեցին հոգեբանական դասընթացներ՝ սուպերվիզիոն հանդիպումներ։ ՀՀ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանը սեմինարի ընաթացքում Արցախի սոցիալական ոլորտի աշխատողների հետ կիսվեց 20 տարվա իր գործնական հոգեբանական փորձառությամբ։ Ծրագրի համաձայն՝ ինտենսիվ դասընթացների միջոցով պատրաստվում են սոցիալական աշխատանքի պարապրոֆեսիոնալ մասնագետներ, ընդ որում՝ մասնակիցների մի մասն արդեն որպես սոցիալական աշխատող աշխատանքի է անցել ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում։ Ծրագրի երկրորդ մասով նախատեսված են հոգեբանական սուպերվիզիոն հանդիպումներ բուժաշխատողների և ուսուցիչների հետ։ Քանի որ վերջիններս առաջնային օղակի մասնագետներ են և ունեն որոշակի ծանրաբեռնվածություն, հնարավոր է մասնագիտական այրման ռիսկի գործոնով պայմանավորված բախվեն հոգեբանական խնդիրների, ուստի հոգեբան-մասնագետի նման հանդիպումները միտված են աջակցելու նրանց այդ հարցում։ Նարինե Աբրահամյան-Թովմասյանը հիմնականում աշխատում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված դեռահասների, նրանց ընտանիքների, ինչպես նաև բռնության ենթարկվածների հետ։ Մասնագիտական փորձառությունից ելնելով, նա սեմինարի ընթացքում անդրադարձավ կյանքի դժվարին իրավիճակների և կախվածությունների հաղթահարման, կյանքի որակի բարելավման ու ինքնակայացման հոգեբանական հարցերին։ Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական նպատակը սոցիալական աշխատողներին ինքնավերականգնման, ինքնապաշտպանության հոգեբանական հմտություններ փոխանցելն է՝ կանխելու կամ հաղթահարելու մասնագիտական այրումը։ ԱՀ ԱՆ ՀԲԿ-ում համապատասխան մասնագետների համար նախատեսված հոգեբանական սեմինար-հանդիպումներն ընթացան ամբողջ օրը՝ երկու խմբով։ Երևանից ժամանած մասնագետն անդրադարձավ նաև իրական և երևակայական աշխարհի խախտման հոգեկան տարբեր մակարդակներին, թվացյալ վախերին, հոգեբանական բացասական և դրական շարժերին վերաբերող թեմաներին։ Նա պարզաբանեց նաև հոգեբանական տարբեր երևույթների ծագումն ու պատճառահետևանքային կապերը, ընկճախտի դրսևորումները։ «Սթրեսային վիճակները մարդու մոտ ավելի սուր են արտահայտվում ճգնաժամային տարիքում։ Դրանք սկսվում են 1-3 տարեկանում, այնուհետև՝ դպրոցական տարիքում, հատկապես դեռահասության շրջանում և, ընդհանրապես, այդ ճգնաժամային վիճակները մարդու կյանքում լինում են 7 տարին մեկ, ու ավելի սուր զգացվում են միջին տարիքում՝ 40 տարեկանից հետո։ Սովորաբար այդ ժամանակահատվածներում մարդուն անհրաժեշտ է որոշակի աջակցություն։ Պետք է հաշվի առնել, որ մարդու օրգանիզմը դարերի ընթացքում էապես չի փոխվել, սակայն տեխնիկական դարաշրջանի սթրեսներն այժմ ավելի շատ են, որոնք բացասաբար են անդրադառնում մարդու հոգեկան առողջության վրա»,-նշեց հոգեբանը։ Հոգեբանական այս կամ այն խնդիրները, բնականաբար, անդրադառնում են ընտանեկան հարաբերություններին, աշխատանքային գործունեության և այլնի վրա։ Պարզապես յուրաքանչյուր մարդ պետք է ինքը քայլեր անի առկա դժվարությունները հաղթահարելու համար։ Անհրաժեշտ է գտնել հոգեբանական խնդիրների պատճառը, որ հաղթահարվի սթրեսը և մարդու ինքնազգացողությունը լավանա։ «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ ունի ներքին ռեսուրս, և հոգեբանական ցանկացած աշխատանք ուղղված է այդ ներքին ռեսուրսն ու պաշարը արթնացնելուն։ Ամեն իրավիճակում պետք է փորձել գտնել դրականը և քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման համար։ Երբեք երկրորդական մի համարեք ձեր լավ ինքնազգացողությունը։ Մեր ազգը բնույթով զոհաբերող է, անընդհատ ծանրաբեռնում ենք ինքներս մեզ, սակայն եթե դուք երջանիկ չեք, ապա ձեր մասնագիտության շրջանակներում, ընտանիքում և այլուր չեք կարող լիարժեք գործել և օգնություն ցուցաբերել»,-հավելեց Նարինե Աբրահամյան-Թովմասյանը։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Լուսանկարները՝ Ռուսլան ՍԱՐԳՍՅԱՆԻ