[ARM]     [RUS]     [ENG]

ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅԵՐԸ ՈԳԵՇՆՉՎԱԾ ԵՆ ԱՐՑԱԽՑԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՐԱՏԵՎԵԼՈՒ ԿԱՄՔՈՎ

 

Արցախցի տաղանդավոր մի խումբ պատանիներ օրերս վերադարձան Լիբանանից, որտեղ հանդես են եկել համերգներով: Այդ մասին զրուցեցինք խմբի ղեկավար` Ստեփանակերտի Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ:

- Պա­րոն Հով­սե­փյան, ի՞նչ նա­խա­ձեռ­նու­թյուն էր դա, ո՞վ էր կազ­մա­կեր­պել և ի՞նչ սկզ­բուն­քով են ըն­տր­վել ե­րե­խա­նե­րը:
- Նա­խա­ձեռ­նու­թյու­նը Լի­բա­նա­նի հայ հա­մայն­քի ՋԱՀ կազ­մա­կեր­պու­թյանն էր: ՋԱՀ-ը Ջա­վախք, Ար­ցախ, Հա­յաս­տան սկզբ­նա­տա­ռե­րով կազմ­ված` նախ­կին «Ար­ցախ­ֆոնտ»-ի ան­վա­նումն է: Հրա­վերն ու­ղարկ­վել էր ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն, ո­րը հո­վա­նա­վո­րել էր խմ­բի այ­ցը, ինձ նշա­նա­կել նրա ղե­կա­վար: Իսկ ան­դամ­նե­րին ան­վա­նա­պես ո­րո­շել էր ՋԱՀ-ը, կոնկ­րետ` Ար­ցա­խի հետ ուղ­ղա­կի առ­նչ­վող լի­բա­նա­նա­հայ անձ­նա­վո­րու­թյուն, ո­րի ա­նունն ան­մի­ջակա­նո­րեն կապ­ված է Ար­ցա­խի, հատ­կա­պես Շու­շիի հետ` Զա­քար Քե­շի­շյա­նը: Ինչ­պես հի­շում եք, ան­ցյալ տա­րի ամ­ռա­նը նա Ար­ցա­խում էր, հայ­տա­րա­րու­թյուն էր տա­րա­ծել կր­կին «Վա­րան­դա» երգ­չա­խում­բը կազ­մա­վո­րե­լու մա­սին, ո­րում կա­րող էին ընդգրկվել Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րից շնոր­հա­շատ ե­րե­խա­ներ, և եր­կամ­սյա պա­րապ­մունք­նե­րից հե­տո Ստե­փա­նա­կեր­տում` Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կում, 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ տր­վեց կյան­քի հա­րատևու­մը խոր­հր­դան­շող «Ղո­ղանջ վե­րապ­րու­մի» հա­մեր­գը: Լի­բա­նա­նում հան­դես գա­լու հա­մար Զ. Քե­շի­շյանն այդ երգ­չախմ­բից ընտ­րել էր ութ ե­րե­խա­նե­րի, ո­րոնք փայ­լում են նաև այլ ե­րաժշ­տար­վես­տներում: Նրանք տար­բեր ար­վես­տի դպ­րոց­նե­րից են. Ան­նա Դա­նի­լո­վա (մե­ներգ) և Լիա Մա­նա­սյան (աս­մունք)` Շու­շիից, Ար­սեն Սա­ֆա­րյան (շե­փոր), Կա­րեն Ե­սա­յան (դու­դուկ), Աստ­ղիկ Ա­վա­նե­սյան (քա­նոն), Վլա­դի­միր Գալս­տյան (մե­ներգ)` Ստե­փա­նա­կեր­տից, Տիգ­րան Ա­վա­գյան (դհոլ)՝ Հադ­րու­թից, Կա­րեն Հա­րու­թյու­նյան (մե­ներգ)` Մար­տու­նու շր­ջա­նի Սոս գյու­ղից և նրանց բո­լո­րին նվա­գակ­ցող, ար­հես­տա­վարժ դաշ­նա­կա­հա­րու­հի Նա­դեժ­դա Հա­կո­բյան:
- Են­թադ­րում ենք, որ հա­գե­ցած ծրա­գիր եք ներ­կա­յաց­րել:
- Ա­յո, մեկ շա­բաթ­վա մեջ օ­րա­կան եր­կու հա­մերգ ենք տվել լի­բա­նա­նա­հայ գրե­թե բո­լոր վար­ժա­րան­նե­րում, մեր ե­րե­խա­ներն ի­րենց տա­ղանդն են հրամց­րել շուրջ 2500 ա­շա­կեր­տի` նրանց ո­գեշն­չե­լու հետ միա­սին ի­րենք ևս ներշ­նչ­վե­լով սփյուռ­քա­հայ ի­րենց հա­սա­կա­կից­նե­րից: Բո­լոր հա­մերգ­նե­րի բաց­մա­նը կազ­մա­կեր­պիչ­ներն այս միտքն են ար­տա­հայ­տել. ««Վե­րապ­րու­մի ղո­ղան­ջը» ի­րենց ապ­րեց­նե­լու, Ար­ցա­խով ապ­րե­լու հա­մար է, որ Ար­ցա­խը մեր հաղ­թա­նա­կի խոր­հր­դա­նիշն է, թեև այ­սօր վի­րա­վոր է, սա­կայն, բնավ պարտ­ված չէ»:
Իսկ բե­մա­վա­րու­թյու­նը, ինչ­պես սո­վոր էինք տես­նել Ար­ցա­խում, ա­մե­նայն ջեր­մու­թյամբ կա­տա­րեց, պա­տա­նի­նե­րին ի­րեն հա­տուկ հու­մո­րով ներ­կա­յաց­րեց և նրանց ինք­նավս­տա­հու­թյունն ամ­րապն­դեց Զա­քար Քե­շի­շյա­նը` մթ­նո­լորտն ա­վե­լի ջեր­մաց­նե­լով: Նա ա­մեն հան­դիպ­ման ժա­մա­նակ շեշ­տում էր, որ հա­կա­ռակ պար­տու­թյան և հու­սալ­քու­մի, բե­մի վրա կանգ­նած և այն ծաղ­կեց­նող պա­տա­նի­նե­րը հաղ­թա­նա­կած են ար­վես­տով ու մշա­կույ­թով, նրանք են հույս ու հա­վա­տը, ո­րոն­ցով կա­րե­լի է շատ բան վե­րա­կանգ­նել:
Ճոխ էր ու այ­լա­զան պա­տա­նի­նե­րի ներ­կա­յաց­րած հայ­տա­գի­րը և ան­պայ­ման` ա­պա­գա­յի վառ հույ­սե­րով: Յու­րա­քան­չյու­րի տա­ղան­դը հա­տուկ ե­րանգ և դրոշմ թո­ղեց:
«Ղո­ղանջ վե­րապ­րու­մի» խո­րա­գի­րը կրող գա­լա հա­մեր­գին իր բաց­ման խոս­քում ՋԱՀ-ի ա­տե­նա­պետ Նա­րե Գա­լեմ­քե­րյա­նը նշեց, որ ամ­բողջ շա­բաթ ար­ցախ­ցի տա­ղան­դա­վոր պա­տա­նի­նե­րը դպ­րոց­նե­րի և սրահ­նե­րի մեջ ի­րենց ե­լույթ­նե­րով ոչ միայն գե­ղար­վես­տա­կան հա­ճույք պատ­ճա­ռե­ցին լի­բա­նա­նա­հա­յու­թյա­նը, այլև հաս­տա­տե­ցին, որ «մեր ազ­գը կա­րե­լի չէ կոտ­րել. ի­րենց տու­նե­րը ա­կա­մա լքած և ա­նո­րո­շու­թյան մեջ ապ­րող մեր պա­տա­նի­նե­րը մեզ ե­կան ա­սե­լու, որ ի­րենց կամքն ան­կոտ­րում է, հա­վատ­քը` ա­մուր և հույ­սը` միշտ վառ: Հետևա­բար, մենք ի­րա­վունք չու­նենք հու­սալք­ված մնա­լու, պետք է շա­րու­նա­կենք և ամ­րապն­դենք մեր պայ­քա­րը հա­նուն հե­րո­սա­կան Ար­ցա­խի, հա­նուն բռ­նագ­րավ­ված տա­րածք­նե­րի, հա­նուն ազ­գի միու­թյան և ա­զա­տու­թյան»:
- Բա­ցի հա­մերգ­նե­րից, ի՞նչ մի­ջո­ցա­ռում­ներ եք ու­նե­ցել:
- Ան­մո­ռա­նա­լի էր Մե­ծի Տանն Կի­լի­կիո կա­թո­ղի­կոս Ա­րամ Ա-ի հետ հան­դի­պու­մը և նրա­նից օրհ­նու­թյուն ստա­նա­լը: Վե­հա­փառն իր ու­րա­խու­թյու­նը հայտ­նեց, որ լի­բա­նա­նա­հա­յե­րին ո­գեշն­չե­լու են ե­կել հայ­րե­նի հո­ղին և ինք­նու­թյա­նը ա­մուր կառ­չած քա­ջա­րի ար­ցախ­ցի­նե­րի զա­վակ­նե­րը, ո­րոնք թշ­նա­մու հան­դեպ դի­մադ­րու­թյունն ար­տա­ցո­լում են ի­րենց ար­վես­տով: Այ­ցե­լել ենք Այն­ճար, հա­մերգ ու­նե­նա­լուց բա­ցի ե­ղել 44-օ­րյա պա­տե­րազ­մում զոհ­ված Գևորգ Հա­ճյա­նի ըն­տա­նի­քում, այ­ցե­լել գրա­կա­նա­գետ Պո­ղոս Սնա­պյա­նի տուն-թան­գա­րան, Այն­ճա­րի բերդ: Ե­ղել ենք չք­նաղ Հա­րի­սա­յի սր­բա­տե­ղիում, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րա­նում, այ­ցե­լել «Թռչ­նոց բույն», որ­տեղ դա­նիա­ցի մի­սիո­նե­րու­հի Մա­րի Յա­կոբ­սո­նը Ցե­ղաս­պա­նու­թյու­նից փրկ­ված 1500 որբ է պա­հել, և ինքն էլ թաղ­ված է այդ­տեղ: Մեծ տպա­վո­րու­թյուն են թո­ղել խա­չա­կիր­նե­րից մնա­ցած հու­շար­ձան­նե­րը, Զմ­մառ վա­նա­կան հա­մա­լի­րը: Հա­մոզ­վե­ցինք, թե որ­քան մեծ դեր են կա­տա­րում հայ ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու գոր­ծում հայ­կա­կան կր­թա­րան­նե­րը, ո­րոնք, ի­րոք, հզոր են: Ու­սու­ցիչ­նե­րը ցածր վար­ձատ­րու­թյամբ հան­դերձ`յու­րա­քան­չյուրն ի­րեն զգում է իր դիր­քի զին­վոր:
- Լի­բա­նա­նը նույն­պես դժ­վար ժա­մա­նակ­ներ է ապ­րում: Հա­յերն ինչ­պե՞ս են գո­յատևում:
- Այս երկ­րին էլ պա­տու­հա­սած դժ­վա­րու­թյուն­նե­րը, ին­չը հատ­կա­պես անդ­րա­դառ­նում է տն­տե­սու­թյան անկ­ման վրա, բնակ­չու­թյան ար­տա­գաղ­թի (ոչ միայն հա­յե­րի) պատ­ճառ են հան­դի­սա­նում: Եվ նո­րից պի­տի շեշ­տեմ հայ կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և հոգևոր իշ­խա­նու­թյան ջան­քե­րը հայ հա­մայն­քի պահ­պան­ման գոր­ծում: Տե­սեք, սուղ մի­ջոց­ներ ու­նե­նա­լով հան­դերձ, հյու­րըն­կա­լել են ար­ցախ­ցի­նե­րին, հա­ջոր­դը լի­նե­լու են ջա­վա­խա­հա­յե­րը, ո­րոնց կա­րող են ըն­դու­նել մեկ-մե­կու­կես տա­րի մի­ջոց­նե­րի հայ­թայ­թու­մից հե­տո: Հա­կա­ռակ Լի­բա­նա­նի և Ար­ցա­խի մեջ տի­րող ծանր պայ­ման­նե­րին, ՋԱՀ-ի հանձ­նա­խում­բը նման նա­խա­ձեռ­նու­թյուն է կյան­քի կո­չել` ամ­րապն­դե­լով լի­բա­նա­նա­հա­յու­թյան և ար­ցախ­ցի­նե­րի հո­գևոր կա­պը և ցույց տա­լու, որ ի­րենք միշտ Ար­ցա­խի կող­քին են: Ե­րե­խա­նե­րը հյու­րըն­կալ­վել են ի­րենց հա­սա­կա­կից­նե­րի տնե­րում, մո­տի­կից զգա­ցել այդ հա­րա­զա­տու­թյու­նը:
Իմ ե­լույթ­նե­րում ես էլ այն միտքն եմ ըն­դգ­ծել, որ ոչ միայն ար­ցախ­ցի տա­ղան­դա­վոր պա­տա­նի­նե­րը մեծ ու­րա­խու­թյուն, ոգևո­րու­թյուն, լույ­սի շող են սփ­ռել լի­բա­նա­նա­հա­յե­րի հա­մար, ինչ­պես ի­րենք են ա­սում, այլև ինք­ներս ենք լու­սա­վոր­վել ի­րենց շո­ղով, և այդ ո­գեշն­չու­մը եր­կուս­տեք մեզ շատ կօգ­նի մեր ազ­գա­յին պայ­քա­րում:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ