[ARM]     [RUS]     [ENG]

ԻՄ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՆ Է

 

Հարցազրույց ԱՀ փաստաբանների պալատի փաստաբան
Արմեն Բաղդասարյանի հետ

- Եր­կար տա­րի­ներ պե­տա­կան հա­մա­կար­գի տար­բեր ո­լորտ­նե­րում աշ­խա­տան­քի հեր­թա­փո­խից հե­տո ին­չո՞ւ ո­րո­շե­ցիք ան­դա­մագր­վել փաս­տա­բան­նե­րի պա­լա­տին։
- Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տետն ա­վար­տե­լուց հե­տո ան­մի­ջա­պես աշ­խա­տան­քի ըն­դուն­վե­ցի ԼՂՀ ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում՝ որ­պես ա­վագ հե­տաքն­նիչ։ Աշ­խա­տանքս ի­րա­կա­նաց­նում էի մեծ ոգևոր­ու­թյամբ, չնա­յած ա­ռա­ջին իսկ օր­վա­նից հաս­կա­ցա, որ շատ բան ու­նեի սո­վո­րե­լու, իսկ հա­մալ­սա­րա­նա­կան գի­տե­լիք­ներս դեռևս բա­վա­րար չէին՝ լիար­ժեք կա­տա­րե­լու իմ առջև դր­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, փոր­ձա­ռու գոր­ծըն­կեր­նե­րիս օգ­նու­թյամբ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում տի­րա­պե­տե­ցի հե­տաքն­նու­թյան գաղտ­նիք­նե­րին, քրեա­կան գոր­ծե­րի քն­նու­թյան ըն­թաց­քում անհ­րա­ժեշտ մար­տա­վա­րու­թյուն­նե­րին և, ա­մե­նա­կարևո­րը, ձգ­տում էի՝ օր ա­ռաջ ին­տեգր­վել աշ­խա­տան­քա­յին կո­լեկ­տի­վին, հա­մա­կար­գի աշ­խա­տաո­ճին, տի­րա­պե­տել ծա­ռա­յու­թյան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին։
Թեև աշ­խա­տանքս մաս­նա­գի­տա­կան ուղղ­վա­ծու­թյուն ու­ներ, այ­նուա­մե­նայ­նիվ, կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում հաս­կա­ցա, որ իմ ա­ռա­քե­լու­թյունն այս կյան­քում պաշտ­պա­նելն է, ոչ թե մե­ղադ­րե­լը։
Որ­քան էլ պար­ծան­քով ու հպար­տու­թյամբ էի կրում ոս­տի­կա­նի հա­մազ­գես­տը, այ­նուա­մե­նայ­նիվ, կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում տե­ղա­փոխ­վե­ցի քա­ղա­քա­ցիա­կան աշ­խա­տան­քի և եր­կար տա­րի­ներ աշ­խա­տե­ցի գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան ա­մե­նա­տար­բեր թևե­րում՝ կա­դաստ­րի հա­մա­կար­գից մինչև մար­դու ի­րա­վունք­նե­րի աշ­խա­տա­կազմ, ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գից մինչև հե­ռա­հա­ղոր­դակ­ցու­թյան բնա­գա­վառ։ Աշ­խա­տան­քա­յին այս ճա­նա­պար­հին ինձ հա­մար օ­րենք­նե­րի օ­րեն­քը մար­դու ի­րա­վունքն է, ար­դա­րու­թյունն ու վեր­ջին­նե­րիս պաշտ­պա­նու­թյու­նը։ Վս­տահ եմ, որ յու­րա­քան­չյուր աշ­խա­տող մար­դու կյան­քում վրա է հաս­նում մի փուլ, որ­տեղ նա այ­լընտ­րանք չու­նի այլևս, որ­տեղ նա ի­րեն տես­նում է բո­լոր կող­մե­րից, որ­տեղ ինք­նա­հաս­տատ­ման խնդ­րի առջև այլևս կանգ­նած չէ և որ­տեղ բո­լոր կր­քե­րը հան­դարտ­ված են։ Այդ փուլն ինձ հա­մար 2017 թվա­կա­նին էր, երբ կրթ­վե­լով ՀՀ փաս­տա­բան­նե­րի դպ­րո­ցում, ձեռք բե­րե­ցի փաս­տա­բա­նի ար­տո­նա­գի­րը, երբ ո­րո­շում կա­յաց­նե­լու հա­մար մեկ շա­բա­թը, մեկ օ­րը, մեկ ժամն ան­գամ ա­վե­լորդ էր։
- Որ­պես փաս­տա­բան՝ ո՞րն է Ձեր նպա­տա­կը։
- Գերն­պա­տակս վս­տա­հոր­դի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյունն է, քան­զի վեր­ջի­նիս շա­հե­րի պաշտ­պա­նու­թյու­նը նպա­տակ հան­դի­սա­նա­լուց բա­ցի, փաս­տա­բա­նը պար­տա­վոր է ազն­վո­րեն և բա­րեխղ­ճո­րեն պաշտ­պա­նել վս­տա­հոր­դի ի­րա­վունք­ներն ու օ­րի­նա­կան շա­հե­րը ԼՂՀ օ­րեն­սդ­րու­թյամբ չար­գել­ված բո­լոր մի­ջոց­նե­րով ու ե­ղա­նակ­նե­րով։
Նպա­տակ­նե­րիս շար­քում ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ է զբա­ղեց­նում գո­յու­թյուն ու­նե­ցող ա­նար­դա­րու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րը, որ­քան էլ այն ոչ ի­րա­տե­սա­կան թվա շա­տե­րի հա­մար։ Տա­րի­ներ շա­րու­նակ գործ ու­նե­նա­լով օ­րեն­սդ­րու­թյան, օ­րի­նա­կա­նու­թյան և մար­դու ի­րա­վունք­նե­րի հետ՝ ա­կա­նա­տեսն եմ դար­ձել բազ­մա­թիվ ա­նար­դա­րու­թյուն­նե­րի, խտ­րա­կան դրսևոր­ման հատ­կա­նիշ­ներ պա­րու­նա­կող երևույթ­նե­րի, ին­չը բա­վա­կա­նին մեծ հետք թո­ղեց և՛ իմ կյան­քի, և՛ աշ­խա­տան­քա­յին ու մաս­նա­գի­տա­կան գոր­ծու­նեու­թյանս վրա, ինչ­պես նաև շր­ջա­պա­տում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նկատ­մամբ ըն­կա­լում­նե­րիս և ապ­րում­նե­րիս նկատ­մամբ։
Ինչ­պես Սահ­մա­նադ­րու­թյունն է վկա­յա­կո­չում՝ Մար­դը բարձ­րա­գույն ար­ժեք է, հետևա­բար՝ նա պետք է գտն­վի պե­տու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյան ա­ռանց­քում, սե­փա­կան կաշ­վի վրա պետք է զգա այդ ու­շադ­րու­թյու­նը և բո­լոր ա­ռում­նե­րով պաշտ­պա­նու­թյու­նը։
Աշ­խա­տող­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, սպա­ռող­նե­րի ի­րա­վունք­նե­րի չա­րա­շա­հում­նե­րի դեմ պայ­քար և ըստ այդմ՝ նրանց ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյուն, ա­ռանձ­նա­հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձվում Ար­ցա­խում գոր­ծող հիմ­նարկ-կա­զմա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ըն­դուն­վող ի­րա­վա­կան ակ­տե­րի, ըն­թա­ցա­կար­գե­րի, կա­նոն­նե­րի և մար­դու ի­րա­վունք­նե­րի հետ այս կամ այն ձևով առն­չու­թյուն ու­նե­ցող այլ փաս­տաթղ­թե­րի ի­րա­վա­չա­փու­թյա­նը: Մար­դու ար­ժա­նա­պատ­վու­թյան ան­խախ­տե­լիու­թյան սկզ­բուն­քի պահ­պա­նու­թյուն անձ­նա­կան ա­զա­տու­թյու­նից զրկ­ված ան­ձանց՝ դրա պատ­ճառ­նե­րի մա­սին ան­հա­պաղ տե­ղե­կաց­ման ի­րա­վուն­քի խախտ­ման դեմ պայ­քար:

Այս և նման նպա­տակ­նե­րը կա­րե­լի է ան­վերջ թվար­կել, ո­րոնք քայլ առ քայլ կյան­քի կկոչ­վեն ե­ղած հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում։ Ընդ ո­րում՝ օ­րեն­քով ար­գել­ված բո­լոր տե­սա­կի ա­րարք­նե­րի, ոչ ի­րա­վա­չափ վար­քագ­ծե­րի դրսևո­րում­նե­րի դեմ պայ­քա­րում ի­րենց օգ­նու­թյան և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձեռ­քը պետք է մեկ­նեն հան­րա­յին իշ­խա­նու­թյան, օ­րենս­դիր մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, դա­տա­կան մար­մին­ներն ու մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րով զբաղ­վող բո­լոր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը։
- Ո՞րն է ի­րա­վա­բա­նի և փաս­տա­բա­նի տար­բե­րու­թյու­նը։
- Հան­րու­թյան մեջ տա­րա­ծում գտած կար­ծիք կա, որ այս կամ այն նա­խա­րա­րու­թյան կամ հիմ­նար­կի, ըն­կե­րու­թյան ի­րա­վա­բա­նը, դա­տա­րան­նե­րի աշ­խա­տող­նե­րը, դա­տա­վոր­նե­րը, դա­տա­խազ­նե­րը, քն­նիչ­նե­րը և փաս­տա­բան­նե­րը նույն կար­գա­վի­ճակն ու­նեն, և քա­նի որ բո­լորն էլ «գործ ու­նեն» օ­րեն­քի հետ, հետևա­բար բո­լոր վե­րը թվարկ­ված­նե­րը նույն աշ­խա­տանքն են կա­տա­րում և ի­րա­կա­նաց­նում են միևնույն գոր­ծա­ռույթ­նե­րը։ Սա­կայն դա այդ­պես չէ. յու­րա­քան­չյուրն ու­նի իր ու­րույն տեղն ու դե­րա­կա­տա­րու­թյու­նը հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում և նրան­ցից յու­րա­քան­չյու­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը սահ­ման­ված են ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյամբ։ Ե­թե նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­բանն ի­րա­կա­նաց­նում է տվյալ գե­րա­տես­չու­թյան կա­նո­նադ­րու­թյամբ կամ քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան պաշ­տո­նի անձ­նագ­րով սահ­ման­ված լիա­զո­րու­թյուն­նե­րը, ա­պա դա­տա­վոր­նե­րի ու դա­տա­խազ­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը սահ­ման­վում են Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րենք­նե­րով։ Վեր­ջին­ներս սահ­մա­նադ­րա­կան կար­գա­վի­ճակ ու­նեն նույ­նիսկ, այ­սինքն՝ նրանց լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րը, կար­գա­վի­ճա­կը սահ­ման­վում են երկ­րի Հիմ­նա­կան օ­րեն­քով։ Փաս­տա­բան­նե­րը և փաս­տա­բա­նու­թյու­նը նույն­պես «չեն ան­տես­վել» Սահ­մա­նադ­րու­թյան կող­մից. փաս­տա­բան­նե­րի՝ որ­պես ի­րա­վա­բա­նա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րող և փաս­տա­բա­նու­թյան վե­րա­բե­րյալ ո­րոշ նոր­մեր ի­րենց տեղն են գտել Սահ­մա­նադ­րու­թյան մի քա­նի հոդ­ված­նե­րում, մաս­նա­վո­րա­պես ամ­րագր­վում է, որ վեր­ջին­նե­րիս կար­գա­վի­ճա­կը, ի­րա­վունք­ներն ու պար­տա­կա­նու­թյուն­նե­րը, մե­ղադ­րան­քից պաշտ­պան­վե­լու ի­րա­վուն­քը փաս­տա­բա­նի մի­ջո­ցով ի­րաց­նե­լու ի­րա­վա­զո­րու­թյուն­նե­րը սահ­ման­վում են հա­մա­պա­տաս­խան օ­րեն­քով։
Ե­թե նա­խա­րա­րու­թյան ի­րա­վա­բա­նի, դա­տա­վո­րի, դա­տա­խա­զի կամ քն­նի­չի հա­մար ա­մե­նա­կարևո­րը բա­նա­վոր խոս­քը չէ, ա­պա փաս­տա­բա­նի գրա­վա­կա­նը հենց դա է. փաս­տա­բա­նի գրա­վա­կա­նը հռե­տո­րա­կան ար­վես­տի ու­նա­կու­թյուն­նե­րին տի­րա­պե­տելն է։ Ոչ միայն գրա­գետ դի­մում­ներ, հայ­ցա­դի­մում­ներ կամ ի­րա­վա­բա­նա­կան այլ փաս­տաթղ­թե­րի կազ­մումն է, այլև՝ դրանց գրա­գետ ու ար­տա­հայ­տիչ, հա­մո­զիչ ու գրա­վիչ ներ­կա­յաց­նելն է։ Ե­թե վե­րո­հի­շյալ պաշ­տո­նա­տար ան­ձինք, այս կամ այն փաս­տաթղ­թի ու­սում­նա­սի­րու­թյան և հե­տա­զո­տու­թյան հա­մար կա­րող են բա­վա­կա­նա­չափ ժամ­կետ սահ­մա­նել, ա­պա փաս­տա­բա­նը պետք է կա­րո­ղա­նա տե­ղում իր գրա­սե­նյակ այ­ցե­լած հա­ճա­խորդ­նե­րին մատ­չե­լի և հաս­կա­նա­լի լեզ­վով պատ­շաճ ի­րա­վա­խոր­հր­դատ­վու­թյուն տրա­մադ­րել։
Եվ ա­մե­նա­կարևո­րը՝ ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն ստա­ցած բո­լոր քա­ղա­քա­ցի­ներն էլ կա­րող են աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել նա­խա­րա­րու­թյուն­նե­րի կամ մաս­նա­վոր ըն­կե­րու­թյուն­նե­րի ի­րա­վա­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րում, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րում, դա­տա­րան­նե­րի և դա­տա­խա­զու­թյուն­նե­րի, օ­րենս­դիր իշ­խա­նու­թյան աշ­խա­տա­կազ­մե­րում, իսկ փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ի­րա­վա­բա­նա­կան բարձ­րա­գույն կր­թու­թյան պար­տա­դիր ցեն­զը բա­վա­րա­րե­լուց բա­ցի, ու­սում ստա­նալ նաև փաս­տա­բա­նա­կան դպ­րո­ցում։ Ա­վե­լին, փաս­տա­բա­նա­կան գոր­ծու­նեու­թյունն օ­րեն­քով հա­վա­սա­րեց­ված է, այս­պես ա­սած, լի­ցեն­զա­վոր­ման են­թա­կա գոր­ծու­նեու­թյան հետ։

«ԱԱ»