Logo
Print this page

ԱՊ­ՐԵ­ԼՈՒ Ի­ՐԱ­ՎՈՒՆ­ՔԻ Ե­ՏԵ­ՎԻՑ ԳՆԱ­ՑՈՂ ՄԱՐ­ԴԻԿ, ԿԱՄ ՝ ԵՐԲ ԳԻ­ՏԵՆ ՎԱՂ­ՎԱ ՕՐ­ՎԱ ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

 

Խա­չե­րի զո­րու­թյուն, բազ­կի ուժ և պայ­քա­րե­լու վճ­ռա­կա­նու­թյուն, ա­հա սո­սե­ցուն բնո­րոշ դի­մագ­ծե­րը։ Այս­պի­սի խոս­քերով մեզ դի­մա­վո­րե­ցին Ար­ցա­խի խո­շոր ու ծաղ­կուն բնա­կա­վայ­րե­րից մեկում Մար­տու­նու շր­ջա­նի Սոս հա­մայն­քում։

Սոսն Ար­ցա­խի բա­րե­կարգ ու զար­գա­ցող գյու­ղե­րից է։ Այն­տեղ մեզ նույ­նիսկ մի քա­նի րո­պեն բա­վա­րա­րեց հաս­կա­նա­լու հա­մար, որ Սո­սում կյան­քը ե­ռու­զե­ռի մեջ է։ Ե­րե­խա­նե­րի ձայ­նե­րը Սո­սում լսե­լի է գյու­ղի ցան­կա­ցած կե­տից, ինչն, ան­շուշտ, դրա­կան լից­քեր փո­խան­ցեց մեզ։
Գար­նա­նա­յին արևոտ այս օ­րե­րը բաց չթող­նե­լով` սո­սե­ցի Լյուդ­մի­լա Քո­չա­րյանն իր տան բա­կում, ինչ­պես ինքն է նշում, հետձ­մե­ռա­յին աշ­խա­տանք­ներ էր կա­տա­րում. բակն էր մաք­րում, չո­րա­ցած ծա­ռե­րը կտ­րում, փայտ դա­սա­վո­րում և այլն։ Մեզ հետ զրույ­ցում տի­կին Լյուդ­մի­լան ա­սաց.
«Ինչ­պես ա­մեն տա­րի, հի­մա էլ գար­նա­նա­յին աշ­խա­տանք­ներ ենք կա­տա­րում, յու­րա­քան­չյուրս մեր բա­կը մա­քուր պա­հե­լով, մա­քուր ենք պա­հում նաև գյու­ղը։ Սա մեր տունն է, և մենք պար­տա­վոր ենք սի­րել ու խնա­մել այն»։
Ան­շուշտ, Սո­սը նկա­տե­լի կո­կիկ է, ներ­հա­մայն­քա­յին փո­ղոց­նե­րը սա­լա­պատ­ված, գյու­ղի գրե­թե ոչ մի հատ­վա­ծում աղ­բա­կույ­տեր չկան, թվում է` հայ­տն­վել ես հե­քիա­թում, որ­տեղ ա­մեն ինչ գե­ղե­ցիկ է ու կա­տա­րյալ։
Ա­մեն քայ­լա­փո­խի մեզ ու­ղեկ­ցում էին սո­սե­ցի ե­րե­խա­նե­րը, ով­քեր, ա­ռի­թը բաց չթող­նե­լով, ոգևո­րու­թյամբ պատ­մում էին ի­րենց ա­ռօ­րյա­յի, ի­րենց խա­ղե­րի ու գյու­ղի հե­տաքր­քիր վայ­րե­րի մա­սին։ Ա­սում են` հի՞նչ կա­նին քա­ղա­քը, Սո­սա լավ տեղ չկա, մեր շե­նը ըշ­խար­քես կենտ­րոն­նա։
Գյու­ղում հան­դի­պե­ցինք այ­գուց վե­րա­դար­ձող Էդ­վարդ Մու­սա­յե­լյա­նին, ով հա­տուկ ջեր­մու­թյամբ մո­տե­ցավ մեզ ու փոր­ձեց հաս­կա­նալ ին­չով կա­րող է օգ­տա­կար լի­նել։ Ա­ռի­թը չէինք կա­րող բաց թող­նել, փոր­ձե­ցինք հաս­կա­նալ որ­տե­ղից է գա­լիս և ինչ աշ­խա­տանք­ներ էր կա­տա­րում։
-Ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ այ­գի­նե­րում էտ­ման աշ­խա­տանք­ներ ենք ի­րա­կա­նաց­նում, տա­րին բա­րեն­պաստ է, ե­թե ե­ղա­նա­կա­յին ա­նակն­կալ­ներ չլի­նեն, կար­ծում եմ, լավ բերք կու­նե­նանք։ Ինչ ա­սեմ, մեզ­նից յու­րա­քան­չյու­րը պար­տա­վոր է հող մշա­կե­լով շե­նաց­նել մեր վի­րա­վոր հայ­րե­նի­քը։ Ցավն, ան­շուշտ, մեծ է, բայց մենք ի­րա­վունք չու­նենք ըն­կճ­վե­լու, պի­տի ա­րա­րենք, հող մշա­կենք, տուն կա­ռու­ցենք, ար­մատ ձգենք, միայն այդ­պես կա­րող ենք վաղն ա­վե­լի լավ ապ­րել։ Տես­նում եք ինչ­քան շատ ե­րե­խա­ներ կան մեր գյու­ղում, նրանք մեր ա­պա­գան են, և մենք պար­զա­պես պար­տա­վոր ենք ա­մեն ինչ ա­նել, որ­պես­զի նրանց վաղ­վա օրն անվ­տանգ ու բա­րե­կե­ցիկ լի­նի։ Չգի­տեմ, ես այդ­պես եմ մտա­ծում։
Եվ շատ ճիշտ ես մտա­ծում։ Պա­րոն Էդ­վար­դի և, առ­հա­սա­րակ, մեզ հան­դի­պած սո­սե­ցի­նե­րի ար­տա­հայ­տած մտ­քե­րը հայ­րե­նի­քի ցա­վով ապ­րե­լու և մա­քա­ռե­լու կո­չեր էին։ Սա այն դեպ­քում, երբ հա­կա­ռա­կոր­դը, ցան­կա­ցած ա­ռիթ բաց չթող­նե­լով, փոր­ձում է խո­չըն­դո­տել հա­մայն­քի բնա­կա­նոն ըն­թաց­քը։
Մեր հա­ջորդ կան­գա­ռը գյու­ղա­մի­ջում էր, որ­տեղ մեր շուրջը հա­վաք­վե­ցին գյու­ղի բնա­կիչ­նե­րը, և մեծ ու փոքր փոր­ձում էին ա­ռա­վե­լա­գույնս մեզ ներ­կա­յաց­նել ի­րենց գյու­ղը` պատ­մե­լով գյու­ղի հե­րո­սա­կան է­ջե­րի, նրա դա­րա­վոր պատ­մու­թյան ու ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին։


Մենք փոր­ձե­ցինք նաև գյու­ղի մա­սին հի­շա­տակ­վող պատ­մա­կան ակ­նարկ­նե­րի մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ի­մա­նալ, այդ­պի­սի վկա­յու­թյուն­ներ շատ կան։ Մեզ հու­շե­ցին, որ Սո­սի մա­սին հի­շա­տա­կու­թյուն­ներ ու­նի Մա­կար Բար­խու­դա­րյան­ցը։
Ըստ Մա­կար Բար­խու­դա­րյա­նցի՝ Սոս գյու­ղը հիմն­ված է Լու­սա­վոր­չի սա­րի արևմտյան ստո­րո­տին մոտ լան­ջի վրա։ Հողն ան­ջր­դի է, բայց բա­րե­բեր և հա­ցա­ռատ, օդն ու կլի­ման սնն­դա­րար են, ջու­րը՝ գո­վե­լի։ Բնա­կիչ­նե­րը եր­կա­րա­կյաց են, ապ­րում են 85-90 տա­րի։ Ու­նի Սբ Գևորգ ե­կե­ղե­ցի, ո­րի եր­կա­րու­թյու­նը 12 մ 60 սմ է, լայ­նու­թյու­նը՝ 7 մ 90 սմ։ Դռան ճա­կա­տա­կալ քա­րի վրա գր­ված է. «Զայս պա­տուի­րեմ, զի սի­րես­ջիք զմի­մեանս»։ Լու­սա­վոր­չի սար. գտն­վում է գյու­ղի վերևում՝ արևե­լյան կող­մում։ Սա­րի կա­տա­րին կա ա­վե­րակ ե­կե­ղե­ցի։ Ա­վան­դու­թյու­նը պատ­մում է, որ Գրի­գոր Լու­սա­վո­րիչն այդ կող­մե­րում քա­րո­զե­լու և ե­կե­ղե­ցի­ներ հիմ­նադ­րե­լու ժա­մա­նակ գի­շեր­նե­րը բարձ­րա­նում է սա­րի գլու­խը և ա­ղոթ­քով լու­սաց­նում։ Աղ­վա­նից կա­թո­ղի­կոս Սուրբ Գրի­գո­րի­սի մար­մի­նը նրա ա­շա­կերտ­նե­րը փախց­նում են Դեր­բեն­տից և բե­րում այդ­տեղ։ Թա­գա­վո­րի զո­րա­կան­նե­րը նրանց հե­տապն­դում են։ Սա­կայն, ա­պա­վի­նե­լով Աստ­ծուն, նրանք հաս­նում են Սուրբ Լու­սա­վոր­չի ա­ղո­թած տե­ղը և ա­զատ­վում ի­րենց հա­լա­ծող­նե­րից։ Նա­հա­տակ­ված Սուրբ Գրի­գո­րի­սի մար­մի­նը տա­նում, թա­ղում են Ա­մա­րա­սի վան­քում ու փախ­չում դե­պի Հա­յաս­տան։
Ներ­կա պա­հին հա­մայն­քում գոր­ծում է նո­րա­կա­ռույց դպ­րոց, ման­կա­պար­տեզ, բուժ­կետ, հան­դի­սու­թյուն­նե­րի սրահ, մի խոս­քով` ա­մեն ինչ բնա­կա­նոն կյանք վա­րե­լու հա­մար։
Թշ­նա­մուն դեմ-դի­մաց սո­սե­ցին շա­րու­նա­կում է եր­կիր կա­ռու­ցել, ապ­րել, ստեղ­ծել ու ա­րա­րել, քան­զի նրան­ցից յու­րա­քան­չյու­րի մոտ սկզ­բունքն այս­պի­սինն է՝ ո՞վ, ե­թե ոչ սո­սե­ցին։



Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.