Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ…

 

Մայիս ամիսը մեր ժողովրդի կյանքում առանձնանում ու հառնում է որպես մի լուսավոր էջ՝ Հաղթանակների ամիս… Ավարայր, Սարդարապատ, Անկախություն, Մեծ Հայ

Շու­շիի ա­զա­տագր­ման 1992թ. մա­յի­սի 8-ի լույս գի­շերն սկս­ված ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը վեր­ջա­պես ճեղ­քեց Ար­ցա­խի պա­շար­ման մա­հա­ցու օ­ղա­կը, և 10 օր­վա ըն­թաց­քում Քա­շա­թաղ- Բեր­ձոր / Լա­չի­նի / ա­զա­տագր­մամբ Ար­ցա­խը վե­րա­միա­ցավ Մայր Հա­յաս­տա­նին։ Ոչն­չաց­վեց Շու­շիում տե­ղա­բաշխ­ված խո­շոր ռազ­մա­կե­տը, որ­տե­ղից զօ­րու­գի­շեր մա­հա­ցու կրակ էր թափ­վում մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի վրա։ Շու­շիի հաղ­թա­կան ռազ­մա­գոր­ծո­ղու­թյամբ Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րը նո­րա­նոր փայ­լուն հաղ­թա­նակ­նե­րի հայտ ներ­կա­յաց­րին… Շու­շին դար­ձավ հա­ջորդ ռազ­մա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան հեն­քը։
Շու­շիի ա­զա­տագ­րու­մը ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ծնն­դյան ա­վե­տի­սը հան­դի­սա­ցավ…
Մեծ հաղ­թա­նա­կից ե­րեք տաս­նա­մյակ անց Շու­շիի կորս­տյան ցա­վը մեղ­մենք չմո­ռաց­վող հու­շե­րով…Վերս­տին անդ­րա­դառ­նանք Շու­շիի ա­զա­տա­րար­նե­րի խոսք ու մտո­րում­նե­րին, նրանց վեր­հու­շով վե­րարժևո­րենք ձեռք­բե­րում­ներն ու այդ լույ­սի տակ փոր­ձենք վե­րա­կեր­տել նոր հաղ­թա­նակ­ներ։
Ար­կա­դի ՏԵՐ-ԹԱ­ԴԵ­ՎՈ­ՍՅԱՆ, Ար­ցա­խի հե­րոս, գե­նե­րալ-մա­յոր, Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ղե­կա­վար։
Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյունն սկ­սե­լու նա­խօ­րյա­կին հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ Ա. Տեր-Թադևո­սյանն ա­սաց. «Մենք կա­տա­րում ենք հայ ժո­ղովր­դի կամ­քը»։
Հի­րա­վի, հայ ժո­ղովր­դի կամքն ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ քա­ջա­զուն հա­յոր­դի­նե­րի անձ­նա­զո­հու­թյան շնոր­հիվ… Տա­րի­ներ հե­տո Ար­կա­դի Տեր-Թադևո­սյանն իր ա­նա­չառ գնա­հա­տա­կա­նը պի­տի տար նրանց բո­լո­րին՝ ա­սե­լով.
- Շու­շին ա­զա­տագ­րե­լը չէր մեզ միայն սխ­րան­քի մղում, այլ նաև ա­րյան, գե­նի հի­շո­ղու­թյու­նը, իսկ այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ Շու­շիում, նա­խա­դե­պը չու­նե­ցող հաղ­թա­նակ էր։ Այդ­պի­սի հաղ­թա­նակ­ներ մենք ա­պա­գա­յում էլ ենք ու­նե­նա­լու… Սա­կայն միա­միտ կլի­նի կար­ծել, թե միայն խի­զա­խու­թյամբ ու անձ­նա­զո­հու­թյամբ հնա­րա­վոր կլի­նի հաղ­թել պա­տե­րազ­մում։ Ռազ­մար­վեստն իր գր­ված ու չգր­ված օ­րենք­ներն ու­նի և ա­ռա­ջին հեր­թին պա­հան­ջում է գի­տե­լիք, ի­մա­ցու­թյուն, կա­րո­ղու­թյուն… Շու­շիի ճա­կա­տա­մար­տի բո­լոր հաշ­վարկ­նե­րը ի­րա­կան հենք ու­նեին, ու­սա­նե­լի էին նաև պատ­մու­թյան դա­սե­րը. հա­յե­րը միշտ էլ կռ­վել են մե­կը ե­րե­քի-չոր­սի դեմ։
Ես, ինչ­պես, հա­վա­նա­բար, գի­տեք, կադ­րա­յին զին­վո­րա­կան եմ, ծն­վել եմ Թբի­լի­սիում, ու­սա­նել Բաք­վում, ծա­ռա­յել Ռու­սաս­տա­նում, Չե­խոս­լո­վա­կիա­յում, Բե­լո­ռու­սիա­յում, Գեր­մա­նիա­յում։ Ան­կեղծ ա­սած, ազ­գու­թյուն­նե­րի միջև եր­բեք տար­բե­րու­թյուն չեմ դրել։ Սա­կայն հա­կա­մար­տու­թյան հենց սկզ­բից այն, ինչ տե­սա Ղա­րա­բա­ղում, մե­կընդ­միշտ վե­րա­փո­խեց իմ պատ­կե­րա­ցում­նե­րը։ Ես ա­ռա­ջին ան­գամ շփ­վե­ցի տղա­մարդ­կանց, հիմ­նա­կա­նում զին­վո­րա­կան կր­թու­թյուն չս­տա­ցած տղա­մարդ­կանց հետ, ո­րոնք հայ­րե­նիքն ա­մեն ին­չից վեր էին դա­սում, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյունն ի­րենց ա­ռաջ­նա­հերթ նվի­րա­կան պար­տա­կա­նու­թյու­նը հա­մա­րում։ Ով չի մաս­նակ­ցել կամ ա­կա­նա­տես չի ե­ղել Ար­ցա­խի ա­զա­տագր­ման մար­տե­րին, չի կա­րող պատ­կե­րաց­նել, թե հայ կա­մա­վո­րա­կան­ներն ինչ­պի­սի հան­դգ­նու­թյամբ, մի­մյան­ցից ա­ռաջ ընկ­նե­լով էին նետ­վում վտան­գին, եր­բեմն՝ մահ­վանն ըն­դա­ռաջ, հա­ճախ, ա­յո, զոհ­վում, բայց հեր­թա­կան տա­րած­քը, թիզ հողն էին ա­զա­տագ­րում։ Երբ ինձ հարց­նում են, թե ինչը նպաս­տեց մեր հաղ­թա­նա­կին, ես միշտ կրկ­նում եմ. նախ և ա­ռաջ՝ հայ զին­վո­րի մար­տա­կան ո­գին, կո­րո­վը։ Ի­հար­կե, մենք էլ զո­հեր, ան­փո­խա­րի­նե­լի կո­րուստ­ներ ու­նե­ցանք, մինչև հի­մա ես ա­ռանց ափ­սո­սան­քի, ներ­քին հու­զու­մի չեմ կա­րո­ղա­նում Ե­ռաբ­լուր բարձ­րա­նալ, սա­կայն ե­թե մար­տա­կան փառ­քի պան­թեո­նը չլի­ներ, մեր սե­րունդ­նե­րը Ծի­ծեռ­նա­կա­բեր­դի հա­մա­լի­րի դի­մաց ստիպ­ված էին լի­նե­լու նոր ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շա­կո­թող կա­ռու­ցել։
…Ար­ցա­խը մա­քա­ռում էր, Ար­ցա­խը պայ­քա­րում էր, Ար­ցա­խը պի­տի հաղ­թեր… Ինչ խոսք, որ պա­տե­րազ­մա­կան ողջ ծան­րու­թյունն ըն­կած էր, ա­ռա­ջին հեր­թին, ար­ցախ­ցի­նե­րի ու­սե­րին, սա­կայն այդ, հի­րա­վի, թեժ պայ­քա­րից ան­մասն չէին նաև այն հայ կա­մա­վո­րա­կան­նե­րը, ո­րոնք հայ­րե­նիք շտա­պե­ցին նրա հա­մար ծանր օ­րե­րին։ Ես բարձր եմ գնա­հա­տում նրանց դե­րա­կա­տա­րու­թյու­նն այդ դժն­դակ տա­րի­նե­րին։ Նրանք մեր ազ­գի սե­րուցքն են ու ե­կան ի­րենց կյան­քով փր­կե­լու կորս­ման եզ­րին գտն­վող Հայ­րե­նի­քը… Շատ-շա­տերն ըն­կան քա­ջին վա­յել հե­րո­սա­կան մա­հով, մի մասն էլ, բա­րե­բախ­տա­բար, այ­սօր ողջ են ու մեր շար­քե­րում են, մեր խո­րին հար­գանքն ու ե­րախ­տա­գի­տու­թյու­նը՝ նրանց, ու պատ­մու­թյան ա­նա­չառ գնա­հա­տա­կա­նը։

ենական և, վերջապես, 1992-ի մայիսի 9-ը՝ հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրում։ Մայիսի 9-ը մեր տոնացույցում նշվում է նաև որպես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օր։ Բանակ, որ կամավորական փոքր ջոկատներից կարճ ժամանակաընթացքում վերածվեց կանոնավոր, հզոր և ուժեղ կառույցի, պատրաստ՝ լուծելու ցանկացած բարդ ռազմավարական խնդիր։

Սեյ­րան Օ­ՀԱ­ՆՅԱՆ, Ար­ցա­խի հե­րոս, Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան Հյու­սիս-արևմտյան /Քյո­սա­լար/ ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տար.
- Իմ ուղ­ղու­թյան տե­ղան­քը չա­փա­զանց բարդ էր աշ­խար­հագ­րա­կան ա­ռու­մով, լեռ­նաան­տա­ռա­յին պայ­ման­նե­րում ա­վե­լի հեշտ է պաշտ­պա­նու­թյու­նում գտն­վել, քան հար­ձակ­ման անց­նել, բայց հար­ձակ­ման ճիշտ ժամ­կե­տում մենք կա­րո­ղա­ցանք սկ­սել շար­ժու­մը և ա­ռա­ջին հեր­թին՝ Բա­դա­րա-Կա­րա­գյավ ուղ­ղու­թյամբ։ Շր­ջան­ցե­լով բնա­կա­վայ­րե­րի շուր­ջը տե­ղա­կայ­ված հե­նա­կե­տերն ու կրա­կա­կե­տե­րը, կող­քից և թի­կուն­քից հար­ված­ներ հասց­րինք, այ­նու­հետև շա­րու­նա­կե­ցինք հար­ձա­կու­մը։ Փոքր-ինչ բարդ էր ի­րա­վի­ճա­կը Ջան­հա­սան-Քյո­սա­լար ուղ­ղու­թյամբ, այս­տեղ շուրջ չորս ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րեր կա­յին, և ու­ժե­րը քիչ ա­վե­լի շատ էին, քան Կա­րա­գյա­վի ուղ­ղու­թյամբ ու այս­տեղ ա­ռա­ջին և երկ­րորդ բնա­կա­վայ­րե­րի միջև մենք պետք է շր­ջան­ցեինք այդ մի­ջան­կյալ տա­րածք­նե­րը, պետք է դա­րա­նա­կա­լում ար­վեր ու դա­րա­նա­կալ­ման ար­դյուն­քում ի­րա­կա­նաց­վեր հետ քաշ­վող ու­ժե­րի ոչն­չա­ցում։ Այն­պես ստաց­վեց, որ Կու­մայ­րիի ջո­կա­տի անձ­նա­կազ­մը հար­ձակ­ման ըն­թաց­քում չհան­դի­պե­լով դի­մադ­րու­թյան՝ ա­վե­լի խորը մխրճ­վեց։ Այդ մա­սին մար­տի ժա­մա­նակ նրանք զե­կու­ցե­ցին ինձ և, ճիշտն ա­սած, նրանց զգու­շաց­նե­լով ա­սա­ցի՝ կանգ ա­ռեք, խո­րը պետք չէ մտ­նել։ Իսկ նրանք հա­ջո­ղու­թյամբ ոգևոր­ված խորքն էին մտել և ար­դյուն­քում թա­փան­ցել 2-րդ և 1-ին գծե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մեջ։ Թեժ մար­տե­րի ըն­թաց­քում մենք ու­նե­ցանք ա­մե­նա­շատ զո­հերն այդ տա­րած­քում։ Այ­նու­հետև ու­ժե­րի ա­վե­լի մեծ քա­նակ մտց­նե­լով, կա­րո­ղա­ցանք նաև այս­տեղ հաս­նել հա­ջո­ղու­թյուն­նե­րի։ Քյո­սա­լար, Բաշ­քենդ բնա­կա­վայ­րե­րում հան­դի­պե­ցինք նաև 26 ուղ­ղու­թյան ռե­զեր­վա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րի, ո­րոնք ու­ժե­րի մի մա­սով շարժ­վել էին դե­պի Ղայ­բա­լու և միա­սին շա­րու­նա­կե­ցինք հար­ձա­կու­մը։ Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո այն ու­ժե­րը, ո­րոնք իմ են­թա­կա­յու­թյան տակ էին, մի քա­նի օր­վա ըն­թաց­քում ա­զա­տագ­րե­ցին Շու­շիից արևելք ըն­կած շուրջ 17 բնա­կա­վայր, ա­պա Լի­սա­գո­րի հատ­վա­ծում միա­ցանք հա­րա­վա­յին ուղ­ղու­թյան ու­ժե­րի հետ և շա­րու­նա­կե­ցինք հար­ձա­կու­մը ամ­բող­ջ մի­ջանց­քի ա­զա­տագր­ման ուղ­ղու­թյամբ։

Ար­կա­դի ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ, Շու­շիի ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան Շո­շի արևե­լյան ուղ­ղու­թյան հրա­մա­նա­տար.
- Օ­պե­րա­ցիան մշակ­վեց… մի քա­նի միա­վոր զին­տեխ­նի­կա՝ ԲՄՊ-2 դրե­ցինք «Կոբ­րա­յում»՝ բար­ձունք­նե­րը մաք­րե­լու հա­մար։ Մեկ Տ-72՝ Շո­շի ուղ­ղու­թյամբ ճա­նա­պարհ­նե­րը պա­հե­լու հա­մար, որ հեշտ կա­րո­ղա­նանք ա­ռա­ջին բար­ձուն­քը գրա­վել, մինչև կմո­տե­նար ևս 3 միա­վոր զրա­հա­տեխ­նի­կա։ Մեր ճա­նա­պար­հը քա­րե­րով էր ծածկ­ված, ճամ­փան փակ էր, ստիպ­ված էինք շր­ջան­ցել բլու­րը։ Յու­րի Պո­ղո­սյա­նը՝ զին­տեխ­նի­կա­յի գծով իմ տե­ղա­կա­լը, գտն­վում էր Շո­շի վերևի բար­ձուն­քում, որ­պես­զի այն­տե­ղից կա­րո­ղա­նա տես­նել ու ղե­կա­վա­րել զին­տեխ­նի­կան, 3-րդ ուղ­ղու­թյամբ գոր­ծող ու­ժե­րը՝ Սամ­վել Բա­բա­յա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ, պետք է շարժ­վեին Քիր­սի և Զա­ռիս­լու-Լի­սա­գո­րի ուղ­ղու­թյամբ՝ փա­կե­լով Լա­չին-Շու­շի ճա­նա­պար­հը, ին­չը Շու­շիում տե­ղա­կայ­ված ադր­բե­ջան­ցի­նե­րին կզր­կեր Լա­չի­նից և Զա­ռիս­լու գյու­ղից ե­կող օգ­նու­թյու­նից։
Ա­շոտ Ղու­լյա­նը (Բեկորը) Շու­շիի բան­տի վրա էր գրո­հում, ա­նա­ռիկ բեր­դա­պատ է, և նա­յում էինք ոնց որ ֆիլ­մե­րում։ Ինչ­պես ա­սում են՝ կյան­քի-մա­հու կռիվ էր։ Նրանք, ա­սես, կաս­կա­դյոր­ներ լի­նեին. Մեր տղա­ներն այդ­պես են բան­տը գրա­վել։ Շու­շիի մա­սին պատ­մե­լուց միշտ նշում են, որ շո­շե­ցի­նե­րի մի խումբ՝ մոտ 28 հո­գի, ա­ռանց զեն­քի էին գնա­ցել գրո­հի, ի­րենց ջո­կա­տի հետևից էին գնում, որ մե­կը, ա­սենք, սպան­վեր կամ վի­րա­վոր­վեր, նրա զեն­քը վերց­նեին և շա­րու­նա­կեին կռ­վել։ Ճիշտն ա­սած, ես «հե­րոս» բա­ռեզ­րը չեմ ըն­դու­նում, ո­րով­հետև հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լը դա նոր­մալ երևույթ է, այդ­տեղ հե­րո­սու­թյուն չկա, երևույթն ան­նոր­մալ է, երբ մար­դը չի պաշտ­պա­նում իր հայ­րե­նի­քը։ Բայց չա­սել չեմ կա­րող, որ մեծ ոգևո­րու­թյուն կար, այ­լա­պես շա­տե­րը նույ­նիսկ ան­զեն չպի­տի գնա­յին կռ­վի։ Դա իմ կար­ծի­քով հազ­վա­դեպ երևույթ է աշ­խար­հի ռազ­մա­կան պատ­մու­թյան մեջ։ Մի հատ հա­կա­կարկ­տա­յին թն­դա­նոթ ու­նեի, մի քա­նի հատ արկ ու­նեի՝ էն էլ եր­կաթ էր, այ­սինքն՝ պայ­թու­ցիկ չէր։ Այդ ար­կը վնաս չէր տա, այդ թն­դա­նոթն էլ պրի­ցել /նշա­նա­կետ/ չու­ներ։ Կրա­կողն էլ մի փոքր-մոքր տղա էր՝ Շոշ գյու­ղից։ Կող­քով նա­յում էր թն­դա­նո­թին ու խփում, երբ կպ­չում էր բեր­դի պա­տին, լավ ձեն էր գա­լիս, վնաս չէր տա­լիս, ձե­նից այդ ուղ­ղու­թյամբ շարժ­վող տղա­նե­րը լսում և «ու­ռա» էին բղա­վում, չնա­յած թուր­քե­րին վնաս չէր տա­լիս, բայց մեծ ոգևո­րու­թյուն էր ա­ռա­ջաց­նում։ Այ­սօր այդ մա­սին կա­տա­կով ենք հի­շում ու խո­սում, բայց մեր ու­նե­ցածն այդ էր… Մեր առջև նպա­տակ էինք դրել և հաղ­թե­ցինք՝ անհ­նա­րի­նը հնա­րա­վոր դարձ­նե­լով։ Ա­զե­րի­նե­րը շատ էին ա­սում՝ Շու­շին մեր սիրտն է, ա­զա­տագ­րե­լով Շու­շին մենք թուր­քի սիր­տը կոտ­րե­ցինք։


Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ