Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԼ­ՊԻ­ՆԻՍ­ՏԱ­ԿԱՆ ԱՆ­ԿՅՈՒՆ, կամ՝ «ԴԵ­ՊԻ ՔԻՐՍ»

 

Արծրուն Արշակյանը, ով Արցախ էր եկել 2020թ. ամռանը՝ մինչ 44-օրյա պատերազմը, որպես ուսուցիչ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում, աշխատում էր Շուշիի շրջանի Մեծ շեն գյուղի դպրոցում։ Պատերազմի ժամանակ Մեծ շենի բնակիչները ժամանակավորապես թողեցին գյուղը, իսկ զինադադարից հետո մեծշենցի երեխաները չվերադարձան, և Արծրունը ստիպված էր տեղափոխվել մեկ այլ համայնք՝ Պատարա։ Այնուհետև եկավ Ստեփանակերտ ու սկսեց աշխատել մայրաքաղաքի հ. 3 դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ Պատարա գյուղում՝ «Արմաթի» խմբակավար։

«Դա­սա­վան­դի՛ր, Հա­յաս­տան»-ի բո­լոր ու­սու­ցիչ-ա­ռաջ­նորդ­նե­րը նաև ինչ-որ ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­նում ի­րենց հա­մայ­նք­նե­րում։
Արծ­րուն Ար­շա­կյա­նի ծրա­գի­րը «Դե­պի Քիրս» ալ­պի­նիս­տա­կան ան­կյունն է։ «Ստե­փա­նա­կեր­տի հ. 3 դպ­րո­ցի մար­զա­դահ­լի­ճում ժայ­ռա­մագ­լց­ման պա­տով ալ­պի­նիս­տա­կան ան­կյուն ենք ստեղ­ծել՝ ոչ թե իս­կա­կան, այլ ար­հես­տա­կան քա­րե­րից,-պատ­մում է Արծ­րու­նը։-Գոր­ծին ա­ջակ­ցել է AWESOME ARTSAKH հիմ­նադ­րա­մը։ Եր­կու ա­մի­սը մեկ հիմ­նադ­րա­մը մոտ 1000 ԱՄՆ դո­լար ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րում Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող ինչ-որ մի հե­տաքր­քիր ծրագ­րի։ Ան­ցյալ տա­րի դեկ­տեմ­բե­րին հաղ­թեց մեր ալ­պի­նիս­տա­կան ծրա­գի­րը։ Տրա­մադր­ված մի­ջոց­նե­րով էլ կա­ռու­ցե­ցինք «Դե­պի Քիրս» ալ­պի­նիս­տա­կան ան­կյու­նը»։

Ըստ Ա. Ար­շա­կյա­նի՝ այս ծրա­գիրն իր մեջ նե­րա­ռում է ա­մե­նամ­սյա ար­շավ­ներ ու դա­սըն­թաց­ներ։ Ա­ռա­ջին ար­շա­վը, ո­րի խմ­բում ընդգրկված էին հ. 3 դպ­րո­ցի և Պա­տա­րա գյու­ղի դպ­րո­ցա­կան­ներ, դե­պի Պա­տա­րա­յի մոտ գտն­վող Արծ­վա­քար կոչ­վող սարն էր։ Ան­բա­րեն­պաստ ե­ղա­նա­կի պատ­ճա­ռով եր­կու ա­միս դա­դա­րել էին ար­շավ­նե­րը, ներ­կա­յում կր­կին վերս­կս­վել են։ Մա­յի­սյան Ե­ռա­տո­նի նա­խօ­րյա­կին կազ­մա­կերպ­ված ար­շա­վը դե­պի Կա­չա­ղա­կա­բերդ էր։ Այս ծրագ­րի շնոր­հիվ, ինչ­պես ղե­կա­վարն է փաս­տում, կզար­գա­նա սե­րը դե­պի լեռ­նագ­նա­ցու­թյու­նը, էք­ստ­րե­մալ տու­րիզ­մը։
«Մեր նպա­տակն է ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րի մոտ սեր ա­ռա­ջաց­նել ի­րենց շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նկատ­մամբ, սի­րել տալ բնու­թյու­նը, հայ­րե­նի­քը՝ լեռ­նագ­նա­ցու­թյան, ագ­րո­տու­րիզ­մի գործ­նա­կան դա­սե­րի և տե­սա­կան դա­սըն­թաց­նե­րի մի­ջո­ցով։ Այդ­պես կա­րե­լի է հարս­տաց­նել նաև գի­տե­լիք­նե­րը՝ ա­ռա­ջին բու­ժօգ­նու­թյան, աշ­խար­հագ­րու­թյան մա­սին»,-պատմում է Ա. Արշակյանը։
Այն հար­ցին, թե ար­դյո՞ք ե­րե­խա­նե­րի հա­մար դժ­վար չէր Կա­չա­ղա­կա­բերդ բարձ­րա­նա­լը, Արծ­րունն ա­սաց. «Ես բա­վա­կա­նին փորձ ու­նեմ լեռ­նագ­նա­ցու­թյան բնա­գա­վա­ռում, եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տել եմ որ­պես լեռ­նա­յին ու­ղեկ­ցորդ ու 10 տա­րուց ա­վե­լի ար­շա­վա­յին փորձ ու­նեմ… Կա­չա­ղա­կա­բերդն էլ ինձ հա­մար ան­ծա­նոթ լեռ չէ. մինչ այդ մի քա­նի ան­գամ ար­դեն բարձ­րա­ցել էի։ Քա­նի որ ճա­նա­պար­հը շատ եր­կար է՝ մոտ 20 կի­լո­մետր քայ­լում ենք ոտ­քով, ու տե­ղանքն էլ բարձր է, ուս­տի ար­շա­վի հա­մար ընտ­րե­ցինք նրանց, ով­քեր ի վի­ճա­կի կլի­նեն հաղ­թա­հա­րել ճա­նա­պար­հը։ Ինձ­նից բա­ցի, կար մեկ ու­ղեկ­ցորդ ևս՝ ես գնում էի առջևից, իսկ նա խմ­բի վեր­ջից, որ­պես­զի ճա­նա­պար­հը շփո­թող­ներ չլի­նեն։ Ան­շուշտ, դժ­վա­րան­ցա­նե­լի տե­ղե­րում ե­րե­խա­նե­րը մե­կը մյու­սին օգ­նում էին»։
Ա. Ար­շա­կյա­նի հա­մոզ­մամբ՝ Կա­չա­ղա­կա­բեր­դի տա­րած­քում թու­նա­վոր օ­ձեր չկան, եր­բեմն կա­րե­լի է միայն լոր­տու­նե­րի հան­դի­պել։ Ժա­մա­նա­կի ա­ռու­մով՝ մոտ 12 ժամ ոտ­քով քայ­լում են։ Ար­շա­վա­խում­բը մե­քե­նա­յով գնա­ցել է մինչև Քո­լա­տակ գյու­ղի ներքևի մա­սը, այն­տե­ղից ար­դեն՝ ոտ­քով։ Ընտ­րել են ա­մե­նա­հար­մար և Կա­չա­ղա­կա­բեր­դին մոտ ճա­նա­պար­հը, քա­նի որ ե­րե­խա­նե­րի մեծ մասն ար­շա­վա­յին փորձ չու­ներ։
Ալ­պի­նիս­տա­կան ան­կյուն կամ «Դե­պի Քիրս» ծրա­գի­րը մեկ այլ նպա­տակ էլ է հե­տապն­դում՝ վե­րա­դարձ­նել ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րի մոտ հույսն ու ցան­կու­թյու­նը՝ ու­ժեղ, կիրթ ու պատ­րաստ­ված լի­նե­լու, դե­պի Քիրս և Ար­ցա­խի այլ լեռ­ներ ար­շա­վե­լու հա­մար։
«Ցա­վոք, հայտ­նի պատ­ճառ­նե­րով Ար­ցա­խում լեռ­նագ­նա­ցու­թյան և տու­րիզ­մի հա­մար շատ քիչ տե­սար­ժան վայ­րեր են մնա­ցել։ Ա­ռա­ջի­կա­յում ար­շավ ենք նա­խա­տե­սում դե­պի Կո­շիկ ա­նա­պատ, նա­խա­տե­սում ենք նաև բարձ­րա­նալ «Մեյ­դան» կոչ­վող բար­ձուն­քը։ Կան նա­խա­տես­ված փոքր ար­շա­վա­յին ու­ղի­ներ՝ Պա­տա­րա գյու­ղի մո­տա­կա ջր­վե­ժը, տա­րած­քում առ­կա ե­կե­ղե­ցի­նե­րը, ո­րոնք 13-14-րդ դա­րե­րից են։ Հա­մոզ­ված եմ՝ սեր ա­ռա­ջաց­նե­լով հայ­րե­նի բնաշ­խար­հի նկատ­մամբ, կո­փե­լով ու զար­գաց­նե­լով ար­ցախ­ցի պա­տա­նի­նե­րի ֆի­զի­կա­կան տվյալ­նե­րը՝ մի պայ­ծառ օր կկա­րո­ղա­նանք նվա­ճել Քիր­սի գա­գա­թը…»,- զրույ­ցը եզ­րա­փա­կեց Արծ­րուն Ար­շա­կյա­նը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ