[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՋՐԱԲԵՐԴՆ ՈՒ ՆՐԱ ԲԱՑԱՌԻԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ

 

Արցախի պատմական կարևորագույն արժեքներից ու զարդերից մեկը Ջրաբերդն է։ Պատմական տեղեկությունները հայտնում են, որ բերդը կառուցվել է Արշակունիների դինաստիայի օրոք։ 7-րդ դարի հայ պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր պատմական աշխատությունում արդեն իսկ հիշատակում է բերդի մասին։ Դա արդեն իսկ փաստում է բերդի կարևորության մասին։ Արդեն 18-րդ դարում բերդը հայտնի էր՝ որպես Արցախի ամենահզոր պաշտպանական կառույցներից  մեկը։ Այն հայտնի է եղել նաև որպես կարևորագույն մելիքական կենտրոն։ Ջրաբերդի պատմական անցյալի մասին կարելի է երկար խոսել, քանի որ կան արժեքավոր տեղեկություններ։ Սակայն պատմական տեղեկությունների կողքին կարիք կա հիշատակելու նաև հայ անվանի գրող, վիպասան Րաֆֆու ակնարկը Ջրաբերդի մասին։

1881 թվա­կա­նին Րաֆ­ֆին ճա­նա­պար­հոր­դում է Ար­ցա­խում: Այդ ճա­նա­պար­հոր­դու­թյան ժա­մա­նակ նա ու­ղեկ­ցոր­դի հետ այ­ցե­լում է նաև Ջրա­բերդ և իր հի­շո­ղու­թյուն­նե­րի մա­սին գրում «Ջրա­բերդ» հու­շագ­րա­կան հոդ­վա­ծում.
«Ջրա­բե՛րդ, այդ ա­նու­նը լսե­լիս իմ սիր­տը բա­բա­խում էր և՛ ու­րա­խու­թյու­նից, և՛ տրտ­մու­թյու­նից։ Ես պի­տի տես­նեի այն բեր­դը, որ շատ ան­գամ պա­հել, պահ­պա­նել էր մեր հայ­րե­րին պար­սիկ­նե­րի, թա­թար­նե­րի, ա­րաբ­նե­րի և կով­կա­սյան լեռ­նաբ­նակ­նե­րի հար­ձա­կում­նե­րից։ Մենք պի­տի իջ­նեինք Թար­թա­րի ձո­րը։ Բեր­դը տես­նե­լու հա­մար պետք էր անց­նել գե­տը։
Ես ան­ցա կա­մուր­ջը։ Չո­րեք կող­մից բարձ­րա­նում են ան­տա­ռա­պատ լեռ­ներ։ Նա­յում ես դե­պի վեր, եր­կն­քի մի նեղ շերտն ես տես­նում։ Նա­յում ես դե­պի ցած և մտա­ծում ես, որ ա­հա գտն­վում ես ան­դն­դի շր­թունք­նե­րի մոտ, ո­րն իր ա­հա­գին բե­րա­նը բաց ա­րած պատ­րաստ­վում է կլա­նել քեզ։
-Դա Ջրա­բերդն է,- ա­սում է ա­ռաջ­նոր­դը՝ ցույց տա­լով վիթ­խա­րի քա­րա­ժայ­ռը։ -Նրա լայ­նա­նիստ գա­գա­թի վրա գտն­վում են բեր­դի ա­վե­րակ­նե­րը»։ (Հատ­վա­ծը վերց­ված է Րաֆ­ֆու եր­կե­րի ժո­ղո­վա­ծուի 10-րդ հա­տո­րից։ Երևան, 1991 թվա­կան, էջ 63)։
Հե­տաք­րք­րա­կան է, որ Րաֆ­ֆին ման­րա­մասն ներ­կա­յաց­նում է տա­րած­քի բնու­թյու­նը, տե­ղան­քը, կա­տա­րում է աշ­խար­հագ­րա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ, ինչ­պես նաև իր գր­չով փո­խան­ցում այն բնու­թյու­նը, ո­րի դժվարությունները հաղ­թա­հա­րե­լով՝ ի­րենք շարժ­վում էին դե­պի նպա­տա­կա­կետ։
«Բեր­դի գլ­խա­վոր դռան հս­կա կա­մար­ներն են միայն մնա­ցել։ Այդ դռ­նե­րից ներս մտ­նե­լով, մի օ­ձապ­տույտ ճա­նա­պարհ, ա­պա­ռաժ­նե­րի կուրծ­քը քե­րե­լով, դե­պի վեր է բարձ­րա­նում։ Ճա­նա­պար­հի հին սան­դուղք­նե­րն այժմ ծածկ­ված են փլա­տակ­նե­րի բե­կոր­նե­րի տակ։ Այդ բե­կոր­նե­րի մի­ջից բու­սել, ա­ճել են ծա­ռեր, թփեր, ո­րոնց ճյու­ղե­րից բռ­նե­լով՝ պետք է կա­մաց-կա­մաց վեր բարձ­րա­նալ։ Ձեռ­քից պոկ­վե­ցավ ճյու­ղը, և դու մի քա­նի րո­պեից հե­տո կգտն­վես Թար­թա­րի ո­րո­տա­ցող կո­հակ­նե­րի մեջ, որ ներքևում հո­սում է։
Իմ ա­ռաջ­նոր­դը խոր­հուրդ չէր տա­լիս գնալ մինչև բեր­դի գա­գա­թը, զգու­շաց­նե­լով, թե այն­տեղ կա­րող էինք գա­զան­նե­րի հան­դի­պել։ Բայց ինչ էլ որ լի­ներ, ես վճ­ռել էի տես­նել բո­լոր ա­վե­րակ­նե­րը»։ (Նույն տե­ղում՝ էջ 64)։
Ակ­նար­կի հե­տա­գա հատ­վա­ծում Րաֆ­ֆին ներ­կա­յաց­նում է բեր­դի հետ կապ­ված կարևո­րա­գույն տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք փաս­տում են հայ մար­դու ռազ­մա­կան և շի­նա­րա­րա­կան մտ­քի թռիչ­քի մա­սին։ Հե­ղի­նակն ին­քը զար­ման­քով է արձա­նագ­րում այդ ա­մե­նը և փաս­տում, որ դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­նե­րում հայ մար­դու ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը ե­ղել է յու­րա­հա­տուկ։
«Վեր­ջա­պես մենք գտն­վում էինք սե­պաձև ա­պա­ռա­ժի գա­գա­թի վրա։ Բեր­դի շին­վածք­նե­րից ամ­բողջ ո­չինչ չէր մնա­ցել. երևում են կի­սա­կոր­ծան աշ­տա­րակ­ներ, երևում են կի­սա­վեր պա­րիսպ­ներ, երևում են զա­նա­զան սրահ­ներ, սե­նյակ­ներ, ո­րոնց բո­լո­րի ծած­քե­րը ցած են թափ­վել։ Այն հզոր­նե­րը, որ մի ժա­մա­նակ այդ ամ­րու­թյուն­նե­րից սար­սափ էին տա­րա­ծում թշ­նա­մու վրա, այժմ չկան։ Նրանց փո­խա­րեն երկ­չոտ բուն թա­գա­վո­րում է ա­վե­րակ­նե­րի վրա և կռն­չում է իր չա­րա­գու­շակ ձայ­նով։
– Տես­նո՞ւմ եք այդ անց­քը,- ցույց տվեց իմ ա­ռաջ­նոր­դը,- պա­շար­ման ժա­մա­նակ այս­տե­ղից ջուր էին բարձ­րաց­նում բեր­դի մեջ։
Այդ գաղտ­նի անց­քը ցույց է տա­լիս, թե ո՞ր աս­տի­ճան զար­գա­ցած էր հայ մար­դու ար­հես­տը, և ո՞ր աս­տի­ճան հմուտ էր նա ռազ­մա­գի­տա­կան հնար­նե­րի մեջ։ Բեր­դի բարձ­րու­թյու­նից ծած­կել էին ա­պա­ռա­ժը և բաց էին ա­րել մի անցք, որ տա­նում էր մինչև բեր­դի ստո­րո­տը, մինչև Թար­թար գե­տի ա­փը։ Այդ անց­քը թու­նե­լի նմա­նու­թյուն ու­ներ և բազ­մա­թիվ քա­րե սան­դուղք­նե­րով իջ­նում էր ցած։ Սան­դուղք­նե­րը փոր­ված էին բնա­կան ա­պա­ռա­ժի վրա։ Իմ ա­ռաջ­նոր­դը բա­ցատ­րում էր, թե որ­պես այդ անց­քի մի­ջով ջուր էին գո­ղա­նում գե­տից, և այդ պատ­ճա­ռով էլ անց­քը կոչ­վում է ջրա­գող։ Քա­րե սան­դուղք­նե­րի յու­րա­քան­չյու­րի վրա կանգ­նած էր լի­նում մի-մի մարդ, վեր­ջի­նը գտն­վում էր գե­տի ա­փի մոտ։ Նա ըն­դու­նում էր իր մոտ կանգ­նո­ղից դա­տարկ ա­մա­նը և փո­խա­րե­նը տա­լիս էր նրան ջրով լց­վա­ծը, և այդ­պես ա­ման­նե­րը ձեռ­քից ձեռք անց­նե­լով վերևից ստաց­վում էր դա­տար­կը, իսկ ներքևից տր­վում էր լի­քը, և մի քա­նի րո­պեի մեջ լց­վում է ջրի ա­հա­գին ա­վա­զա­նը, որ գտն­վում էր բեր­դի մեջ՝ անց­քի մուտ­քի մոտ»։ (Նույն տե­ղում՝ էջ 65)։
Րաֆ­ֆու ակ­նար­կը կար­դա­լով՝ հեր­թա­կան ան­գամ հիա­նում ես, որ դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­նե­րում մենք կա­րո­ղա­ցել ենք բեր­դե­րում ստեղ­ծել այն­պի­սի պայ­ման­ներ, որ ան­գամ ռազ­մա­վա­րա­կան դժ­վա­րա­գույն ի­րա­վի­ճա­կում բեր­դի ինք­նա­պաշտ­պա­նու­թյունն ի­րա­կա­նաց­վի այն­պի­սի հնա­րա­միտ ձևով, որ թշ­նա­մին չկա­րո­ղա­նա գրա­վել ա­նա­ռիկ բեր­դը։ Հենց դա էր հա­մար­վում նաև Ջրա­բեր­դի կարևո­րա­գույն հաղ­թա­թուղ­թը։

Զ. ՇՈՒՇԵՑԻ