Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՇԱՀԵՐ, ԲԱՑԱՌԻԿ ԱՐԺԵՔՆԵՐ ԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

 

 

 

Հարցազրույց ԱՀ պետական նախարար
Արտակ Բեգլարյանի հետ

- Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո բազ­մա­թիվ սո­ցիա­լա­կան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել պե­տու­թյան կող­մից պա­տե­րազ­մի հետևան­քով տու­ժած մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար։ Շատ բան ար­դեն ար­ված է։ Ներ­կա պա­հին ի՞նչ աշ­խա­տանք­ներ են տար­վում այս ուղ­ղու­թյամբ և ո­րո՞նք են ա­ռա­ջի­կա­յի ա­նե­լիք­նե­րը։
-Ի­րա­կա­նում ա­յո, պա­տե­րազ­մից հե­տո պա­տե­րազ­մի հետևան­քով տե­ղա­հան­ված ան­ձանց հա­մար բա­վա­կա­նին սո­ցիա­լա­կան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­վել և՛ Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան, և՛ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան, ինչ­պես նաև տար­բեր բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից։ Կա­րող ենք հա­մա­րել, որ այդ ծրագ­րե­րի շնոր­հիվ խո­շոր ա­ռու­մով մեզ հա­ջող­վել է սո­ցիա­լա­կան քիչ թե շատ կա­յուն ի­րա­վի­ճակ ա­պա­հո­վել Ար­ցա­խում, հատ­կա­պես տե­ղա­հան­ված­նե­րի շր­ջա­նում՝ խու­սա­փե­լով ծայ­րա­հեղ հու­մա­նի­տար սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րից։ Այն անդ­րա­դար­ձել է նաև ժո­ղովր­դագ­րա­կան վի­ճա­կի վրա։
Բնա­կա­րա­նա­շի­նա­կան լայ­նա­ծա­վալ աշ­խա­տանք­ներ ևս կա­տար­վել և կա­տար­վում են, ո­րոնք նույն­պես սո­ցիա­լա­կան բնույ­թի աշ­խա­տանք­ներ են, ծրագ­րեր, ո­րոնք նպա­տակ ու­նեն ա­վե­լի եր­կա­րա­ժամ­կետ լու­ծում­ներ տալ բնակ­կեն­ցա­ղա­յին խն­դիր­նե­րին։
Կա­ռա­վա­րու­թյան կող­մից նպա­տակ, ծրա­գիր է դր­վել 3 տար­վա ըն­թաց­քում բո­լոր տե­ղա­հան­ված­նե­րին Ար­ցա­խում ա­պա­հո­վել մշ­տա­կան բնա­կու­թյան պայ­ման­նե­րով, ի­հար­կե, մինչև նրանց վե­րա­դար­ձը ի­րենց օ­կու­պաց­ված հայ­րե­նի օ­ջախ­ներ, բնա­կա­վայ­րեր, ո­րը մեզ հա­մար քա­ղա­քա­կան ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն է։
Դրա­նից բա­ցի, ո­րո­շա­կի զբաղ­վա­ծու­թյան, տն­տե­սա­կան ծրագ­րեր ևս ի­րա­կա­նաց­րել ենք, բայց ա­մե­նա­շատ բաց­թո­ղում­ներն հենց այդ­տեղ են, քա­նի որ ա­ռաջ­նա­հերթ հու­մա­նի­տար կա­րիք­նե­րի բա­վա­րար­ման ուղ­ղու­թյամբ էին ծրագ­րե­րը: Խն­դիր ու­նեինք պա­տե­րազ­մից հե­տո են­թա­կա­ռուց­վածք­նե­րի վե­րա­կան­գն­ման ա­ռու­մով, ո­րի ուղ­ղու­թյամբ ևս բա­վա­կա­նին մեծ աշ­խա­տանք է տար­վել։
Մի քա­նի ամս­վա ըն­թաց­քում Ար­ցա­խի մե­ծա­պես վնաս­ված կեն­սա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րը բարձր տո­կո­սով վե­րա­կան­գն­վել և շա­հա­գործ­ման են հան­ձն­վել։
Այս ա­մե­նից հե­տո մենք ան­ցել ենք են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րե­րի ի­րա­գործ­մա­նը, ո­րոնք խթա­նող ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում և կու­նե­նան տն­տե­սա­կան զար­գաց­ման հե­տա­գա ծրագ­րե­րի հա­մար։
Ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու տար­վա ըն­թաց­քում ՀՀ կա­ռա­վա­րու­թյան, մեր բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րի, այդ թվում Սփյուռ­քի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ պետք է ար­դեն ան­ցում կա­տա­րենք զար­գաց­ման ծրագ­րե­րին։ Դրանց շնոր­հիվ մենք կկա­րո­ղա­նանք եր­կա­րա­ժամ­կետ, կա­յուն, բա­րե­կե­ցիկ մի­ջա­վայր ա­պա­հո­վել բո­լոր ար­ցախ­ցի­նե­րի հա­մար։
Սա­կայն այս ա­ռու­մով մեր գլ­խա­վոր դժ­վա­րու­թյու­նը ֆի­նան­սա­կան ռե­սուրսն է, ո­րով­հետև պե­տա­կան բյու­ջեն բա­վա­կա­նին մեծ տո­կո­սով սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծու­թյան է, այդ թվում բնա­կա­րա­նա­շի­նու­թյան ծրագ­րե­րը, և բա­վա­կա­նին քիչ գու­մար ենք ու­նե­նում զար­գաց­ման ծրագ­րե­րի հա­մար։ Քա­նի որ բան­կա­յին ֆի­նան­սա­վո­րում չկար հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, ար­դեն լրա­ցու­ցիչ ռե­սուրս չենք կա­րո­ղա­նում ներգ­րավ­վել։ Մենք շատ կու­զենայինք, որ այս տե­սան­կյու­նից Սփյուռ­քի, Հա­յաս­տա­նի, առ­հա­սա­րակ, ընդ­հա­նուր հա­մա­հայ­կա­կան ռե­սուրսն ուղղ­վեր Ար­ցա­խին ոչ ու­ղիղ բա­րե­գոր­ծա­կան հու­մա­նի­տար ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նե­լու, այլ ա­վե­լի շատ ներդ­րում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու տես­քով։

Այ­սօ­րի­նակ ծրագ­րե­րին կա­ռա­վա­րու­թյու­նը պատ­րաստ է ա­ջակ­ցել տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով։
-Ար­ցա­խի ա­պա­գան, ան­շուշտ, մե­զա­նից յու­րա­քան­չյուրն ու­զում է տես­նել խա­ղաղ, անվ­տանգ, բա­րե­կե­ցիկ։ Սա ցան­կա­ցած ար­ցախ­ցու, ցան­կա­ցած հա­յի գլ­խա­վոր ցան­կու­թյունն է։ Պա­րոն Բեգ­լա­րյան, ինչ­պի­սի՞ն է մեր հայ­րե­նի­քի, մեր Ար­ցա­խի վաղ­վա օր­վա Ձեր տես­լա­կա­նը:
- Իմ կար­ծի­քով, ե­թե հա­կիրճ ձևա­կեր­պեմ, մենք մեր եր­կա­րա­ժամ­կետ ա­պա­գան պետք է կա­ռու­ցենք յոթ հիմ­նա­կան հե­նա­սյու­նե­րի վրա։
1-ին հե­նա­սյու­նը կա­յուն անվ­տան­գու­թյունն է, 2-րդը՝ ա­ճող ժո­ղովր­դագ­րու­թյու­նը, 3-րդը՝ զար­գա­ցող տն­տե­սու­թյու­նը, 4-րդը՝ ո­րա­կյալ կր­թու­թյու­նը, 5-րդը՝ ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րու­մը, 6-րդը՝ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը և 7-րդը՝ պրագ­մա­տիկ մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը։
Այս յոթ հե­նա­սյու­նե­րի վրա պետք է քայլ առ քայլ ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­մամբ կա­ռու­ցենք մեր ա­պա­գան, այս­տեղ, միան­շա­նակ, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը պետք է լուծ­վի, Ար­ցա­խի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի, այդ թվում՝ ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի ան­վե­րա­պահ ի­րաց­ման հար­ցը:
Այս նպա­տակ­նե­րը նաև ե­րաշ­խիք­ներ են բո­լոր յոթ հե­նա­սյու­նե­րի հա­մար, և հա­կա­ռա­կը՝ այս յոթ հե­նա­սյու­նե­րը նաև մեզ բե­րե­լու են աս­տի­ճա­նա­բար այդ նպա­տակ­նե­րին։
Խո­շոր ա­ռու­մով մեր գլ­խա­վոր նպա­տակն Ար­ցա­խում, Ար­ցա­խի բնիկ հայ բնակ­չու­թյան, հայ ժո­ղովր­դի մշ­տա­կան այս­տեղ ապ­րե­լու ե­րաշ­խիք­նե­րի ա­պա­հո­վումն է, որ­պես­զի մենք մեր հայ­րե­նի­քում կա­րո­ղա­նանք շա­րու­նա­կել մեր կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը։
Ընդ­հան­րա­պես, Ար­ցախն ամ­բողջ հայ ազ­գի հա­մար բա­ցա­ռիկ նշա­նա­կու­թյուն ու­նի, այ­սինքն՝ սա միայն Ար­ցա­խի բնակ­չու­թյան, Ար­ցա­խի հա­յու­թյան պայ­քա­րը չէ, սա ամ­բողջ հայ ժո­ղովր­դի պայ­քարն է, ո­րով­հետև Ար­ցա­խում բա­ցա­ռիկ շա­հեր, բա­ցա­ռիկ ար­ժեք­ներ կան ներ­կա­յաց­ված ամ­բողջ հայ ժո­ղովր­դի հա­մար։ Այս բա­ցա­ռի­կու­թյան հիմ­քերն սկս­վում են պատ­մամ­շա­կու­թա­յին ար­ժեք­նե­րով, ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծոն­նե­րով, այդ թվում՝ Ար­ցա­խի հա­յու­թյան հա­մար ժո­ղովր­դագ­րա­կան ար­գե­լոց լի­նե­լու հան­գա­ման­քով, քա­նի որ Ար­ցախն ամ­բողջ Մեծ Հայ­քում միակ նա­հանգն է, որ­տեղ 3000 տա­րի շա­րու­նակ ա­նընդ­մեջ ե­ղել է հայ­կա­կան մե­ծա­մաս­նու­թյուն։ Սա ինք­նին ար­դեն խո­սուն, կարևոր, ար­ժե­քա­բա­նա­կան, գա­ղա­փա­րա­խո­սա­կան բա­ցա­ռի­կու­թյուն է տա­լիս Ար­ցա­խին։
- Հայ­կա­կան Սփյուռ­քը ե­ղել ու մնում է մեր պե­տա­կա­նու­թյան հա­վա­տա­րիմ ըն­կե­րը, մեկ ան­գամ չէ , որ Սփյուռ­քը կանգ­նել է Ար­ցա­խի կող­քին։ Որ­պես բարձ­րա­գույն իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ, որ­տե՞ղ կցան­կա­նա­յիք տես­նել Սփյուռ­քի ա­վե­լի զգա­յուն մաս­նակ­ցու­թյու­նը։
-Ի­հար­կե, 90-ա­կան­նե­րից ի վեր հայ­կա­կան սփյուռ­քը բա­վա­կա­նին մեծ ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել Ար­ցա­խին, ին­չի շնոր­հիվ, ի­րոք, շո­շա­փե­լի, տե­սա­նե­լի ար­դյունք­ներ ենք ու­նե­ցել բո­լոր ո­լորտ­նե­րում, սա­կայն մյուս կող­մից կա­րող եմ ա­սել, որ և՛ մեր կա­րիք­նե­րի հա­մե­մատ, և՛ սփյուռ­քի կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­մե­մատ այդ ա­ջակ­ցու­թյու­նը բա­վա­կա­նին փոքր է ե­ղել։ Ի­հար­կե, նաև այդ ա­ջակ­ցու­թյան օգ­տա­գործ­ման ար­դյու­նա­վե­տու­թյան հար­ցեր էլ են ե­ղել, նաև մեր պատ­ճա­ռով, Ար­ցա­խի հա­սա­րա­կու­թյան և իշ­խա­նու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով, բայց սա խրո­նիկ խն­դիր է ոչ միայն Ար­ցա­խի հա­մար։
Սա­կայն 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մից հե­տո, կար­ծում եմ, մենք պետք է վե­րարժևո­րենք սփյուռ­քի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը, մաս­նակ­ցու­թյու­նը հայ­րե­նի­քի վե­րա­կան­գն­ման, հայ­րե­նի­քի զար­գաց­ման ու հե­տա­գա հզո­րաց­ման գոր­ծում։ Քա­նի որ ե­թե ա­ռայ­սօր կամ մինչև 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մը, այդ ա­ջակ­ցու­թյունն ար­տա­ցոլ­վել է ա­վե­լի շատ են­թա­կա­ռուց­ված­քա­յին ներ­դր­մամբ և ֆի­նան­սա­կան, սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյամբ, ա­պա հի­մա մենք խն­դիր ու­նենք՝ կար­ճա­ժամ­կետ ա­ռու­մով են­թա­կա­ռուց­ված­քա­յին վե­րա­կան­գն­ման և սո­ցիա­լա­կան ա­ջակ­ցու­թյան, իսկ եր­կա­րա­ժամ­կետ ա­ռու­մով՝ կա­րո­ղու­թյուն­նե­րի ան­հա­տա­կան, կո­լեկ­տիվ ու ինս­տի­տու­ցիո­նալ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի զար­գաց­ման գոր­ծում մեծ ներ­դր­ման։ Սա կա­րող է ար­վել և՛ ֆի­նան­սա­կան ներդ­րում­նե­րի տես­քով, և՛ մարդ­կա­յին ռե­սուր­սի ներ­դր­ման տես­քով, ին­չի կա­րի­քը մենք շատ-շատ ու­նենք։ Ի­հար­կե, շատ կարևոր է նաև բիզ­նես գոր­ծու­նեու­թյու­նը, ի­հար­կե, Ար­ցախն այդ­քան էլ գրա­վիչ մի­ջա­վայր չէ բիզ­նես ներդ­րում­նե­րի հա­մար, բայց այս­տեղ բիզ­նես ներդ­րու­մը կա­րող է լի­նել հայ­րե­նա­սի­րա­կան կամ բա­րե­գոր­ծա­կան, որն ու­նի և՛ գա­ղա­փա­րա­կան, և՛ բա­րո­յա­կան նշա­նա­կու­թյուն։
Առ­հա­սա­րակ, Սփյուռ­քի ներ­կա­յու­թյու­նը ցան­կա­ցած ո­լոր­տում մեզ հա­մար կարևոր է։ Հատ­կա­պես այ­սօր, Ար­ցա­խի հա­մար այս բարդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ