Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԱՃԿԱԼԱՇԵՆՆ ՈՒ ՀԵՐՀԵՐՆ ՈՒՆԵՆ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

 

Մաճկալաշեն և Հերհեր համայնքներում կառուցվել են մանկական խաղահրապարակներ, որոնց  հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել  հուլիսի 28-ին։

Նորակառույց խաղահրապարակները յուրօրինակ նվեր են երեխաների համար։

Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանի  խոսքով՝ գյուղում առկա  խաղահրապարակը շատ հին ու անմխիթար վիճակում էր։ Կային մի քանի մաշված խաղասարքեր, որոնք անգամ վտանգավոր էին երեխաների համար։ Պետության միջոցներով ցանկապատ է  կառուցվել, իսկ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից խաղասարքեր են տեղադրվել։

  Գյուղացիներն անմասն չեն մնացել խաղահրապարակի վերանորոգման ծրագրից։ Մինչև խաղասարքերը տեղադրելը՝ մեծ աշխատանք է տարվել․  տարածքը մաքրել ու կարգի են բերել, որը բարձր է գնահատում «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։

 «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ճանպազյանն իր խոսքում անհրաժեշտություն է համարել սահմանամերձ գյուղում մանուկների համար խաղահրապարակի ստեղծման ծրագրի իրականացումը․ «Մենք գտնվում ենք ճիշտ սահմանի մոտ՝ բլուրից այն կողմ թշնամին է։ Այսօր, մեր փոքր լուման ներդնելով այս գյուղում, ցույց ենք տալիս ոչ միայն թշնամուն, այլև ամբողջ աշխարհին, որ մեր ապագան տեսնում ենք այստեղ, որովհետև սա մեր հայրենիքն է»,- շեշտել է նա։

Ծրագիրը կյանքի է կոչվել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ու կանադահայ նվիրատուներ Սևան և Հակոբ Հակոբյանների աջակցությամբ, ովքեր որոշել են իրենց ծնողների՝ Քլարա Գասապյանի և Վահե Հակոբյանի  անունով  խաղահրապարակ կառուցելու գեղեցիկ գաղափարն ի կատար ածել։ Վահե Հակոբյանը և Քլարա Գասապյանը բազմաթիվ ներդրումներ են կատարել նաև այլ բարեգործական ծրագրերում։

Հերհերի համայնքապետ Արման Ալեքսանյանը նշել է,  որ համայնքը երբևիցէ խաղահրապարակ չի ունեցել, այն նոր է կառուցվել   «Թուֆենկյան» բարեգործական  հիմնադրամի և «Ջոն և Հասմիկ Մկրտչյանների հիմնադրամ»-ի (ԱՄՆ) համագործակցության շնորհիվ։

-Այս խաղահրապարակների կառուցումը մեզ համար շատ կարևոր է։ Լսեցի, որ շրջակա գյուղերից նույնպես երեխաներ են գալիս,  խաղում, սա շատ է ուրախացնում։ Մեզ համար ամենակարևորը երեխաներին գոհացնելն է, նրանց համար անհոգ մանկություն ապահովելը։ Պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի երեխաները ժպտան, ուրախանան։ Այդ ուրախ  մթնոլորտը կնպաստի, որ երեխան իր ապագան ճիշտ կառուցի»,-իր խոսքում նշել է «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գրիգոր Պետեանը։

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանը  կարևորում է գյուղերում խաղահրապարակների առկայությունը՝ երիտասարդ ընտանիքները գյուղում պահելու առումով․ «Պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի  երիտասարդ ընտանիքները գյուղում մնան»,- նշել է նա։

 Լուսինե ԴԱՇՅԱՆ