Հայկ Խանումյանը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի տարհանման հարցերը քննարկել է տեղի բնակչության հետ
Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը` համաձայն քաղաքացիական պաշտպանության պլանի։
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն