Գիշի. ապագան՝ գյուղում

 

Հա­մայն­քի ե­րի­տա­սարդ ղե­կա­վար Սե­րոբ Ա­ղա­բե­կյա­նի հետ հան­դի­պու­մը նպա­տակ ու­ներ ծա­նո­թա­նալ հա­մայն­քի ըն­թա­ցիկ և ծրագր­ված աշ­խա­տանք­նե­րին։
Սկ­սե­ցինք բնակ­չու­թյան թվից ու, ինչ­պես տե­ղե­կա­ցանք, պա­տե­րազ­մից հե­տո էա­կան բա­ցա­սա­կան փո­փո­խու­թյուն այս­տեղ չի գրանց­վել։ Ա­վե­լին, գյուղն իր հյու­րըն­կալ գր­կում տեղ է տվել տե­ղա­հան­ված ըն­տա­նիք­նե­րի, ո­րոնց ա­պա­հով­ման և հար­մար­վե­լու ուղ­ղու­թյամբ շրջ­վար­չա­կազ­մի և այլ մար­մին­նե­րի ա­ջակ­ցու­թյամբ ար­վում է հնա­րա­վո­րը։
Գի­շիում գոր­ծում է նո­րա­կա­ռույց և հար­մա­րա­վետ դպ­րոց, ման­կա­պար­տեզ, առ­կա են ապ­րե­լու և ա­րա­րե­լու հա­մար անհ­րա­ժեշտ նպաս­տա­վոր պայ­ման­նե­րը։ Գա­զի, է­լեկտ­րա­կա­նու­թյան, կա­պի խն­դիր­ներ չու­նեն։
Ի տար­բե­րու­թյուն այլ հա­մայ­նք­նե­րի՝ Գի­շին խմե­լու և ո­ռոգ­ման ջրի պա­շար­նե­րի պա­կաս չու­նի, կան տեխ­նի­կա­կան ո­րոշ հար­ցեր (ջրագ­ծի ներ­քին ցան­ցի ո­րոշ հատ­ված­ներ նո­րոգ­ման կա­րիք ու­նեն), ո­րոնց լուծ­ման ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը վս­տահ է, որ մոտ ա­պա­գա­յում դրանք վերջ­նա­կե­տին կհաս­նեն։
Վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն հա­մայն­քի տա­րած­քի աղ­բյուր­նե­րը, ո­րոնք քիչ չեն, և տևա­կան ժա­մա­նակ է, ինչ այս­տեղ աշ­խա­տանք չի տար­վել։
Խն­դիր­ներ կան գյու­ղա­մի­ջյան ճա­նա­պարհ­նե­րի բա­րե­կարգ­ման հետ կապ­ված։ Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի միջ­նոր­դու­թյամբ ՙՎա­րան­դա­շին՚ ըն­կե­րու­թյու­նը մի մա­սը վե­րա­նո­րո­գել է։ Աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են։
Ար­տա­քին լու­սա­վո­րու­թյու­նը պա­տե­րազ­մից հե­տո ամ­բող­ջու­թյամբ բա­ցա­կա­յում է։ Ծրագ­րեր կան այն վե­րա­կանգ­նե­լու հետ կապ­ված։
Կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի մշա­կույ­թի տու­նը։ Զրու­ցա­կիցս վս­տահ է՝ դրա հերթն էլ կգա, ինչ­պես և մի շարք այլ կարևոր, հա­մայն­քա­յին նշա­նա­կու­թյան հիմ­նախն­դիր­նե­րի լուծ­ման։
Գյու­ղը հա­րուստ է նո­րա­տունկ և բազ­մա­մյա խա­ղո­ղի, նռան, պտ­ղա­տու այ­գի­նե­րով, ու­նեն ջեր­մո­ցա­յին տն­տե­սու­թյան մշակ­ման հա­ջող­ված փորձ։ Ս. Ա­ղա­բե­կյա­նը զար­մա­նում է, որ վեր­ջին տա­րի­նե­րին թթե­նի­նե­րի մշա­կու­թյամբ զբաղ­վող­նե­րը պա­կա­սել են. ա­մե­նա­հեշտ մշակ­վող, հա­մե­մա­տա­բար, քիչ աշ­խա­տանք ու խնամք պա­հան­ջո­ղը թթե­նին է, ո­րի բեր­քը ի­րաց­ման խն­դիր չու­նի։ Այ­սօր նա մտա­ծում է նոր թթայ­գի­նե­րի հիմ­նադր­ման շուրջ։ Կար ժա­մա­նակ, երբ բնա­կիչ­նե­րը հա­մա­տա­րած խա­ղո­ղա­գոր­ծու­թյամբ էին զբաղ­վում, բայց ֆի­լոք­սե­րա մի­ջա­տի պատ­ճա­ռով այ­գի­նե­րի զգա­լի մա­սը չո­րա­ցել է։ Ցա­վոք, նախ­կին հե­տաքր­քր­վա­ծու­թյու­նը խա­ղո­ղա­գոր­ծու­թյան հան­դեպ ևս նվա­զել է։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը շատ է կարևո­րում գյու­ղի տա­րած­քում վե­րամ­շա­կող ար­տադ­րա­մա­սի հիմ­նու­մը, ին­չը կա­պա­հո­վի ստաց­ված բեր­քի ի­րա­ցու­մը, նաև նոր աշ­խա­տա­տե­ղեր կս­տեղ­ծի բնակ­չու­թյան հա­մար։
Հա­մայն­քում խո­շոր ու մանր եղ­ջե­րա­վոր ա­նա­սուն­նե­րի գլ­խա­քա­նա­կը չի ա­ճել։ Այն հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վո­րում են կե­րի պա­կա­սով։ Այ­սօր, ա­րոտ­նե­րի սղու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված, մսու­րա­յին ե­ղա­նակն է ե­րաշ­խա­վոր­վում, ո­րը բա­վա­կա­նին ծախ­սա­տար է և շա­հա­վետ չէ շա­տե­րի հա­մար։ Փո­խա­րենն ա­ճում է խո­զե­րի գլ­խա­քա­նա­կը։
Պա­տե­րազ­մի հետևան­քով գի­շե­ցի­նե­րը կորց­րել են Գևոր­գա­վա­նի տա­րած­քի վա­րե­լա­հո­ղե­րը, որ­տեղ հիմ­նա­կա­նում հա­ցա­հա­տի­կա­յին մշա­կա­բույ­սե­րի մշա­կու­թյամբ էին զբաղ­վում։
«Ըն­թա­ցիկ տա­րում բո­լոր վա­րե­լա­հո­ղե­րը մշա­կել ենք։ Նպաս­տել են պե­տա­կան ա­ջակ­ցու­թյունն ու ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը։ Բեր­քա­հա­վա­քի ար­դյունք­նե­րը խոս­տում­նա­լից են, ին­չը ոգևո­րում է հո­ղօգ­տա­գոր­ծող­նե­րին։ Բեր­քա­հա­վա­քը կազ­մա­կերպ­վում է ժա­մա­նա­կին, ի­րաց­ման խն­դիր չու­նենք»,- հա­վաս­տում է Ս. Ա­ղա­բե­կյա­նը։
Գի­շիում չու­նեն նաև գյուղ­տեխ­նի­կա­յի պա­կաս, ինչն իր հեր­թին խթա­նում է հո­ղի մշա­կու­թյու­նը։ Շատ կարևոր է մեր պա­րե­նա­յին խն­դի­րը սե­փա­կան տն­տե­սու­թյան զար­գաց­ման մի­ջո­ցով լու­ծե­լը, ուս­տի ինչ­քան հո­ղեր ու մի­ջոց­ներ կան՝ մշակ­վում և ներ­դր­վում են. գի­տակ­ցու­մը շա­տե­րի մոտ է։
Տն­տե­սու­թյան զար­գաց­մա­նը միտ­ված պե­տա­կան և ոչ պե­տա­կան ծրագ­րե­րը շատ են, ե­թե ժա­մա­նա­կին մար­դիկ օգտ­վեն՝ ա­ռա­վել մեծ ար­դյունք կս­տա­նան։ Գյու­ղի զար­գա­ցու­մը հա­մայն­քի ղե­կա­վարն ա­ռաջ­նա­հերթ դրա­նում է տես­նում։
Գի­շու ե­րի­տա­սարդ­նե­րը հիմ­նա­կա­նում մնում են գյու­ղում, նրանց մոտ հո­ղի, ա­նաս­նա­պա­հու­թյան հան­դեպ հե­տաք­րք­րու­թյու­նը վեր­ջին շր­ջա­նում տե­սա­նե­լի մե­ծա­ցել է։ Զրու­ցա­կիցս այս հան­գա­ման­քը պայ­մա­նա­վո­րում է նրա­նով, որ ե­րի­տա­սարդ­ներն ի­րենց հո­գու և սր­տի բո­լոր թե­լե­րով կապ­ված են հայ­րե­նի գյու­ղին, հա­րա­զատ հո­ղին։

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ