[ARM]     [RUS]     [ENG]

ԸՍՏ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ՝ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՈՒՆԵՆԱԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ԱԺ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

-Պա­րոն Հա­րու­թյու­նյան, ՀՀ սահ­մա­նի վրա ադր­բե­ջա­նա­կան հար­ձա­կու­մից հե­տո, սեպ­տեմ­բե­րի 14-ին ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վում ե­լույթ ու­նե­ցավ, ո­րը հան­րա­յին խմո­րում­նե­րի տե­ղիք տվեց ինչ­պես Հա­յաս­տա­նում, այն­պես էլ Ար­ցա­խում: Այ­նու­հետև Նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ գո­յու­թյուն չու­նի Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ ստո­րագր­վե­լիք որևէ փաս­տա­թուղթ, որ ներ­կա­յում դր­ված է սե­ղա­նին։ Այդ օ­րե­րին Ար­ցա­խի Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­վի­րա­կու­թյունն այ­ցե­լեց Երևան, որ­տեղ մի շարք հան­դի­պում­ներ ու քն­նար­կում­ներ ու­նե­ցաք ՀՀ գոր­ծըն­կեր­նե­րի հետ: Ի՞նչ օ­րա­կար­գի շուրջ էին քննարկումները, և, ի վեր­ջո, ի՞նչ եզ­րա­հան­գում­ներ եղան ար­դյուն­քում։
- Այ­ցի նպա­տա­կը` վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը մեր միաս­նա­կան հայ­րե­նի­քի շուրջ, լուրջ մար­տահ­րա­վեր­նե­րն էին, ո­րոնք ի­րա­կա­նում այ­սօր վտանգ են ներ­կա­յաց­նում հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հա­մար։ Հան­դի­պում­ներ ու­նե­ցանք տար­բեր ձևա­չա­փե­րով՝ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գա­հի, խոր­հր­դա­րա­նա­կան 3 խմ­բակ­ցու­թյուն­նե­րի, Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի և Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի հետ։ Մենք փոր­ձե­ցինք նաև ստա­նալ տե­ղե­կատ­վու­թյուն ընդ­հա­նուր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի, ինչ­պես նաև քն­նար­կում­ներ ի­րա­կա­նաց­նել հե­տա­գա հա­մա­տեղ քայ­լե­րի մա­սին։ Կա­յին ո­րո­շա­կի մտա­հո­գու­թյուն­ներ առ այն, թե, ար­դյո՞ք, գո­յու­թյուն ու­նի սե­ղա­նին դր­ված, ստո­րագր­ման նա­խա­պատ­րաստ­վող որևէ փաս­տա­թուղթ Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ։ Մեր քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում պար­զա­բան­վեց, որ նման փաս­տա­թուղթ գո­յու­թյուն չու­նի։
Ըստ էու­թյան՝ Ադր­բե­ջա­նը ներ­կա­յաց­րել է 5-կե­տա­նոց խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի նա­խա­գիծ, որն ըստ իս, և, կար­ծում եմ, նաև հա­յաս­տա­նյան մեր գոր­ծըն­կեր­նե­րի՝ չի ար­տա­ցո­լում տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան ա­պա­հով­ման կա­յու­նու­թյա­ն պատկերը։ Այն միա­կող­մա­նի, պար­տադր­ված խա­ղա­ղու­թյուն կլի­ներ։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը նույն­պես ա­ռա­ջար­կու­թյուն­ներ է ներ­կա­յաց­րել, ո­րոնք, սա­կայն, Ադր­բե­ջա­նը չի ըն­դու­նում։ Ըստ հայ­կա­կան կող­մի ա­ռա­ջար­կու­թյան՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նա­հար­ցը պետք է դուրս լի­նի այդ նա­խագ­ծից և լու­ծում ստա­նա ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյան շր­ջա­նա­կում, որն այ­սօր մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված միակ ձևա­չափն է։ Ար­ցա­խյան հիմ­նախն­դի­րը որևէ կապ չու­նի Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան հետ։ Դեռևս 1991 թվա­կա­նին, ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի բո­լոր մի­ջազ­գա­յին ի­րա­վա­նոր­մե­րի հա­մա­ձայն։ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն իր կամքն ար­տա­հայ­տել է հան­րաք­վեի մի­ջո­ցով, այ­նու­հետև Սահ­մա­նադ­րու­թյան ըն­դուն­մամբ և այլ գոր­ծըն­թաց­նե­րով։ Մենք, ի­հար­կե, լուրջ ա­նե­լի­քներ ու­նենք դեռ, բայց դրանց հիմքն Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վունքն է, ո­րի սկիզ­բը դր­վել է 1991թվա­կա­նին։
Կար­ծում եմ՝ ՀՀ մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը բա­վա­կա­նին կա­ռու­ցո­ղա­կան էին։
Այդ շր­ջա­նակ­նե­րում մտ­քեր փո­խա­նա­կե­ցինք մեր հե­տա­գա ա­նե­լիք­նե­րի, տե­սա­կետ­նե­րը հս­տա­կեց­նե­լու և հա­մադր­ված քայ­լե­րով գոր­ծե­լու վե­րա­բե­րյալ։
-Ո՞ւմ էր հաս­ցեագր­ված Ար­ցա­խի նա­խա­գա­հի ու­ղեր­ձը։
- Այս ու­ղերձն ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան էր և ու­ներ բազ­մա­կող­մա­նի լսա­րան՝ Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Սփյուռ­քում։
Բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով այն նաև մե­սիջ­ներ էր պա­րու­նա­կում մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հա­մար, որ Ար­ցա­խը չի շեղ­վե­լու պայ­քա­րի ճա­նա­պար­հից. ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը մեզ հա­մար կար­միր գիծ է։ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի հիմ­նա­կան դե­րա­կա­տար­նե­րին էր ուղղ­ված, որ­պես­զի հաս­կա­նան, որ ի­րա­կա­նում Ար­ցա­խում ապ­րող ժո­ղո­վուր­դը պայ­քա­րե­լու է, ու­նի այդ ո­գին և իր պատ­մա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ցան­կու­թյու­նը։
Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում, ըստ էու­թյան, Նա­խա­գա­հի ու­ղեր­ձը սպաս­ված էր՝ այն բո­լոր գլ­խա­վոր շեշ­տադ­րում­նե­րով, ո­րով պետք է ա­ռաջ­նորդ­վենք լր­ջա­գույն մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու հա­մար։
Ու­ղերձն ան­կեղծ էր և ներ­կա­յաց­նում էր ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը՝ ոչ միայն Ար­ցա­խի, այլ նաև ընդ­հա­նուր հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հա­մար, ինչպես նաև՝ մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու ճա­նա­պար­հա­յին քար­տե­զը։
Ըստ շեշ­տադ­րում­նե­րի՝ ե­թե 2 մա­սի բա­ժա­նենք տե­սաու­ղեր­ձի բո­վան­դա­կու­թյու­նը, ա­պա դրանք վե­րա­բե­րում էին ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյանն ու ներ­քին կյան­քին։ Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան վե­րա­բե­րյալ հս­տակ նշ­վել է այն դիր­քո­րո­շու­մը, ո­րը տա­րի­ներ շա­րու­նակ մենք ներ­կա­յաց­րել ենք։ Ընդ ո­րում, այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ հա­մա­տեղ ներ­կա­յաց­վել են նաև ա­նե­լիք­ներ։ Դրանք այն կար­միր գծերն են, որ նշել է Նա­խա­գա­հը. ա­ռա­ջին, որ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ինք­նո­րոշ­վել է և բռ­նել այդ ի­րա­վունքն ի­րաց­նե­լու ճա­նա­պար­հը, իսկ երկ­րորդ՝ չենք շեղ­վե­լու այդ ճա­նա­պար­հից, մինչև հար­ցի վերջ­նա­կան կար­գա­վո­րում։
Ինչ վե­րա­բե­րում է ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, ա­պա այս ա­ռու­մով ևս Նա­խա­գա­հը շատ կարևոր շեշ­տադ­րում­ներ կա­տա­րեց՝ կապ­ված մեր հե­տա­գա ծրագ­րե­րի ու ա­նե­լիք­նե­րի հետ։ Ու­ղեր­ձում նշ­ված են սո­ցիալ-տն­տե­սա­կան բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րը, ո­րով պետք է շարժ­վենք։ Խոս­քը վե­րա­բե­րում է նաև ժո­ղովր­դագ­րու­թյան բա­րե­լավ­մա­նը՝ որ­պես անվ­տան­գա­յին կարևոր բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը. ա­ռանց ժո­ղովր­դագ­րա­կան ա­ճի, չենք կա­րող պայ­քա­րը լիար­ժեք շա­րու­նա­կել։ Հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը, շեշ­տադ­րում­նե­րը դր­ված են և պետք է լծ­վել այդ ու­ղե­նի­շը պա­հե­լու և ար­դյունք­ներ ար­ձա­նագ­րե­լու գոր­ծին։
-Պա­րոն Հա­րու­թյու­նյան, Ձեր կար­ծի­քով ին­չո՞վ էին պայ­մա­նա­վոր­ված և, ըստ էու­թյան, ի՞նչ ու­ղերձ էին պա­րու­նա­կում Ստե­փա­նա­կեր­տում բազ­մա­մարդ հան­րա­հա­վաք­նե­րը, ո­րոնք սկս­վե­ցին սեպ­տեմ­բե­րի 14-ին։
-Այդ հան­րա­հա­վաք­նե­րը սկս­վե­ցին ինք­նա­բուխ Պատ­մա­կան հայ­րե­նի­քում ապ­րե­լու ցան­կու­թյու­նը մարդ­կանց բե­րեց հրա­պա­րակ՝ ամ­բողջ աշ­խար­հին ներ­կա­յաց­նե­լու, որ մենք չենք պատ­րաստ­վում դա­դա­րեց­նել կամ չշա­րու­նա­կել պայ­քա­րը։ Հաս­կա­նում ենք նաև, որ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սու­վե­րեն տա­րած­քի վրա վեր­ջին հար­ձա­կում­նե­րը պա­րու­նա­կում են պար­տադ­րան­քի լեզ­վով խո­սե­լու, պար­տադր­ված խա­ղա­ղու­թյան պա­հանջ­ներ ներ­կա­յաց­նե­լու նկր­տում­ներ։ Ստե­փա­նա­կեր­տում հա­վաք­ներն ամ­բողջ աշ­խար­հին ցույց տվե­ցին, որ ար­ցախ­ցին հաս­տա­տա­կամ է և չի պատ­րաստ­վում դա­դա­րեց­նել պայ­քա­րը, ո­րը հա­զա­րա­վոր մեր հե­րոս նա­հա­տակ­նե­րի ա­րյամբ է ու­ղենշ­վել։
- Ա­լիևը շա­րու­նա­կում է հայ­տա­րա­րել, թե իբր Հա­յաս­տա­նը չի կա­տա­րում այն պար­տա­վո­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ Ար­ցա­խից պետք է դուրս բեր­վեին ՀՀ զին­ված ու­ժե­րը։ Ձեր կար­ծի­քով նման պն­դում­ներն ի­րա­կա­նում ի՞նչ նպա­տակ են հե­տապն­դում, հատ­կա­պես, երբ ՀՀ ԶՈւ ստո­րա­բա­ժա­նում­ներ, բնա­կա­նա­բար, Ար­ցա­խում չկան։
-Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ խո­սում է, որ Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րը դուրս չեն բեր­վել՝ տե­ղե­կու­թյուն­ներ ու­նե­նա­լով և քաջ գի­տակ­ցե­լով, որ ի­րա­կա­նում Հա­յաս­տա­նի զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­ներ Ար­ցա­խում ար­դեն չկան։ Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի ինք­նա­պաշտ­պան­վե­լու, ուս­տի այդ նպա­տա­կին է ծա­ռա­յում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը։
ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյամբ ժո­ղո­վուրդ­ներն ի­րա­վունք ու­նեն ինք­նա­պաշտ­պան­վե­լու, ուս­տի այդ նպա­տա­կով գոր­ծող ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, կլի­նի ա­նու­նը ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժեր, թե պաշտ­պա­նու­թյան բա­նակ կամ այլ ձևա­կեր­պում­նե­րով, գոր­ծա­ռույ­թը մնում է նույ­նը՝ ժո­ղովր­դի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը։
Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն ի­րա­վունք ու­նի մի­ջազ­գա­յին բո­լոր նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան ինք­նա­պաշտ­պա­նու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար ու­նե­նալ հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­ներ։ Ել­նե­լով դրա­նից, որ­պես անվ­տան­գու­թյան հիմ­նա­կան բա­ղադ­րիչ, մենք հիմն­վում ենք պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի վրա։ Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան դե­րա­կա­տա­րու­մը մեր տա­րա­ծաշր­ջա­նում բարձ­րաց­նե­լու հետ մեկ­տեղ, խա­ղա­ղու­թյուն ու կա­յու­նու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար չենք կա­րող չու­նե­նալ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժեր։ Ադր­բե­ջա­նը հենց ձգ­տում է հաս­նել նրան, որ Ար­ցա­խը մնա ա­ռանց պաշտ­պա­նու­թյան, որ­պես­զի հե­տա­գա­յում որևէ խո­չըն­դոտ չու­նե­նա ար­ցա­խա­հա­յու­թյան դեմ ուղղ­ված իր ծրագ­րերն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում։
Լուսինե ՇԱԴՅԱՆ