Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՄՈՒՇԿԱՊԱՏ. «ՄՆԱՆՔ, ԱՊՐԵՆՔ ՈՒ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ»

Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղի հիմնադրման մասին ստույգ տեղեկություններ չկան, բայց որ շատ հին է՝ կասկած չկա.  վկայությունները տանում են 7-8-րդ դարեր։ 

Գյու­ղում է գտն­վում Վար­դան զո­րա­վա­րի ա­նու­նը կրող մա­տու­ռը, ո­րը Վա­րան­դա գա­վա­ռի ա­մե­նա­հայտ­նի ուխ­տա­վայ­րե­րից մեկն է ե­ղել։ Հե­տա­գա­յում՝ 13-րդ դա­րում, մա­տու­ռին կից կա­ռուց­վել է Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցին, ո­րը հի­մա բա­րե­կարգ է և շատ գե­ղե­ցիկ, բայց չգոր­ծող։ Բնա­կա­վայրն ու­նի շատ հին գե­րեզ­մա­նոց։
Մուշ­կա­պա­տը 10-16-րդ դա­րե­րում մաս է կազ­մել Խա­չե­նի իշ­խա­նու­թյան Մյուս-Հա­բանդ գա­վա­ռին, 16-18-րդ դա­րե­րում՝ Վա­րան­դա­յի մե­լի­քու­թյա­նը։ 1828թ., երբ Արևե­լյան Հա­յաս­տա­նը մտ­նում է Ռու­սաս­տա­նի կազ­մի մեջ՝ ստեղծ­վում է Ե­լի­զա­վետ­պո­լի նա­հան­գի Շու­շիի գա­վա­ռը, ո­րի մաս է կազ­մել գյու­ղը /տվյալ­ներն՝ ըստ Վի­քի­պե­դիա­յի/։
Տե­ղան­քը շատ հար­մար է ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար։
Հա­մայն­քի ղե­կա­վար Ռու­բեն Մու­սա­յե­լյա­նի խոս­քով՝ եր­կու շատ կարևոր խն­դիր դժ­վա­րու­թյուն­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նում բնակ­չու­թյա­նը՝ ջու­րը և ճա­նա­պարհ­նե­րի վի­ճա­կը։ Հա­մայն­քի ղե­կա­վա­րը հույս է հայտ­նում, որ եր­կուսն էլ մոտ ա­պա­գա­յում լրի­վու­թյամբ կլուծ­վեն։
Հա­մայն­քի ներքևի հատ­վա­ծից ջու­րը խո­ղո­վակ­նե­րով բա­վա­կա­նին բարձ­րաց­վել է։ Ջու­րը տեղ հասց­նե­լը հնա­րա­վո­րու­թյուն կտա ամ­բող­ջու­թյամբ լու­ծել Մուշ­կա­պա­տի և մաս­նա­կի՝ հարևան Հա­ղոր­տի գյու­ղի խմե­լու ջրի խն­դի­րը։ Մայ­րու­ղուց գյուղ տա­նող 5.5կմ ճա­նա­պար­հը բազ­մա­թիվ ան­գամ­ներ վե­րա­նո­րոգ­վել է, բայց տե­ղում­նե­րի պատ­ճա­ռով կր­կին կանգ­նել են նույն խնդ­րի ա­ռաջ։ Ար­դեն սկս­ված են ճա­նա­պար­հի աս­ֆալ­տա­պատ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Գյու­ղի մուտ­քի թա­ղա­մա­սի կենտ­րո­նա­կան ճա­նա­պար­հի եզ­րա­պա­տի 110 քառ.մ հատ­վա­ծը վե­րա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի, խնդ­րի լուծ­ման հա­մար հա­մայն­քի զար­գաց­ման ծրա­գիր են ներ­կա­յաց­րել։ Գյու­ղա­մի­ջյան փո­ղոց­նե­րը վե­րա­նո­րոգ­վել են նա­խորդ տա­րի։ Հա­ղոր­տի-Մուշ­կա­պատ ճա­նա­պար­հը նույն­պես վե­րա­նո­րոգ­ված է։
Բա­րե­կարգ­վում են գյու­ղի Մեծ հայ­րե­նա­կան, Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված որ­դի­նե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շար­ձան­նե­րը և տա­րած­քը. այն­տեղ հու­շար­ձան կկա­ռու­ցեն 44-օ­րյա պա­տե­րազ­մում ան­մա­հա­ցած գյու­ղի եր­կու քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կին։ Տա­րած­քի լու­սա­վո­րու­թյան հա­մար ե­րեք լու­սա­տու է տրա­մադ­րել շրջ­վար­չա­կազ­մը, ո­րոնք կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման ու բա­րե­կարգ­ման աշ­խա­տանք­նե­րի ա­վար­տից հե­տո կտե­ղադր­վեն։
Մինչև 44-օ­րյա պա­տե­րազ­մը, դպ­րո­ցա­կան շեն­քը, մար­զա­դահ­լի­ճը կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­վել են, տա­նի­քը՝ փոխ­վել։ Այն հի­մա բա­րե­կարգ վի­ճա­կում է։
Ու­նեն նո­րա­կա­ռույց հա­մայն­քա­յին կենտ­րոն։
Մուշ­կա­պա­տը գա­զա­ֆի­կաց­ված չէ։ Ո­ռոգ­ման ջու­րը գյու­ղի ներքևի՝ «Թող­լա­յե­րի» հատ­վա­ծից տեղ հասց­նե­լով՝ հնա­րա­վոր կլի­նի նաև գյու­ղա­մերձ վա­րե­լա­հո­ղե­րը ո­ռո­գո­վի դարձ­նել։
Տար­վա բեր­քատ­վու­թյու­նից գոհ է Ռ.Մու­սա­յե­լյա­նը։ Հող մշա­կել ցան­կա­ցող­նե­րը գնա­լով ա­վե­լա­նում են, այս տա­րի պե­տա­ջակ­ցու­թյամբ սեր­մա­ցուի տրա­մադր­ման դեպ­քում կգե­րա­զան­ցեն նա­խորդ տա­րի­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը, ցանքսն ան­նա­խա­դեպ կլի­նի։ Սա ոգևո­րող փաստ է հա­մա­րում։
Վա­րե­լա­հո­ղեր կան, ո­րոնք թե­քու­թյուն­նե­րի վրա են, թփա­կալ­ված, ու հնա­րա­վոր չէ մշա­կել։ Հա­մա­պա­տաս­խան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կփոր­ձեն թփուտ­նե­րից ա­զա­տել։ Նա­խա­տե­սում են վեր­անո­րո­գել միջ­դաշ­տա­յին ճա­նա­պարհ­նե­րը։
Վեր­ջին տա­րի­նե­րին զգա­լի աշ­խա­տանք է տար­վել նոր այ­գի­նե­րի հիմ­նադր­ման ուղ­ղու­թյամբ, մեծ մա­սը՝ կոլ­տն­տե­սու­թյան նախ­կին բան­ջա­րա­նո­ցի տա­րած­քում։ Դրանք հիմ­նա­կա­նում նռան, քիչ տա­րած­քով՝ ար­դեն պտ­ղա­տու այ­գի­ներ են։ Մուշ­կա­պատ­ցի­ներն այ­գե­գոր­ծու­թյան հա­մար եր­բեք այդ­քան ներդ­րում չեն ա­րել։
Բոս­տան-բան­ջա­րա­նո­ցա­յին կուլ­տու­րա­ներ մշա­կում են տնա­մերձ հո­ղա­մա­սե­րում։ Հո­ղը մշա­կե­լու ձգ­տու­մը մեծ է, բայց լուրջ խն­դիր է ա­ռա­ջաց­նում գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­յի բա­ցար­ձակ բա­ցա­կա­յու­թյու­նը։
Ա­նաս­նագլ­խա­քա­նա­կը գյու­ղում նվա­զել է։ Մուշ­կա­պա­տը ե­զա­կի բնա­կա­վայ­րե­րից է, որն ա­րոտ­նե­րով ա­պա­հով­ված է և դրանք սահ­մա­նա­մերձ չեն, ին­չը նպաս­տա­վոր է ա­նաս­նա­պա­հու­թյան հա­մար։
2019 թվա­կա­նին Մուշ­կա­պա­տում ստեղծ­վել է «Ե­ս» կր­թա­կան հիմ­նադ­րա­մը, ո­րի ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կը գյու­ղե­րից ե­րի­տա­սարդ­նե­րի ար­տա­գաղ­թի կան­խումն է։ Սկզ­բում ծրագ­րին մաս­նակ­ցում էր 80-ից ա­վել ու­սա­նող՝ 5 հա­մայ­նք­նե­րից, այ­սօր ար­դեն ընդգրկված բնա­կա­վայ­րե­րի թի­վը 6-ն է, ու­սա­նող­նե­րի­նը՝ 200։
2021թ.-ին «ՕՍ­Մ» և «Ե­ս» կր­թա­կան հիմ­նադ­րամ­նե­րի ու դրան­ցում ընդգրկված գյու­ղի սա­նե­րի հա­մա­տեղ ու­ժե­րով ման­կա­կան խա­ղահ­րա­պա­րակ է կա­ռուց­վել։
«Մի լույս կբաց­վի, և ապ­րե­լու տրա­մադր­վա­ծու­թյու­նը կբազ­մա­պատկ­վի,- ա­սում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։-Մենք գնա­լու տեղ ու ցան­կու­թյուն չու­նենք, պի­տի մնանք և տեր կանգ­նեն­ք»։


Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ