Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՔՈԱՖ-ի գրասենյակը՝ Ստեփանակերտում

«Հայաստանի մանուկներ»  բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 2022-ի սկզբին  ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև Արցախը: Կազմակերպությունն իր գրասենյակներն ունի Հայաստանում և  ԱՄՆ-ում: Այն  հիմնադրվել է 2003 թվականին՝ ամերիկահայ գործարար ու գիտնական Կարո Արմենի կողմից, ով ծնվել է Ստամբուլում և գաղթել է ԱՄՆ 17 տարեկան հասակում։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՔՈԱՖ-ը  որոշեց Ստեփանակերտում բացել գրասենյակ՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակում երեխաների առաջնահերթ կարիքները, մարդկանց ծանր հոգեբանական վիճակն ու այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: Այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ էին տարվում տարբեր ուղղություններով: Հոկտեմբերի կեսից Ստեփանակերտի ՔՈԱՖ-յան թիմը համալրվել է տարբեր մասնագետներով՝ սոցիալական աշխատող, լոգոպեդ, հոգեբան, երեխայի և ընտանիքի ծառայությունների մատուցման համար։ Առաջիկայում կմեկնարկի նաև Մանկան զարգացման  ծրագիրը նախադպրոցական տարիքի երեխաների համար:  Սա ՔՈԱՖ-ի առաջին մուտքը չէ Արցախ: Դեռևս 2016 թվականին՝ Քառօրյա պատերազմից հետո, ՔՈԱՖ-ն Արցախում հոգեբանության թրեյնինգներ է անցկացրել հոգեբանների հետ և առաջին օգնության թրեյնինգներ բուժանձնակազմի հետ:

Մեր զրույցը «Հայաստանի մանուկներ»  բարեգործական հիմնադրամի՝ ՔՈԱՖ-ի Արցախի ծրագրերի համակարգող Դիանա Մովսիսյանի հետ:

-Կմանրամասնե՞ք ինչ  ծրագրերի մասին է խոսքը:

-ՔՈԱՖ-ի Ստեփանակերտի «Երեխայի  և  ընտանիքի կենտրոնը» համապարփակ  ծառայություններ է մատուցում՝ սոցիալ-հոգեբանական և լոգոպեդական: Երեխայի և ընտանիքի կենտրոնի շահառու կարող է  դառնալ 3 տարեկանը լրացած յուրաքանչյուր երեխա:

ՔՈԱՖ-ի ստեփանակերտյան ժամանակավոր  գրասենյակը գտնվում է  Ն. Ստեփանյանի 9/25 հասցեում: Առաջիկայում   Վ. Սարգսյան 24/ 34 հասցեում կբացվի  արդի չափանիշներին համապատասխան գրասենյակ, որտեղ  կմեկնարկի նաև  Մանկան զարգացման  ծրագիրը: Այստեղ շաբաթական երկու անգամ կարող են հաճախել 3-6 տարեկան երեխաներ: Յուրաքանչյուր տարիքային  խմբի համար  կան  զարգացման համապատասխան ցուցիչներ: Հիմնական նպատակն է երեխային նախապատրաստել դպրոցին: Պարապմունքի տևողությունը՝ 1 ժամ: Երեխաների հետ աշխատելու են հոգեբաններ, որոնք այս ծրագրի շրջանակում ընդգրկված են որպես  մանկան զարգացման խմբավարներ: Կենտրոնի բոլոր մասնագետները վերապատրաստում  են անցել ՔՈԱՖ-ի կենտրոններում, ծանոթացել են տարբեր կրթակարգերին, ՔՈԱՖ-ի Երեխայի և ընտանիքի ծառայությունների հաջողված փորձին և մոդելներին:

-Ի՞նչ ընթացակարգով են ընդունվում կենտրոն և քանի՞ դիմում եք ստացել:

- Մանկան զարգացման ծրագրին  մասնակցելու  համար կենտրոնին է դիմում երեխայի ծնողը,  գրանցմանը հաջորդող շաբաթներին երեխան հրավիրվում է նախնական գնահատման, որից հետո ձևավորվում են համապատասխան տարիքային խմբերը: Մանկան զարգացման ծրագրի համար արդեն 30 դիմում է ստացվել: Գործունեության կես ամսվա ընթացքում ավելի շատ դիմել են լոգոպեդական ծառայության համար: Ստույգ թիվ չեմ կարող նշել, որովհետև մեզ դիմած շահառուների թիվը շարունակ փոփոխվում է: Մեզ դիմում են նաև Հանրապետության շրջաններից: Նոր կենտրոնում կունենանք շաբաթական 500 երեխա  ընդգրկելու հնարավորություն:

-ՔՈԱՖ-ի  ստեփանակերտյան գրասենյակի բացման նպատակը:

-ՔՈԱՖ-ն իր գործունեությամբ նպատակ ունի լրացնել այն բացը, որը կա հասարակության մեջ։ ՔՈԱՖ-ն իր ծրագրերով եկել է համագործակցելու, այլ ոչ թե թերություններ մատնանշելու: Մենք փորձում ենք համատեղ ջանքերով, պետական կառույցների հետ համագործակցելով, դիտարկել, վեր հանել խնդիրները և արագ լուծում տալ:

 

 

Անի Մանգասարյան