[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ՀՈԳՍԱՇԱՏ ԳՅՈՒՂԵՐԸ

Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում այսօր ապրում է 195 մարդ, որից 83-ը /21 ընտանիք/ տեղահանված մեր հայրենակիցներն են։ Ըստ համայնքապետ Սուրեն Սարգսյանի`գյուղում բնակվելու ցանկություն հայտնողները շատ են, բայց ազատ տներ էլ չկան։ Տեղահանվածներին բնակեցրել են ազատ բնակֆոնդի տներում, որոնք այնքան էլ բարվոք վիճակում չեն։ Պետության համապատասխան ծրագրով սկսվել են այդ տների վերանորոգման աշխատանքները, բայց մի քանի տուն նորոգելուց հետո, շինարարությունը ինչ-ինչ պատճառներով կանգնեցվել է։ Գյուղում խոշոր տնտեսություններ չկան, գյուղացիները հիմնականում զբաղվում են տնամերձ հողատարածքի մշակմամբ, անասնապահությամբ։

Ըստ գյու­ղա­պե­տի` դրա­նով ա­պա­հով­վում է միայն գյու­ղա­ցու ապ­րուս­տը, ե­կամ­տի աղ­բյուր չի դառ­նում։
Սու­րեն Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ գյուղն ա­պա­հով­ված է գա­զով, փո­ղոց­նե­րի լու­սա­վո­րու­թյան ցան­ցով, մինչև Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մը ջրա­մա­տա­կա­րար­ման ծրա­գիրն է կյան­քի կոչ­վել։ Սա­կայն օգ­տա­գործ­վել են հին ջրա­խո­ղո­վակ­ներ, ո­րոնք մեծ ճնշ­մա­նը չեն դի­մա­նում՝ հա­ճախ են վթար­վում։ «Ստիպ­ված ենք ե­ղել փա­կա­նը կի­սով չափ բա­ցել և սահ­մա­նա­փակ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծով ջու­րը բաց թող­նել,- նշեց նա՝ շա­րու­նա­կե­լով,-այդ պատ­ճա­ռով գյու­ղա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում լիար­ժեք զբաղ­վել այ­գե­գոր­ծու­թյամբ` հա­զիվ տնա­մերձ տա­րածք­ներն են մշա­կում։ Ամ­ռանն էլ դպ­րո­ցի տա­նիքն են փո­խել։ Կար­ծես, բա­վա­կա­նին ո­րա­կով աշ­խա­տանք է ար­վել, բայց ջրա­հե­ռաց­ման աշ­խա­տանք­նե­րը կի­սատ են մնա­ցել, ին­չի հետևան­քով տե­ղում­նե­րի ժա­մա­նակ դպ­րո­ցի բա­կում ցեխ է գո­յա­նում։ Մար­դիկ դժ­գո­հում են և դի­մում գյու­ղա­պե­տա­րան, ես էլ փոր­ձում եմ նրանց ձայ­նը հասց­նել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին։ Բնա­կա­նա­բար, մի օր պե­տու­թյու­նը գու­մար կհատ­կաց­նի՝ նշ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար։ Բայց կա­րե­լի է հատ­կաց­ված ֆի­նանս­նե­րը լիար­ժեք ծա­ռա­յեց­նե­լու նպա­տա­կով խոր­հր­դակ­ցել նաև գյու­ղա­պե­տե­րի հետ»,- իր մտո­րում­նե­րով բաժնեկց­ում է հա­մայն­քի ղե­կա­վա­րը։
Նա ըն­դա­ռա­ջել է Աստ­ղա­շե­նի ար­վես­տի դպ­րո­ցի դա­սա­տու­նե­րի խնդ­րան­քին՝ Ծաղ­կա­շա­տի դպ­րո­ցում ո­րոշ խմ­բակ­ներ բա­ցե­լու և գոր­ծիք­ներ ու ազ­գա­յին տա­րազ ձեռք բե­րե­լու հա­մար։ Գյու­ղա­պե­տա­րա­նի սուղ մի­ջոց­նե­րով նա ձեռք բե­րեց դաշ­նա­մուր, սա­կայն մնա­ցած գոր­ծիք­նե­րի և ազ­գա­յին տա­րա­զի հա­մար դի­մեց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյա­նը։ Սպա­սում են։ Գյու­ղում ա­մե­րի­կա­հայ ՀՕՄ-ու­հի Ժա­սիկ Բու­նիա­թյա­նի ա­ջակ­ցու­թյամբ նո­րոգ­վել է Մշա­կույ­թի տու­նը, ո­րին դպ­րո­ցա­կան­նե­րի ու­ժե­րով կա­րե­լի էր կյանք հա­ղոր­դել։ Նա խո­րա­պես շնոր­հա­կալ է հո­վա­նա­վո­րին, ում ա­ջակ­ցու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է նաև Հան­դի­սու­թյուն­նե­րի սրա­հը, ինչ­պես և Նի­կոլ Դու­մա­նի տուն-թան­գա­րա­նը՝ ազ­գագ­րա­կան թա­ղա­մա­սի հետ մեկ­տեղ։
Ս. Սարգ­սյա­նի խոս­քով՝ տե­ղա­հան­ված­նե­րի վե­րաբ­նա­կեց­մամբ հա­սու­նա­ցել է ման­կա­պար­տեզ ու­նե­նա­լու հար­ցը, քա­նի որ նա­խադպ­րո­ցա­կան ե­րե­խա­նե­րի թի­վը հա­սել է 34-ի։ Պատ­կան կա­ռույց­նե­րը տե­ղյակ են խնդ­րին։ Կա հա­մա­ձայ­նու­թյուն՝ գյու­ղում ման­կա­պար­տեզ կա­ռու­ցե­լու։
Հա­մայն­քի ղե­կա­վա­րը տե­ղե­կաց­րեց, որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո գյու­ղից ոչ ոք չի հե­ռա­ցել։ Նրանք կառ­չած են ի­րենց հո­ղին և չեն պատ­րաստ­վում լքել պա­պե­նա­կան գյու­ղը։

Էմմա ԲԱԼԱՅԱՆ