Logo
Print this page

ՀԱԴՐՈՒԹ (ՀԱԶՎԱԴԵՊ՝ ԳԵՏԱՀԱՏ)

Հադրութ: Քաղաք Արցախի Հանրապետությունում, որը ներկայում օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, Հադրութ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ Հադրութ բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Հադրութի շրջանի վարչական կենտրոնը և Արցախի Հանրապետության 12 քաղաքներից մեկը։

Հադ­րութ քա­ղա­քա­յին հա­մայն­քը տե­ղա­բաշխ­ված է հան­րա­պե­տու­թյան հա­րա­վարևե­լյան հատ­վա­ծում։ Մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տից գտն­վում է 72 կմ հե­ռա­վո­րու­թյան վրա։ Հա­մայն­քը լեռ­նա­յին է, ծո­վի մա­կար­դա­կից բարձր է 750-ից 800 մ։ Հնում Հադ­րութ քա­ղա­քը մտել է Մեծ Հայ­քի Աղ­վա­նից աշ­խար­հի Դի­զակ գա­վա­ռի կազ­մի մեջ։ Դի­զակ գա­վա­ռը գտն­վում էր Իշ­խա­նա­գե­տից մինչև Ա­րաքս գետն ըն­կած տա­րած­քում։ Բնա­կա­վայ­րի տա­րած­քում ու շր­ջա­կայ­քում հայտ­նա­բեր­վել են տաս­նյակ հու­շար­ձան­ներ, ո­րոնք թվագր­վում են հե­թա­նո­սա­կան, վաղ քրիս­տո­նեա­կան և միջ­նա­դա­րյան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րով։ Տե­ղե­կու­թյուն­նե­րը վկա­յում են, որ բնակ­չու­թյունն այն­տեղ բնակ­վում էր դեռևս Ք.ա. 2-1-ին հա­զա­րա­մյակ­նե­րից սկ­սած։
Տար­բեր դա­րե­րում բնա­կա­վայ­րը բազ­միցս են­թարկ­վել է պար­սիկ­նե­րի, ա­րաբ­նե­րի, սել­ջու­կյան թուր­քե­րի, թա­թար-մոն­ղոլ­նե­րի ա­վե­րա­ծու­թյուն­նե­րին։


1992 թվա­կա­նին ա­րյան գնով Հադ­րու­թը մնաց կան­գուն:
Հադ­րու­թը Շու­շիից հե­տո տա­րա­ծաշր­ջա­նում երկ­րորդ ար­հես­տա­գոր­ծա­կան և ար­դյու­նա­բե­րա­կան կենտ­րոնն էր։ 19–րդ դա­րի կե­սե­րից քա­ղա­քում աշ­խու­ժա­ցել են ար­հեստ­նե­րը, իսկ 20–րդ դա­րի սկզ­բին ար­հեստ­նե­րի թի­վը հա­սել է 25–ի։ Այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում Հադ­րու­թում գոր­ծել է մե­տաք­սա­գոր­ծա­կան եր­կու ֆաբ­րի­կա, օ­ղե­թոր­ման և գի­նու պատրաստ­ման 46 ար­տադ­րա­մաս, ոս­կեր­չա­կան և գոր­գա­գոր­ծա­կան 6 ար­հես­տա­նոց, կղ­մինդ­րի 2 գոր­ծա­րան, ու­նե­ցել է շու­կա, վա­ճա­ռա­նոց, հե­ռագ­րա­տուն, ար­քու­նի զո­րա­նոց։ 1882 թվա­կա­նին Մոսկ­վա­յի տո­նա­վա­ճա­ռում Հադ­րու­թի մե­տաք­սը ար­ժա­նա­ցել է բրոն­զե մե­դա­լի, իսկ 1883 թվա­կա­նին ԱՄՆ–ում ար­ժա­նա­ցել է ոս­կե մե­դա­լի։

Հադ­րու­թի բնակ­չու­թյան թի­վը, 19–րդ դա­րում Արևե­լյան Հա­յաս­տա­նը և Ար­ցա­խը Ռու­սաս­տա­նին միա­նա­լուց հե­տո, մի քա­նի տաս­նա­մյա­կում քա­ռա­պատկ­վել է։ Խոր­հր­դայ­նա­ցու­մից հե­տո Հադ­րու­թը հայ­տն­վել է ադր­բե­ջա­նա­կան տն­տե­սա­կան շր­ջա­փակ­ման մեջ. փակ­վել են գրե­թե բո­լոր ար­դյու­նա­բե­րա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, ոչն­չաց­վել են հա­րյու­րա­վոր հեկ­տար այ­գի­ներ։ 2010թ. դրու­թյամբ այս­տեղ բնակ­վում էր 3259 մարդ։
Հադ­րութ հա­մայն­քի կա­զմում ընդգրկված են նաև Վանք և Տյաք գյու­ղե­րը։ Հադ­րութ քա­ղա­քում առ­կա էր միջ­նա­կարգ դպ­րոց, ման­կա­պար­տեզ, ման­կա­կան ե­րաժշ­տա­կան դպ­րոց, մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րոն, շր­ջա­նա­յին հի­վան­դա­նոց, քա­ղա­քա­պե­տա­րան, իսկ Վանք և Տյաք գյու­ղե­րում՝ մշա­կույ­թի տներ։ Հա­մայն­քա­յին ճա­նա­պարհ­ներն աս­ֆալ­տա­պատ են։ Հա­սա­նե­լի էր հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, ռա­դիոն, հա­մա­ցան­ցը։ Հադ­րութն ա­պա­հով­ված էր է­լեկտ­րաէ­ներ­գիա­յով, գա­զա­մա­տա­կա­րար­մամբ և ջրա­մա­տա­կա­րար­մամբ։ Գոր­ծում էին վեց տաս­նյա­կից ա­վել առևտրա­յին օ­բյեկտ­ներ և 3 բան­կի մաս­նա­ճյուղ։
Բնակ­չու­թյու­նը հիմ­նա­կա­նում զբաղ­վում էր խա­ղո­ղի, հա­ցա­հա­տի­կի և ա­նաս­նա­պա­հա­կան մթերք­նե­րի ար­տադ­րու­թյամբ։


Պատմամշակութային հուշարձաններ
Հին Հադ­րութն օ­ղակ­ված է ե­ղել պաշտ­պա­նա­կան մի շարք բերդ-ամ­րոց­նե­րով։ Հյու­սիս-արևել­քում պահ­պան­վել են «Բեր­դի մուտք» ա­նու­նով հին բեր­դա­պարս­պի հետ­քե­րը, հա­րա­վում՝ «Ծծա­խաչ» ա­նու­նով բեր­դի, հյու­սի­սում՝ «Վնե­սա­բեր­դի», հա­րավ-արևել­քում՝ «Ցո­րա­բեր­դի» պա­րիսպ­նե­րի և աշ­տա­րակ­նե­րի ա­ռան­ձին մա­սեր։ Պահ­պան­վել և նո­րոգ­վել է 1621թ. կա­ռուց­ված Սուրբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցին։ Քա­ղա­քի հին հատ­վա­ծի ո­րոշ մա­սեր նույն­պես պահ­պան­վել են՝ ի դեմս 1-3 հար­կա­նի պատշ­գամբ­նե­րով տնե­րի։ Հադ­րութ քա­ղա­քի տա­րած­քը հա­րուստ է 13 սառ­նո­րակ աղ­բյուր­նե­րով՝ «Հո­ռեն», «Օխ­տը կռան», «Սա­հա­կանց», «Դե­րին», «Ցվ­րա ջուր», «Ե­րե», «Գյու­լի­սուն», «Շոշ քյահ­րիզ», «Տա­նուց», «Ար­գյու­նա­շա», «Չի­մա­նին», «Ցվ­րեն», «Նա­հա­տա­կեն» ան­վա­նում­նե­րով։ Քա­ղա­քում կա նաև 7 գոր­ծող ջր­հոր։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.