Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ (1988-1992)

ԱՂՈՒՀԱՑՈՎ ԵՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ  ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ

Շա­հու­մյան։ Ժա­մը 11.00։ Գի­շեր էր։ Ար­ցա­խի արհ­միու­թե­նա­կան մար­զա­յին կո­մի­տեի նա­խա­գահ Սեր­գեյ Դավ­թյա­նը մտավ կուսշ­րջ­կոմ։ Ըն­կեր­ներն այն­պես գր­կա­խառն­վե­ցին, կար­ծես տա­րի­նե­րով ի­րար չէին տե­սել։ Մինչ­դեռ բա­ժա­նու­մն ըն­դա­մե­նը եր­կու շա­բաթ էր։ Միլ­պե­տը չէր կա­րո­ղա­նում թաքց­նել հուզ­մուն­քը, իսկ արհ­կո­մի­տեի նա­խա­գա­հը, ինչ­պես միշտ, տի­րա­պե­տում էր իր զգաց­մունք­նե­րին։ Սեր­գեյ Դավ­թյա­նը տես­նե­լով, որ ըն­կերն այս­տեղ տի­րա­պե­տում է ի­րադ­րու­թյա­նը, ի­րեն տեր է զգում, չա­սաց, որ ի­րեն Շա­հու­մյան է բե­րել քա­ղա­քա­կան ներ­քին տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի լու­րը։
-Վեր կաց, գնանք, շո­րերդ փո­խիր։
Ա­ղա­ջա­նյա­նը չէր նկա­տել, որ մինչև ծնկ­նե­րը թրջ­ված ու ցե­խոտ է, հա­գուստ­նե­րը՝ ան­փույթ, ճմռթ­ված։
Ի՞նչ կա-չկա Ստե­փա­նա­կեր­տում։ Ինչ կա-չկա Շա­հու­մյա­նում։ Ըն­կեր­նե­րն այս էլ քա­նիե­րորդ ան­գամ տակ­նուվ­րա են ա­նում հա­յոց պատ­մու­թյան հե­ռու և մոտ դր­վագ­նե­րը։ Քա­նի որ Ա­ղա­ջա­նյա­նն էու­թյամբ բա­րի ու խա­ղա­ղա­սեր մարդ է, նո­րից ար­տա­հայ­տեց իր կար­ծի­քը, ո­րին ծա­նոթ էր մտե­րիմ ըն­կե­րը.
-Այ­նուա­մե­նայ­նիվ, Հա­յաս­տա­նի հետ միաց­ման գա­ղա­փա­րը դնե­լը ճիշտ չէ։ Այդ ճա­նա­պար­հը տա­նում է առ­ճա­կատ­ման, տա­նում է պա­տե­րազ­մի։ Ղա­րա­բա­ղը պետք է լի­նի Ռու­սաս­տա­նի տի­րա­պե­տու­թյան տակ։ Պետք է հեն­վել 1813-ի Գյու­լիս­տա­նի պայ­մա­նագ­րի վրա…
-Իսկ Ռու­սաս­տա՞­նը…Միայն մեր ցան­կու­թյու­նը բա­վա­րա՞ր է…
Հար­ցը մնաց կախ­ված օ­դում…
Ա­ղա­ջա­նյա­նը հի­շեց. 1988-ի ա­ռա­ջին ա­միս­ներն էին, հան­րա­հա­վաք­նե­րի ու գա­ղա­փար­նե­րի հրա­պա­րակ հա­նե­լու ե­ռուն շր­ջա­նը։ Ին­քը պի­տի ե­լույթ ու­նե­նար Աս­կե­րա­նի հան­րա­հա­վա­քում։ Ա­սաց, որ Շարժ­ման հիմ­քում պետք է լի­նի Գյու­լիս­տա­նի պայ­մա­նա­գի­րը, ու զգաց ամ­բո­խի ան­հան­գիստ շար­ժու­մը։
-Մի- ա-ցում։ -Սկզ­բում հն­չեց կենտ մի ձայն։
-Մի-ա-ցում։
-Մի-ա-ցում։ -Ամ­բոխն ա­լիք­վեց։
-Որ­պես կյան­քի փորձ ու­նե­ցող մարդ…Իմ կար­ծի­քը …
-Ա­ղա­ջա­նյա­նի ձայ­նը խլա­ցավ-կո­րավ ամ­բո­խի աղ­մուկ-ա­ղա­ղա­կի մեջ, ու նա ի­ջավ ամ­բիո­նից։ Ե­լույ­թը կի­սատ մնաց, մտ­քե­րը չըն­դուն­վե­ցին ժո­ղովր­դի կող­մից։
-Ղա­րա­բա­ղը կա­րե­լի է ա­նա­րյուն դուրս բե­րել Ադր­բե­ջա­նի են­թա­կա­յու­թյու­նից։ -Ա­ղա­ջա­նյա­նի խա­ղա­ղա­սի­րա­կան նկր­տում­նե­րը հո­գե­հա­րա­զատ էին արհ­միու­թե­նա­կան լի­դե­րին։
Ա­ղա­ջա­նյա­նին մշ­տա­պես վա­խեց­նում էր ամ­բո­խի ծայ­րա­հեղ լար­ված վի­ճա­կը։ Մի ան­գամ, Ստե­փա­նա­կեր­տում, երբ դուրս ե­կավ պատշ­գամբ, կի­նը քա­շեց թևից՝ գործ չու­նես. այն շր­ջանն էր, երբ այլ կար­ծիք ու­նե­ցող­նե­րին դա­վա­ճան են պի­տա­կա­վո­րում։

* * *
Գան­ձա­կից ե­րեք գն­դա­պետ մտ­նում են շրջ­կոմ, ներ­կա­յա­նում՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներ­քին զոր­քե­րից են։
-Ի՞նչ գործ ու­նես՝ ե­կել ղե­կա­վա­րում ես…
-Սա իմ հայ­րե­նիքն է, ծնն­դով էս­տե­ղից եմ։ Ժո­ղո­վուր­դը պա­հան­ջել է, որ ես ղե­կա­վա­րեմ մինչև շր­ջա­նի ղե­կա­վար­նե­րն ա­զատ­վեն…
-Դա ա­նօ­րեն է, ե­թե չգ­նաս, ե­թե չհե­ռա­նաս, քեզ կձեր­բա­կա­լենք…
-Ե­թե շա­րու­նա­կեք սպառ­նա­լիք­ներ տալ, ժո­ղո­վուր­դը ոտ­քի կկանգ­նի։ Հետևանք­նե­րի հա­մար ես պա­տաս­խա­նա­տու չեմ։
-Պա­տանդ­նե­րին պի­տի տաք… -Բուն նյու­թին ան­ցան գն­դա­պետ­նե­րը։
-Մինչև մե­րոնց չտաք…
Հա­ջորդ օ­րը նույն 3 գն­դա­պետ­նե­րը ե­կան Ա­ղա­ջա­նյան Կառ­լե­նի մոտ, այս ան­գամ մի տե­սակ խեղ­ճա­ցած, ա­ռանց սպառ­նա­լիք­նե­րի։
-Դուք նախ մեր պա­տանդ­նե­րին բե­րեք,- ա­սաց Ա­ղա­ջա­նյա­նը։
-Խան­լա­րում են, ոս­տի­կա­նու­թյան բաժ­նում։ Բայց շրջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րը չկա, թե որ­տեղ է պահ­վում՝ տե­ղե­կու­թյուն չու­նենք։
-Ա­ռանց ա­ռա­ջին քար­տու­ղա­րի փո­խա­նա­կու­թյու­նը չի լի­նե­լու։ -Խո­սակ­ցու­թյա­նը խառն­վեց կուսշ­րջ­կո­մի 3-րդ քար­տու­ղա­րը՝ Դա­նիե­լյան Էլ­մի­րան։
Գն­դա­պետ­նե­րը փոր­ձում են հա­մո­զել։
-Հար­կա­վոր է հա­մա­ձայ­նել,-ա­սաց Կառ­լե­նը Էլ­մի­րա­յին,-տղա­նե­րը կգան, կշա­րու­նա­կենք Վո­լո­դյա­յի հա­մար պայ­քա­րել։
Հա­մա­ձայ­նու­թյու­նը կա­յա­նում է։
Ա­զե­րի­նե­րը պա­տանդ­նե­րին բե­րում են Գե­տա­շեն։ Մեղ­րյան Շա­հե­նը խո­սում է Կառ­լե­նի հետ, որ ի­րենց ա­զատ են ար­ձա­կել, որ Գե­տա­շե­նում են։
-Մինչև չհաս­նեն Շա­հու­մյան…
Երբ հայ գե­րի­նե­րը հա­սան Շա­հու­մյան, ա­զե­րի 43 պա­տանդ­նե­րին հանձ­նե­ցին։
Ո՜չ այդ պա­հին, ո՜չ հե­տո Կառ­լե­նը չափ­սո­սաց, որ հա­մա­ձայ­նել էր ան­հա­վա­սար փո­խա­նա­կու­թյան. բո­լոր պա­տանդ­ներն էլ իր եղ­բայր­ներն էին։ Եղ­բոր՝ Վո­լո­դյա­յի մա­սին հե­տո կմ­տա­ծեն։

* * *
1990թ. հուն­վա­րին Բաք­վի հայտ­նի դեպ­քե­րից հե­տո Գոր­բա­չո­վի ո­րոշ­մամբ լու­ծար­վեց ԼՂԻՄ-ի Հա­տուկ կա­ռա­վար­ման կո­մի­տեն՝ ար­ցախ­ցի­նե­րի բնո­րոշ­մամբ` Վոլս­կու կո­մի­տեն։ Դրա փո­խա­րեն մար­զում հաս­տատ­վեց հան­րա­պե­տա­կան կազմ­կո­մի­տե՝ գլ­խա­վո­րու­թյամբ Պո­լյա­նիչ­կո­յի, կազ­մում ևս 2 ռուս՝ Գո­լուբև, Ռա­դաև և 5 ա­զե­րի։
1990թ. հուն­վա­րի 15-ին ԼՂԻՄ-ում և նրան հա­րող շր­ջան­նե­րում հայ­տա­րար­վեց ար­տա­կարգ դրու­թյուն, ո­րի հա­մա­ձայն՝ դա­դա­րեց­վում է ինք­նա­պաշտ­պա­նու­թյան պա­հա­կա­կե­տե­րի, կա­մա­վոր ժո­ղովր­դա­կան դրու­ժի­նա­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը… Մտց­վում է անձ­նագ­րա­յին ռե­ժի­մի ստու­գում, զեն­քի առ­կա­յու­թյան դեպ­քում վար­չա­կան կամ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն։
…1990 թվա­կան։ Հուն­վա­րի 16։ Շա­հու­մյան։
Վոլս­կին մի քա­նի օր ա­ռաջ հե­ռա­կա­պով հայտ­նել էր, որ մի քիչ համ­բե­րեն՝ բա­նա­կը գա­լու է։
Կուսշ­րջ­կո­մի բակ մտավ խոր­հր­դա­յին տան­կը։
Պատ­վի բռ­նե­ցին փոխ­գն­դա­պետ Կառ­լեն Ա­ղա­ջա­նյա­նը և փոխ­գն­դա­պետ Անդ­րեյ Ի­վա­նո­վը։ ԽՍՀՄ ՆԳՆ բե­լա­ռու­սա­կան մի գունդ, որ պի­տի տե­ղա­կայ­վի Շա­հու­մյա­նի շր­ջա­նում, գտն­վում է Գան­ձա­կում։ Փոխ­գն­դա­պե­տը ու­ղե­կից­ներ էր խնդ­րում, որ կարճ ճա­նա­պար­հով, ադր­բե­ջա­նա­կան գյու­ղե­րը շր­ջան­ցե­լով, ա­ռանց զենք գոր­ծա­ծե­լու, հաս­նեն Շա­հու­մյան։ Ա­ղա­ջա­նյա­նը եղ­բո­րը՝ Համ­լե­տին, դրեց որ­պես բարձ­րաս­տի­ճան սպա­յի ու­ղե­կից։
Իսկ թե շա­հու­մյան­ցի­նե­րը ինչ­պես դի­մա­վո­րե­ցին խոր­հր­դա­յին բա­նա­կի մուտ­քը, հնա­րա­վոր չէ նկա­րագ­րել. կա­նայք ու­րա­խու­թյան ար­ցունք­նե­րով, ձմ­ռան հո­գե­պա­հուս­տի մր­գե­րով՝ տանձ, խն­ձոր, չիր, պա­տա­նի­ներն ու ե­րե­խա­նե­րը՝ ու­ռա­նե­րով…
Խոր­հր­դա­յին բա­նա­կի զո­րա­մա­սե­րը տե­ղա­կայ­վե­ցին շրջ­կենտ­րո­նում և գյու­ղե­րում։
Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­նե­րը մնա­ցին տե­ղե­րում և զբաղ­վում էին բա­նա­կի մա­տա­կա­րար­ման հար­ցե­րով։ Բնակ­չու­թյու­նը հո­գե­պես ամ­րա­ցավ. բա­նա­կը կպաշտ­պա­նի ի­րենց։ ՙՀա­մոզ­ված ե­ղեք, ոչ ոք չի հա­մար­ձակ­վի խախ­տել սահ­մա­նը՚,-հա­վաս­տիաց­րել է ռուս փոխ­գն­դա­պե­տը։
Եվ ոչ ոք չէր կա­րող գու­շա­կել, որ 1,5 տա­րի անց Կենտ­րո­նի մեկ այլ հրա­մա­նով զո­րա­մա­սե­րը պի­տի հետ քաշ­վեին, Գան­ձա­կում տե­ղա­կայ­ված այլ խոր­հր­դա­յին զո­րա­մա­սե­րի օգ­նու­թյամբ պի­տի սկս­վեր ՙՕ­ղակ՚ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը (1991, ապ­րիլ-օ­գոս­տոս), պի­տի հա­յա­թափ­վեր Գե­տա­շե­նի են­թաշր­ջա­նը, իսկ մեկ տա­րի անց Շա­հու­մյա­նի շր­ջա­նի 17,5 հա­զար բնակ­չու­թյու­նը կբռ­նա­գաղ­թեր…
Իսկ մինչ այդ Հյու­սի­սա­յին Ար­ցա­խը քա­ղա­քա­կան ու ռազ­մա­կան մեծ ցն­ցում­նե­րի նա­խօրեն էր ապ­րում, և ո՜չ Կառ­լեն Ա­ղա­ջա­նյա­նը, ո՜չ ի­րենց հո­ղում ապ­րե­լու հա­մար պայ­քա­րի ե­լած աշ­խար­հա­զո­րա­յին­նե­րը, ո՜չ միա­միտ շի­նա­կանն ու հող­վո­րը չէին կա­րող գու­շա­կել, թե ինչ փո­թո­րիկ­ներ պի­տի ճայ­թքեին, ինչ խոր­շակ­ներ պի­տի գա­յին…

* * *
1990-ի փետր­վա­րի վեր­ջին օ­րերն էին։ ՊԱԿ-ից Վոլս­կուն, որ դեռ ի պաշ­տո­նե գտն­վում էր Ար­ցա­խում, տե­ղե­կաց­նում են, որ Վո­լո­դյա Ա­ղա­ջա­նյա­նը պահ­վում է Աղ­դա­մում։ Նա ար­տա­կարգ դրու­թյան շր­ջա­նի պա­րե­տին կար­գադ­րում է, որ մտ­նեն ու բե­րեն կուսշ­րջ­կո­մի ա­ռա­ջին քար­տու­ղա­րին։ Ա­զե­րի ամ­բո­խը Աղ­դա­մի մա­տույց­նե­րում կանգ­նեց­նում է ԽՍՀՄ ՆԳՆ զո­րախմ­բի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։ Կո­սո­լա­պո­վը կապ­վում է Վոլս­կու հետ, վեր­ջինս հրա­մա­յում է.
-Կրա­կեք։
-Ո՞վ է պա­տաս­խան տա­լու։
-Պա­տաս­խա­նի մա­սին հե­տո կմ­տա­ծենք…
…Երբ Վո­լո­դյան մտավ հայ­րա­կան տուն, ծեր մայ­րը, ում լե­զուն կապ­վել էր որ­դու գե­րե­վար­վե­լու լու­րը լսե­լուն պես, ձեռ­քե­րով ու ար­ցունք­նե­րով ար­տա­հայ­տեց ու­րա­խու­թյու­նը, սա­կայն մինչև մահ-գե­րեզ­ման մնաց համր։
Իսկ մեծ եղ­բայ­րը՝ Կառ­լեն Ա­ղա­ջա­նյա­նը, բա­ռե­րը կուլ տա­լով, կա­կա­զե­լով, փոքր եղ­բոր հաս­ցեին խիստ բա­ռեր էր ՙշռայ­լում՚.
-Ար­կա­ծախն­դիր­ներ, շր­ջա­նը կթող­նեն միայն մի կնոջ հույ­սի՞… հա­վի ճու­տի պես գնա­ցել եք ըն­կել ձեռք­նե­րը…-Կառ­լե­նը գոռ­գո­ռում ու չէր հան­գս­տա­նում…

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ