Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԽԱ­ՂԱ­ՂՈՒ­ԹՅՈՒՆՆ՝ Ա­ՄԱ­ՆՈ­ՐՅԱ Ե­ՐԱ­ԶԱՆՔ

 

Հրաշքի սպասումով

Ան­կախ նրա­նից, թե ինչ­պի­սի բարդ ժա­մա­նակ­նե­րում ենք ապ­րում՝ տա­րին մո­տե­նում է իր հան­գր­վա­նին, և նրան փո­խա­րի­նե­լու է գա­լիս նո­րը։ Տո­նա­ծառ զար­դա­րելն, ան­շուշտ, դժ­վար է... Այ­դու­հան­դերձ, Նոր տա­րին և Սուրբ Ծնուն­դը տո­ներ են, որ նույ­նա­կա­նաց­վում են հե­քիա­թա­յի­նի հետ, տո­ներ են, ո­րի խոր­հուր­դը հույսն է, յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցու հա­մար՝ խա­ղա­ղու­թյամբ ի­մաս­տա­վոր­վող հրաշ­քի սպա­սու­մը։
Սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում տի­րող նա­խա­տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը շո­շա­փե­ցինք մեր զրու­ցա­կից­նե­րի հետ։

ԱՀ Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա հա­մայն­քի ղե­կա­վար Նա­րեկ Ա­թա­յան.


-Բնա­կիչ­ներն, ընդ­հա­նուր առ­մամբ, անտ­րա­մա­դիր չեն, բայց և նա­խա­տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն էլ չու­նեն։ Մտա­հոգ են։ Ճիշտ է, ի­րա­վի­ճա­կը խու­ճա­պա­յին չէ, սա­կայն ան­հան­գս­տաց­նող է։ Նա­խա­տո­նա­կան ե­ռու­զե­ռի փո­խա­րեն այ­սօր յու­րա­քան­չյու­րը հո­գու խոր­քում ե­րե­խա­յի նման փոր­ձում է հա­վա­տալ ա­մա­նո­րյա հրաշ­քին... այն ի­մաս­տա­վոր­վում է Ար­ցա­խի հար­ցի վերջ­նա­կան կար­գա­վոր­մամբ ու հա­րատև խա­ղա­ղու­թյամբ։

Մար­տու­նու շր­ջա­նի Կար­միր շու­կա­յի միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն Զա­վեն Բա­դա­սյան.


-Դպ­րո­ցում զար­դար­ված է տո­նա­ծա­ռը. նա­խա­պատ­րաստ­վում ենք տո­նա­կան ոչ ճոխ մի­ջո­ցառ­ման։ Պա­տե­րազ­մի մի­ջով ան­ցած ե­րե­խա­նե­րը ժա­մա­նա­կից շուտ են հա­սու­նա­ցել։ Նրանց ցան­կու­թյունն էլ անվ­տան­գու­թյունն է ու խա­ղա­ղու­թյու­նը։ Ըն­կճ­ված չեն, պատ­րաստ են պայ­քա­րե­լու, դի­մադ­րե­լու։ Տար­րա­կան դա­սա­րան­նե­րում նա­մակ­ներ են պատ­րաս­տում, ո­րոնց ար­ձա­գան­քում են նաև հա­յաս­տա­նաբ­նակ ու ռու­սաս­տա­նաբ­նակ բա­րե­րար­նե­րը։ Ա­ռա­քել Հա­րու­թյու­նյանն ար­դեն հասց­րել է դպ­րո­ցին ա­մա­նո­րյա նվեր ու­ղար­կել՝ դյու­րա­կիր հա­մա­կար­գիչ ու պատ­ճե­նա­հան­ման սարք։

Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խրա­մորթ հա­մայն­քի ղե­կա­վար Զո­րիկ Աբ­րա­հա­մյան.


-Նա­խա­տո­նա­կան օ­րե­րին, շր­ջա­փակ­ման մեջ լի­նե­լով հան­դերձ, խրա­մորթ­ցի­նե­րի մոտ խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն չկա։ Ա­մեն ինչ ըն­թա­նում է «խա­թար­ված» բնա­կա­նոն հու­նով։ Մտա­հոգ է ժո­ղո­վուր­դը, բայց ըն­կճ­ված չէ, չկա նա­խա­տո­նա­կան ե­ռու­զեռ, կա սպա­սում ու հույս։
Դպ­րո­ցում տո­նա­ծառ կզար­դար­վի, ե­րե­խա­նե­րը նվեր­ներ կու­նե­նան նաև բա­րե­րար­նե­րի կող­մից։
Հա­մայն­քում կան ե­րե­խա­ներ, ում ծնող­նե­րը բուժ­ման նպա­տա­կով Հա­յաս­տա­նում էին։ Ճա­նա­պար­հը փակ լի­նե­լու պատ­ճա­ռով նրանք չեն կա­րո­ղա­նում վե­րա­դառ­նալ ե­րե­խա­նե­րի մոտ։
Ընդ­հա­նուր առ­մամբ, 2022 թվա­կա­նը բա­րե­հա­ջող չէր դի­պու­կա­հա­րի նշա­նա­կե­տում գտն­վող խրա­մորթ­ցի­նե­րի հա­մար։ Այ­դու­հան­դերձ, Նոր տա­րին ակն­կա­լիք­նե­րի տոն է։ Կցան­կա­նա­յի, որ ազգս բռուն­ցք­վի, հա­մախ­մբ­վի և բո­լոր փոր­ձու­թյուն­նե­րը պատ­վով հաղ­թա­հա­րի։ Թող Ար­ցա­խի շր­ջա­փա­կու­մը վե­րած­վի ա­զա­տու­թյան ու հա­րատև խա­ղա­ղու­թյան։


Հ. Գ. Մոտենում եմ եկեղեցու բակում ինքնաթիռ թռցնող տղաներին։ Ձմեռ պապի գոյությունը նրանք բնավ էլ կասկածի տակ չեն դնում. մտահոգ են միայն, որ Արցախ տանող ճանապարհը փակ է և Լապլանդիայից չի կարող Ձմեռ պապը հասնել Արցախ...

Լուսինե ՇԱԴՅԱՆ