Items filtered by date: Հինգշաբթի, 05 Հուլիսի 2012

ՀԱՐՑԵՐ, ՈՐ ՀՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԲՈԼՈՐԻՆ

IMG_9175_1.jpgՄեծ Թաղերի մշակույթի ընդարձակ դահլիճում, ինչպես ընդունված է ասել, ասեղ գցելու տեղ չկար: Եկել էին տարեցներ ու ջահելներ, հողի մշակներ, անհատ ձեռներեցներ, տնային տնտեսուհիներ: Եկել էին հարյուրավոր ընտրողներ` հանդիպելու, առաջարկություններ անելու, իրենց պահանջները, խնդրանքը ներկայացնելու ԼՂՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Բակո Սահակյանին: 

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇՐՋԿԵՆՏՐՈՆՈՒՄ

DSC01874_1_.jpgԱյս օրերին Մարտակերտի փողոցներում շինարարական աշխատանքների եռուզեռ է։ Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ է իրականացնում ՙՎիրաժ՚ ԱԿ-ն։ Ինչպես տեղեկացանք կազմակերպության աշխղեկ Արտակ Մուսայելյանից, վերանորոգման եւ ասֆալտապատման  աշխատանքներ են տարվել Ստեփանակերտից Նոր Կարմիրավան ձգվող ճանապարհահատվածի, ինչպես նաեւ Մարտակերտ քաղաքի կենտրոնական  եւ  հարակից փողոցների վրա։ 

ՆՈՐԱՇԵՆ՝ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔ

DSC00499_1_.jpgՀուլիսի  3-ին լրացավ  Հադրութի  շրջանի  Նորաշեն  համայնքի  ազատագրման  20-րդ  տարեդարձը: 
Զոհված  ազատամարտիկների  հիշատակին  կանգնեցված  հուշաքարի  մոտ  հավաքվել  էին  համայնքի  բնակչությունը, հյուրեր, դպրոցականներ: Միջոցառմանը ներկա էր Հադրութի  շրջվարչակազմի  ղեկավար  Վալերի  Գևորգյանը։

ՀԱՏՈՒՑՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ

g_image.jpgԱմեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, ես գիտակցում էի, որ դա կարող է վերջինը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի համար։ Այն, որ սիրտը բաբախում էր ամբողջ տասներկու օր բոլորովին անշարժ կրծքավանդակում, բացարձակ արհեստական շնչառության պայմաններում թթվածնի մատակարարմամբ, իսկական հրաշք էր, որ գործեցին մեր բժիշկները։ 

ԼՈՒՐՋ ԽԹԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Թաղավարդ համայնքի տարածքում ավարտին են մոտենում ձեթի գործարանի կառուցման  ու շահագործման աշխատանքները։ 
Գործարանի շինարարության ընթացքի, երկրի տնտեսության ու բնակչության կենսագործունեության վրա ունեցած ազդեցության և հետագա աշխատանքների շուրջ զրուցեցինք ՙՌեյփսիդ՚ ՍՊԸ գործադիր  տնօրեն Մհեր ԱՍՐՅԱՆԻ հետ։

ՙԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ՚ ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ

7.jpgՃանապարհների բարեկարգման հարցը ԼՂ Հանրապետությունում օրակարգ մտավ պատերազմից անմիջապես հետո: Առաջին խոշոր ձեռքբերումը, որն իրականություն դարձավ աշխարհասփյուռ հայության ջանքերով, ՙԿյանքի ճանապարհի՚ կառուցումն էր: Այսօր Արցախի կառավարությունն է ձեռնամուխ եղել մայրուղուն երկրորդ կյանք տալու աշխատանքներին:

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՄԱՐ

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ստիպում է ուշադրություն սևեռել հենց այդ իրողությանը
Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովը նախանշել էր մի քանի ուղղություններ, որոնք պետք է նպատակաուղղվեն հայագիտության զարգացմանը։ 
Subscribe to this RSS feed