Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին Լիոն քաղաքում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Այնուհետեւ Բակո Սահակյանը Դեսինի քաղաքում այցելել է Հայկական հիշողությունների ազգային կենտրոն:
Նախագահը կարեւորել է Սփյուռքում նման կոթողների եւ հաստատությունների առկայությունը ինչպես մեր ժողովրդի պատմական հիշողությունների պահպանման, այնպես էլ միջազգային հանրությանը ճշմարտության ներկայացման տեսանկյունից:
- Published in Պաշտոնական