Ռուսաստանյան հանրության տագնապը և երկրի նախագահի հայտարարությունը
Ազգային հենքի վրա մարդասպանության թուրք-ադրբեջանական ձեռագիրը մեզ վաղուց չի զարմացնում։ Դրա վրա կարող են և զարմանալ, և զայրանալ այլ ազգեր ու ժողովուրդներ, որոնք հակամարտության մեջ չեն եղել թուրքական էթնոսի հետ, առավել ևս՝ իրենց մաշկի վրա չեն զգացել նրա բարբարոսությունները։
Ռուսներին դա սկսեց վրդովեցնել վերջերս Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում կատարված սպանությունից հետո։