Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Items filtered by date: Friday, 08 November 2013

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի  մոտ այսօր հրավիրված  խորհրդակցությանը ամփոփվել են  աշնանացան մշակաբույսերի բերքահավաքի արդյունքներն ու քննարկվել շրջաններում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի ներկայացրած տվյալների համաձայն` մոտ 53 հազար հա ցանքատարածությունից հավաքվել է 98 հազար տոննա`  18,6ց/հա միջին բերքատվությամբ, ինչը, չնայած գերազանցում է անցած տարվա ցուցանիշը, սակայն, խորհրդակցության մասնակիցների գնահատմամբ, այնքան էլ գոհացուցիչ չէ:

ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի քննարկմանն էին ներկայացված «Զենքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ԼՂՀ փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ԼՂՀ օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերը:

ՀՈԲԵԼՅԱՆԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՊՈԼԻՏԵԽՆԻԿ

081101.jpgՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկը) 80 տարեկան է: Որպես քսաներկու տարվա պոլիտեխնիկցի և համալսարանի առաջին պաշտոնական ներկայացուցիչը Արցախում՝ սիրով ու երախտագիտության զգացումով շնորհավորանքս եմ միախառնում նշանակալի իրադարձության՝ հոբելյանական միջոցառման ժամանակ հնչած ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերին։

ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ գիտաարտադրական խնդիրների առաջադրման ու իրականացման նպատակով  2007թ. ստեղծվել է Արցախի գիտական կենտրոնը։
Որպես հանրապետությունում գիտահետազոտական գործունեություն կազմակերպող և իրականացնող մարմին՝ Կենտրոնը կոչված է աջակցել տարածքային նշանակության գիտական հետազոտությունների անցկացմանը, ռազմավարական ծրագրերի և գիտաարտադրական աշխատանքների մշակմանն ու իրականացմանը, բարձր որակավորմամբ գիտական կադրերի պատրաստմանը, տաղանդավոր երիտասարդ գիտնականների ստեղծագործական աճին, ինչպես նաև՝  ձեռնարկատիրական, գիտահետազոտական, հրատարակչական գործունեության իրականացմանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին:

            081113_Matenadaran_Tnoren_Info.jpgՀանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են մշակութային արժեքների պահպանմանն առնչվող մի շարք հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արա Զոհրաբյանի գլխավորությամբ:

            081113_PastabaneriPalatNaxagah_Info.jpgԱրծարծվել են Արցախում փաստաբանության ինստիտուտի գործունեությանը եւ այս ուղղությամբ հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին այցելել է հանրապետության հարավային թեւում տեղակայված մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների առօրյային ու առկա խնդիրներին:

              071113_Hadrut_Info.jpgՆախագահը նշել է, որ երկրի պաշտպանունակության շարունակական բարձրացումն ու ամրապնդումը միշտ եղել է եւ կլինի մեր պետության զարգացման առանցքային ուղղությունը:

            Նույն օրը Բակո Սահակյանը Հադրութ քաղաքում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին: 

Subscribe to this RSS feed