
Մարտի 4–ից սկսվել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն, որը կազմակերպել են Հունաստանի Հայ Դատի հանձնախումբը և Աթենքի Պանդիո համալսարանը:
Նախօրեին Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպում էր ունեցել Աթենքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արամ Մանուկյան ակումբի վերաբացման առիթով։
Այցի ծրագրի շրջանակներում մարտի 4-ին և 5-ին ԼՂՀ ԱԺ նախագահը հանդիպումներ ու զրույցներ է ունեցել Հունաստանի քաղաքական շրջանակների մի շարք պատասխանատուների՝ կոալիցիոն կառավարության անդամներ՝ ՙԴեմոկրատիկի արիսթերա՚ կուսակցության նախագահ Ֆոթիս Կուվելիսի, ՙՆոր ժողովրդավարություն՚ կուսակցության քարտուղար Մանոլիս Գեֆալոյաննիսի և փոխքարտուղար Զոնտանոսի, Հունաստանի խորհրդարանում ՙԱնկախ հույներ՚ կուսակցության նախագահ Ֆանոս Կամենոսի և մամլո խոսնակ Թերենս Գուիքի հետ: