Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեյրութում մեկնարկած Հայ մամուլի համահայկակական համագումարին մասնակցում են նաև Արցախից

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությամբ Բեյրութում այսօր՝ հուլիսի 2-ին, մեկնարկել է Հայ մամուլի համահայկական համագումարը, որին մասնակցում են նաև արցախյան մամուլի պատասխանատուները:

 «Արցախպրես»-ի   թղթակցի   հաղորդմամբ՝   համագումարին բացման խոսքով  հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ  Առաջինը։

 
Նա  նշել  է, որ   2019  թվականը   հռչակվել է  որպես Հայ մամուլի տարի։ Արամ Առաջինը  խոսել  է  առկա համահայկական քարոզչական դաշտի խնդիրների մասին, անդրադարձել   ներքին և արտաքին մարտահրավերներին:
 
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր  ելույթում   ընդգծել է նաև, որ   Էլեկտրոնային լրատվությունը և հատկապես անհատական ցանցերը լեցուն են բռնություն հրահրող, թշնամություն սերմանող և անորակ լուրերով ու  մեկնաբանություններով:
 
Այնուհետև  Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընթերցել է ՀՀ  վարչապետ  Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը՝  ուղղված  համագումարի  մասնակիցներին:
Համագումարին   Արցախից  մասնակցում  են   «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն  Վահրամ  Պողոսյանը,   «Ազատ Արցախ» հանրապետական   թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանը, ՀՅԴ «Ապառաժ» պաշտոնաթերթի խմբագիր Արա Պուլուզյանը   և  Արցախի  հանրային  ռադիոյի խմբագիր Միքայել Հաջյանը։
 
Համագումարին   «Արցախպրես»  լրատվական գործակալության   տնօրեն  Վահրամ  Պողոսյանը   հանդես  է  եկել   «Արցախյան  մամուլը. մարտահրավերներ և  խնդիրներ»  թեմայով   ելույթով:
Նա  անդրադարձել  է  արցախյան մամուլի խնդիրներին, համահայկական մեդիադաշտում դրանց առանձնահատկություններին և լուծման գործում համահայկական ներուժի արդյունավետ օգտագործմանը:
Վ. Պողոսյանը     կարևորել  է  տեղեկատվական դաշտում տեխնոլոգիական առաջընթացին համահունչ  քայլելը  և  մասնագետների պարբերաբար  վերապատրաստումը, ինչպես  նաև  առաջնահերթությունների ճշգրտմամբ համահայկական մարտահրավերների  միասնական  օրակարգի  ձևավորումը:
 
Համագումարից  հետո Արցախպրես»  լրատվական գործակալության տնօրենին  ընդունել է  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
 
Արցախյան մամուլի ներկայացուցիչները համագումարի ընթացքում հանդես կգան ելույթներով: Միքայել  Հաջյանն ու   Արա  Պուլուզյանը կհամակարգեն տարբեր նիստերի աշխատանքները:
Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով՝ համագումարին ներկա էր  նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը: