Logo
Print this page

ԴԻ­ՄԱ­ՎՈ­ՐԵՆՔ ՆՈՐ ՏԱ­ՐԻՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՆԵԱ­ԲԱՐ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ըստ Գրի­գոր Տաթևա­ցու` Նոր տա­րին սկս­վեց տոն­վել բա­բե­լո­նյան աշ­տա­րա­կա­շի­նու­թյու­նից հե­տո, երբ 72 ազ­գե­րը ցր­վե­լով տա­րած­վե­ցին երկ­րով մեկ ու յու­րա­քան­չյուր ազգ իր տա­րած­քը մտ­նե­լով էլ սկ­սեց տո­նել տա­րե­մու­տը։ Հռո­մեա­ցի­նե­րի հա­մար այն դար­ձավ հուն­վար ա­մի­սը, հրեա­նե­րի՝ նի­սա­նը, իսկ հա­յե­րի հա­մար` նա­վա­սար­դը։ Հե­տա­գա­յում բո­լոր ազ­գերն էլ միա­վոր­վե­ցին և Նոր տա­րին սկ­սե­ցին տո­նել հուն­վար ամ­սին։ Նոր տար­վա քրիս­տո­նեա­կան գա­ղա­փար­նե­րի, Սուրբծննդյա­նը նա­խոր­դող ե­կե­ղե­ցա­կան կար­գե­րի, տո­նա­կան ծե­սե­րի և ու­տեստ­նե­րի վե­րա­բե­րյալ զրու­ցե­ցինք Ստե­փա­նա­կեր­տի Սբ Հա­կոբ ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ Տեր Մի­նաս քա­հա­նա ՄՈՎ­ՍԵ­ՍՅԱ­ՆԻ հետ։


-Տեր Հայր, Նոր Տա­րին քրիս­տո­նեա­կան ի՞նչ գա­ղա­փար­ներ է իր մեջ պա­րու­նա­կում, և մեր ե­կե­ղե­ցու հայ­րերն ինչ­պե՞ս են մեկ­նա­բա­նում այն ձմ­ռա­նը տո­նե­լու ա­ռու­մով։


-Մինչև Հի­սուս Քրիս­տո­սի ծնուն­դը ազ­գե­րը Նոր Տա­րին տո­նել են տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում: Այս տո­նի ու խոր­հր­դի մա­սին տե­ղե­կա­նում ենք նաև Հին Կտա­կա­րա­նից։ Մենք` որ­պես աշ­խար­հի հնա­գույն ազ­գե­րից մե­կը և, իմ կար­ծի­քով, խո­սում ենք նաև Նո­յի լեզ­վով, ո­րով­հետև Նո­յը մնաց Հա­յաս­տա­նում, այ­նու­հետև Հայկն էլ վե­րա­դար­ձավ և հաս­տատ­վեց Ա­րա­րա­տյան դաշ­տա­վայ­րում, Նոր տա­րին սկ­սե­ցինք տո­նել նա­վա­սար­դի 1-ից, ինչն էլ հա­մընկ­նում է օ­գոս­տո­սի 11-ի հետ։ Ու մինչև Քրիս­տո­սի ծնուն­դը հա­յե­րը Նոր Տա­րին տո­նում էին օ­գոս­տո­սի 11-ին, հրեա­նե­րը` ապ­րի­լի 1-ին, արևե­լյան ժո­ղո­վուրդ­նե­րը` տար­բեր ժա­մա­նա­կա­հատ­ված­նե­րում։ Քրիս­տո­սի ծնն­դից հե­տո ժո­ղո­վուրդ­նե­րը միա­հա­մուռ ո­րո­շե­ցին, որ Նոր Տա­րին տո­նեն Հի­սու­սի ծնն­դյան հետ միա­ժա­մա­նակ, և հուն­վա­րի 1-ն էլ հա­մար­վեց հենց նոր տար­վա, նոր կյան­քի ու դա­րաշր­ջա­նի սկիզբ։ Իսկ թե ին­չու ե­կե­ղե­ցա­կան հայ­րե­րը ո­րո­շե­ցին նոր տար­վա սկիզ­բը տո­նել հուն­վա­րին, ո­րը ձմ­ռանն էր, ա­պա դրա մեջ էլ հա­տուկ խոր­հուրդ կա։ Ձմ­ռա­նը բնու­թյան մեջ ա­մեն ինչ մեռ­նում է, և եր­կի­րը դա­դա­րում է ծնն­դից։ Այդ­պես էլ մեղ­քով մե­ռած հո­գի­նե­րը պա­ղում են Աստ­ծո սի­րուց։ Քրիս­տո­նյա Հայ­րերն էլ տար­վա սկիզ­բը ձմ­ռա­նը դրե­ցին, որ­պես­զի մենք ա­պաշ­խար­ենք մեր մեղ­քե­րից։ Ձմե­ռը նաև մեզ հու­շում է մեր ել­քը այս կյան­քից, սա­կայն քա­նի որ այն իր մեջ նաև ա­պա­գա հա­րու­թյան խոր­հուրդն ու­նի, ա­պա մեզ նաև հի­շեց­նում է հա­վի­տե­նա­կան կյան­քի մա­սին։ Ուս­տի պետք չէ հո­գալ միայն ան­ցո­ղիկ կյան­քի, նյու­թա­կան ի­րե­րի հա­մար, այլ նաև խոր­հել հոգևո­րի և հա­վի­տե­նա­կա­նի մա­սին: Իսկ ե­կե­ղե­ցին, սկ­սած դեկ­տեմ­բե­րի 30-ից մինչև Սուրբ Ծնունդ, պահ­քի շր­ջա­նում է։ Ի­հար­կե, մենք չենք ստի­պում մարդ­կանց խս­տո­րեն հետևել պահ­քին, սա­կայն նա­խընտ­րե­լի է չծան­րա­բեռն­վել տա­րա­տե­սակ կե­րա­կուր­նե­րով, այլ ա­ռա­վել հոգևոր ճշ­մար­տու­թյուն­նե­րի վրա խոր­հել։ Ի­հար­կե, Նոր Տա­րին հրա­շա­լի տոն է իր քրիս­տո­նեա­կան գա­ղա­փար­նե­րով, բա­րու­թյամբ։ Յու­րա­քան­չյուր ըն­տա­նի­քում էլ ա­մա­նո­րյա սպաս­ված Ձմեռ պա­պի ի­րա­կան նա­խա­տիպն էլ 4-րդ դա­րի նշա­նա­վոր սուրբ հայ­րա­պետն է՝ Սան­տա (սուրբ) Կլաու­սը (Նի­կո­ղա­յոս)։ Ա­մա­նո­րյա տո­նա­ծառն էլ խոր­հր­դան­շում է դրախ­տի կյան­քի ծա­ռը, իսկ աստ­ղը՝ Բեթ­ղե­հե­մի աստ­ղի մա­սին է հի­շեց­նում, որն ու­ղեկ­ցեց մո­գե­րին դե­պի Քրիս­տո­սի մսու­րը (Մատթ. 2։2), այ­սինքն` տո­նա­ծա­ռը Սուրբծննդյան ծառն է։ Պար­զա­պես խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ տո­նա­ծառ սկ­սե­ցին դնել Ա­մա­նո­րին՝ աս­տի­ճա­նա­բար մո­ռաց­նել տա­լով բուն խոր­հուր­դը։ Նոր տար­վա հետ կապ­ված հե­տաքր­քիր խոր­հուրդ­ներ շատ կան, բայց ա­ռա­վել պետք է հեն­վենք Սուրբծննդյան տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րին և Նոր Տա­րին դի­մա­վո­րենք մա­քուր սր­տով, ի­րար նե­րե­լով ու լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րով։


-Ա­մա­նո­րյա տո­նե­րին ո­րոշ մար­դիկ հա­վա­տում են սնա­հա­վա­տու­թյուն­նե­րի, աստ­ղա­գու­շա­կու­թյուն­նե­րի, ա­ռաս­պել­նե­րի, ան­հե­թե­թու­թյուն­նե­րի, ո­րոնք եր­բեմն զուրկ են բա­նա­կա­նու­թյու­նից և ու­նեն կոր­ծա­նա­րար հետևանք­ներ։ Ի՞նչ խոր­հուրդ կտա­յիք մեր ազ­գաբ­նակ­չու­թյա­նը։

-Ի­հար­կե, դրանք քրիս­տո­նեու­թյան հետ կապ չու­նեն, և խոր­հուրդ կտա­յի, որ մար­դիկ հե­ռու լի­նեն սնա­հա­վա­տու­թյուն­նե­րից, գու­շա­կու­թյուն­նե­րից ու ա­ռա­վել հոգևոր ըն­թացք ու­նե­նան։ Հա­ճախ մար­դիկ ակն­կա­լիք­ներ են ու­նե­նում Նոր Տա­րուց, բայց մենք պետք է Աստ­ծուն ա­պա­վի­նենք, որ խա­ղա­ղու­թյուն ու ա­պաշ­խար­ու­թյուն լի­նի, և մեր սպա­սե­լիք­նե­րը կա­պենք ոչ թե տար­վա, այլ Աստ­ծո հետ։ Պետք է ա­զատ լի­նենք սին գա­ղա­փար­նե­րից և ծա­ռա չդառ­նանք դրանց։ Իսկ յու­րա­քան­չյուր տար­վա վեր­ջում հաշ­վե­տու լի­նենք նախ ինք­ներս մեզ՝ մեր ապ­րած կյան­քի, ըն­թաց­քի, ա­րա­ծի ու չա­րա­ծի, թե­րու­թյուն­նե­րի հա­մար, որ­պես­զի մեր սխալ­նե­րը շտ­կե­լով, հա­վատ­քով ու քրիս­տո­նեա­կան ճշ­մար­տու­թյուն­նե­րով զին­ված ա­ռա­ջա­նանք։


-Տեր Հայր, անդ­րա­դառ­նանք նաև Սուրբ Ծնն­դին նա­խոր­դող ե­կե­ղե­ցա­կան կար­գե­րին ու տո­նա­կան ծե­սե­րին։


-Մինչև դեկ­տեմ­բե­րի 30-ը մենք տո­նում ենք ե­կե­ղե­ցա­կան ա­վագ տո­ներ՝ նվիր­ված հա­վատ­քի նա­խավ­կա­նե­րին, ո­րոնց բա­րե­խո­սու­թյամբ էլ պատ­րաստ­վում ենք դի­մա­վո­րել գա­լիք տա­րին, իսկ հե­տո սկս­վում է մեկ­շա­բա­թյա պահ­քը։ Դեկ­տեմ­բե­րի 31-ին, ե­րե­կո­յան ժա­մը 12.00-ին բո­լոր ե­կե­ղե­ցի­նե­րում կա­տար­վում են ե­րե­կո­յան հան­գս­տյան ժա­մեր­գու­թյուն­ներ, այ­նու­հետև ա­ղոթ­քով դի­մա­վո­րում Նոր Տա­րին։ Վեր­ջին տա­րի­նե­րին ար­դեն ա­վան­դույթ է դար­ձել Նոր Տա­րին հա­վա­տա­ցյալ­նե­րով դի­մա­վո­րել ե­կե­ղե­ցում և կա­տա­րել նռան օրհ­նու­թյան կարգ։ Նու­ռը մեզ հա­մար միա­բա­նու­թյան, սի­րո, ե­կե­ղե­ցու խոր­հուրդն ու­նի, որ մեր ժո­ղո­վուր­դը նռան հա­տիկ­նե­րի պես միա­բան­ված լի­նի։ Հուն­վա­րի 1-ին մա­տուց­վում է ա­ռա­ջին պա­տա­րա­գը, և չնա­յած պա­հոց օր է, բայց տր­վում է Սուրբ հա­ղոր­դու­թյուն։ Հուն­վա­րի 5-ի ե­րե­կո­յան՝ Ճրա­գա­լույ­ցի պա­տա­րագն է մա­տուց­վում, իսկ հուն­վա­րի 6-13-ը Սուրբծննդյան տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ են, և այդ օ­րե­րին ծնն­դյան ա­վե­տի­սով կա­տար­վում են տնօրհ­նու­թյան կար­գեր։


-Հա­ճախ Ա­մա­նո­րի ու Սուրբծննդյան տո­նե­րը վե­րած­վում են որկ­րա­մո­լու­թյան, ցու­ցա­մո­լու­թյան, ան­հիմն ու­նայ­նու­թյուն­նե­րի օ­րեր՝ մո­ռա­նա­լով տո­նե­րը քրիս­տո­նեա­բար անց­կաց­նե­լու ճշ­մար­տու­թյան մա­սին։ Շա­տե­րը ա­հա­գին գու­մար­ներ են ծախ­սում ի­րենց սե­ղան­նե­րը ճոխ ու գե­ղե­ցիկ դարձ­նե­լու հա­մար, ին­չը եր­բեմն մր­ցակ­ցու­թյան է հաս­նում։


-Ինչ­պես նշե­ցինք, ե­կե­ղե­ցին այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը պահ­քով է սկ­սում, և ա­նի­մաստ մր­ցակ­ցու­թյու­նը կե­րակ­րա­տե­սակ­նե­րի ա­ռու­մով հա­լու­մաշ են ա­նում մարդ­կանց։ Նա­խընտ­րե­լի է հոգևոր մո­տե­ցու­մը և ու­րա­խա­նալ կա­րե­լի է նաև ա­ռանց շռայ­լու­թյան։ Պետք չէ ծան­րա­բեռն­վել ա­վե­լորդ հոգ­սե­րով, ջան­քե­րով, նե­ղու­թյուն­ներ կրել, ա­վե­լորդ գու­մար վատ­նել, կարևոր բա­նե­րը թող­նե­լով` ընկ­նել երկ­րոր­դա­կա­նի հետևից։ Նոր տար­վան պետք է հոգևոր ա­ռու­մով նա­յենք, հե­տաքր­քիր խոր­հուրդ­նե­րին տե­ղե­կա­նանք և մեր ու­րա­խու­թյունն էլ ա­վե­լի կրկ­նա­պատ­կենք Սուրբծննդյան տո­նա­կա­տա­րու­թյուն­նե­րին։ Շատ սխալ երևույթ է պարտ­քով սե­ղան­ներ բա­ցե­լն ու մարդ­կանց զար­մաց­նե­լը, սե­ղա­նին պետք է դնել այն, ինչն ի վի­ճա­կի ենք։ Կարևորն ա­ռանց չա­րու­թյան, նա­խան­ձի և խա­ղա­ղու­թյամբ ու մա­քուր սր­տով Սուրբծննդյան տոն­նե­րը դի­մա­վո­րելն է։ Ու­րա­խա­նա­լը լավ է, բայց պետք է կարևոր բա­նե­րով ու­րա­խա­նալ և ձեր­բա­զատ­վել ա­նի­մաստ հոգ­սե­րից ու շռայ­լու­թյուն­նե­րից։
Ե­կեք ի­մաս­տու­թյամբ մո­տե­նանք ա­մեն հար­ցի և այս տո­նա­կան օ­րե­րին էլ ա­ռաջ­նորդ­վենք աստ­վա­ծաշն­չյան ու մեր ե­կե­ղե­ցու հայ­րե­րի ուղ­ղա­միտ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով, խոր­հուրդ­նե­րով։ Յու­րա­քան­չյուրս պետք է մաք­րա­գործ­ված, նո­րո­վի քայ­լենք նոր 2020 թվա­կա­նին։ Մաղ­թում եմ, որ մեր ժո­ղո­վուրդն ուղղ­վի, ա­պաշ­խար­ի, հոգևոր ըն­թացք ու­նե­նա և ճա­նա­չի կյան­քի կարևոր ար­ժեք­նե­րը։ Հա­վատ­քով ու միա­բա­նու­թյամբ էլ մենք կհաղ­թա­հա­րենք ա­մեն մի դժ­վա­րու­թյուն, ա­մեն մի փոր­ձու­թյուն։ Աստ­ված օրհ­նի բո­լո­րիս և գա­լիք տա­րում էլ մեզ պարգևի խա­ղա­ղու­թյուն, բար­գա­վա­ճում ա­մեն բնա­գա­վա­ռում։

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.