Logo
Print this page

ՄՏԱՀՈԳ՝ ՀԱՅՈՑ ՍՐԲԱՏԱՆ ՎԻՃԱԿՈՎ

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Ար­ցա­խի Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Ա­ղավ­նո-Ծի­ծեռ­նա­վա­նուց գե­տի հով­տի մի­ջին և վե­րին մա­սե­րում պահ­պան­վել են տաս­նյա­կից ա­վե­լի հա­յոց հնա­դա­րյան ե­կե­ղե­ցի­ներ։ Մի մա­սը հա­մե­մա­տա­բար բար­վոք վի­ճա­կում, մի մա­սը՝ վտանգ­ված։ Գե­տից 2 կմ արևելք՝ ձա­խափ­նյա լան­ջե­րին՝ ծո­վի մա­կե­րե­սից մոտ 1450 մ բարձ­րու­թյան վրա գտն­վում է հա­յոց ճար­տա­րա­պե­տու­թյան բա­ցա­ռիկ հո­րին­ված­քով ե­կե­ղե­ցին՝ կա­ռուց­ված 9-11-րդ դա­րե­րում։

Մի հար­թու­թյան վրա է միջ­նա­դա­րում գո­յու­թյուն ու­նե­ցել շեն ու ծաղ­կուն հա­յոց Վա­րազ­գոմ գյու­ղը՝ իր զար­մա­նահ­րաշ վան­քով։ Մեծ Հայ­քի Սյու­նիք աշ­խար­հի Ա­ղա­հեճ-Քա­շա­թաղ գա­վա­ռի այս հատ­վա­ծը հա­յա­թափ ե­ղավ 18-րդ դա­րա­կե­սին։ 20-րդ դա­րաս­կզ­բին քր­դե­րի կող­մից գյու­ղը կոչ­վել է Վա­րազ­ղան, իսկ քար­տեզ­նե­րում՝ Վա­րազ­գուն։ Ե­կե­ղե­ցին գտն­վում է հար­թու­թյու­նից փոքր-ինչ ան­ջատ­ված հր­վան­դա­նի վրա՝ դի­մա­ցը՝ ժայ­ռեր, ո­րոնց մեջ կան մի քա­նի բնա­կե­լի քա­րան­ձավ­ներ՝ 4x5 մ չա­փե­րով, 2-2,3մ բարձ­րու­թյամբ։ Ո­րոշ­նե­րը գտն­վում են բարձր դիր­քում, և դրանց մեջ բարձ­րա­ցել են պա­րան­նե­րի օգ­նու­թյամբ։ Ա­վե­լի վերևից հո­սող գե­տա­կը ժա­մա­նա­կին բնա­կա­վայրն ա­պա­հո­վել է ջրով։ Ե­կե­ղե­ցուց արևելք և հյու­սիս կան տնե­րի ա­վե­րակ­ներ, ո­րոն­ցից եր­կո­սի պա­տե­րը պահ­պան­վել են, ու­նեն մոտ 1,5 մ և ա­վե­լի լայ­նու­թյուն։ Կա­ռուց­ված են հմուտ վար­պետ­նե­րի ձեռ­քով։ 10,5x10մ ար­տա­քին չա­փե­րով ու մոտ 10 մ բարձ­րու­թյուն ու­նե­ցող խա­չաձև-գմ­բե­թա­վոր, երկ­խո­րան ե­կե­ղե­ցին/խո­րան­նե­րից մե­կը հյու­սի­սա­յին, մյու­սը արևե­լյան մա­սում են/, կա­ռուց­ված է կո­փա­ծո սր­բա­տաշ քա­րով ու կրա­շա­ղա­խով(պա­տե­րի հաս­տու­թյու­նը՝ 95 սմ). ներ­սի կող­մից պա­տե­րը սվաղ­ված են։ Գմ­բե­թի թմ­բու­կը դր­սից և ներ­սից կլո­րա­վուն է, 4 որմ­նա­սյու­նե­րի և գմ­բե­թի միաց­ման տե­ղե­րում մարդ­կա­յին կեր­պար­ներ՝ 4 ա­վե­տա­րա­նիչ­ներն են քան­դակ­ված։ Ըստ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի՝ նման հո­րին­ված­քով ե­կե­ղե­ցի հայ ճար­տա­րա­պե­տու­թյան մեջ երկ­րոր­դը չկա։ Այժմ ե­կե­ղե­ցին գտն­վում է վտանգ­ված վի­ճա­կում։ Եվ այս հան­գա­ման­քը շատ է ան­հան­գս­տաց­նում այս­տեղ այ­ցե­լող­նե­րիս։ Վա­րազ­գո­մի տա­րած­քը մտ­նում է Մո­շա­թա­ղի գյու­ղա­կան հա­մայն­քի վար­չա­կան տա­րած­քում։ Օ­րերս Մո­շա­թա­ղից Հրա­չիկ Մաթևո­սյա­նը հա­մայն­քի բնակ­չու­թյան ա­նու­նից նա­մա­կով դի­մել է ինձ՝ խնդ­րե­լով ա­հա­զան­գել վտանգ­ված լի­նե­լու մա­սին, որ այն յու­րա­քան­չյուր պա­հի կա­րող է փլուզ­վել։ Ի­հար­կե, այս հար­ցը շատ է քն­նարկ­վել։ Միջ­նա­դա­րյան հրաշք-սր­բա­տան մա­սին տե­ղյակ են իշ­խա­նա­վոր­նե­րը, հնա­գետ­նե­րը, պատ­կան մար­մին­նե­րը։ Վեր­ջերս ՙՇու­շի՚ հիմ­նադ­րա­մի (նա­խա­գահ՝ Բա­կուր Կա­րա­պե­տյան) նույ­նիսկ ֆիլմ են նկա­րա­հա­նել, ո­րով փոր­ձում են բա­րե­րար­նե­րի ու­շադ­րու­թյու­նը նույն­պես սևե­ռել ե­կե­ղե­ցու վրա։ Հնեա­բան­նե­րը տա­րի­նե­րի ըն­թաց­քում հա­ճախ են այ­ցե­լել տա­րածք՝ հնա­գետ­նե­րի, լրագ­րող­նե­րի, նույ­նիսկ օ­տա­րերկ­րա­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րի հետ, և միշտ ա­հա­զան­գել, որ պետք է ինչ-որ մի­ջոց­ներ ձեռ­նար­կել։ Դա­րերն ու քոչ­վոր­նե­րի գե­րու­թյան մեջ մնա­լը մեծ վնաս են հասց­րել սր­բա­տա­նը։ Թմ­բու­կի հա­րա­վա­յին պա­տը, վե­ղա­րը քանդ­ված են։ Արևմտյան կող­մից և թմ­բու­կը, և պա­տը ճա­քել են։ Հատ­կա­պես վտան­գա­վոր է թմ­բու­կի վի­ճա­կը, ո­րը բո­լոր կող­մե­րից ճա­քեր է տվել, նույ­նիսկ ու­ժեղ քա­մուց կա­րող ե փլ­վել։ Արևե­լյան պա­տի ար­տա­քին քա­րերն ամ­բող­ջու­թյամբ հան­վել են թուր­քե­րի կող­մից։ Այս կող­մում կա մի փոքր սե­նյակ, հա­վա­նա­բար ա­վան­դա­տուն է, ո­րը մուտք ու­նի դե­պի ներս։ Արևմտյան կող­մում կա մուտք՝ վերևում նեղ ու եր­կա­րա­վուն պա­տու­հան։ Այս պա­տը ա­վե­լի ուշ՝ 15-17-րդ դա­րե­րում, նո­րոգ­վել է։ Հա­րա­վա­յին կող­մի պա­տը, որ­տե­ղից ե­ղել է հիմ­նա­կան մուտ­քը, ամ­բող­ջու­թյամբ քանդ­վել է։ Այս­պի­սի վի­ճա­կում է գտն­վում հա­զա­րա­մյա սր­բա­տու­նը և օգ­նու­թյուն է խնդ­րում։ Ե­կե­ղե­ցու շուրջ ե­ղել է նաև գե­րեզ­մա­նա­տուն։ Պահ­պան­ված մի քա­նի խաչ­քա­րե­րը, տա­պա­նա­քա­րե­րը, դրանց բե­կոր­ներն այդ են վկա­յում։ Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին տա­րած­քում ա­նաս­նա­պա­հա­կան հա­մա­լիր է գոր­ծել։ Գե­րեզ­մա­նո­ցի շիր­մա­քա­րե­րը, ե­կե­ղե­ցու և հնա­դա­րյան տնե­րի պա­տե­րի քա­րե­րը քր­դաթր­քերն օգ­տա­գոր­ծել են գո­մե­րը և ոչ­խար­նե­րի փա­րախ­ներ կա­ռու­ցե­լու հա­մար։ Տար­բեր այ­ցե­րի ըն­թաց­քում ա­վե­րակ­նե­րի ու թփե­րի մի­ջից գտել ենք մի քա­նի խաչ­քար ու տա­պա­նա­քար։ Մի խաչ­քա­րի կես մաս/95x65x17 սմ/, ո­րի վրա մեծ խաչ է քան­դակ­ված, իսկ ձախ կող­մում մար­դու պատ­կեր է, գտն­վում է ե­կե­ղե­ցու մոտ՝ հյու­սի­սա­յին մա­սում։ Ա­վե­րակ­նե­րի մեջ մի գե­ղա­քան­դակ խաչ­քար կա 96x65x20 սմ չա­փեր, կող­քին տա­պա­նա­քար՝ 83x49x33 սմ չա­փե­րով. վրան մար­դա­պատ­կեր է քան­դակ­ված։ Մեկ այլ գե­ղե­ցիկ խաչ­քար՝ խա­ղո­ղի ող­կյուզ­նե­րի քան­դա­կով է. չա­փերն են՝ 65x25x16 սմ։ Խաչ­քա­րե­րից մե­կը/180-92-21 սմ/, հա­նե­ցինք հո­ղի տա­կից։ Մի մեծ հա­սա­րակ խաչ է քն­դակ­ված վրան՝ 2 կող­մե­րում մե­կա­կան փոքր խա­չեր։ Ներքևում նույն­պես փոքր խա­չեր են քան­դակ­ված ե­ղել, սա­կայն ջարդ­վել են։ Ամ­բող­ջա­կան պահ­պան­ված մի քա­նի տա­պա­նա­քար ևս գտն­վե­ցին, իսկ բե­կոր­ներ՝ շատ, նույ­նիսկ՝ քա­րան­ձավ­նե­րում։ Հո­ղի, խո­տա­ծած­կի ու ե­ղինջ­նե­րի տակ հնա­րա­վոր է՝ դար­ձյալ շիր­մա­քա­րեր կգտն­վեն։ Ե­կե­ղե­ցու հա­րա­վարևմտյան կող­մում՝ սա­րա­լան­ջի վրա, մոտ 30 մ եր­կա­րու­թյամբ պատ է պահ­պան­վել՝ հաս­նե­լով բնա­կան ժայ­ռե­րով ստեղծ­ված մուտ­քին։ Կա­րե­լի է եզ­րա­կաց­նել, որ այս­տե­ղով է ան­ցել վանք բարձ­րա­ցող ճա­նա­պար­հը։ Պե­տեր­բուրգ­ցի գի­տակ Ա­լեք­սեյ Բո­գոս­լավս­կին, ով նույն­պես իմ ու­ղեկ­ցու­թյամբ ե­ղել է Վա­րազ­գո­մում, հիա­ցած է մեր հնա­դա­րյան կո­թո­ղով։
-Հրա­շա­լի ե­կե­ղե­ցի է, -ա­սում է նա,-հա­մա­հունչ է տա­րած­քի գե­ղեց­կու­թյա­նը։ Չէի պատ­կե­րաց­նում, որ այս սա­րե­րի ու ան­տա­ռի մեջ նման հու­շա­կո­թող կտես­նեմ։
Ա­սում եմ, որ մո­տա­կայ­քում 10-ից ա­վե­լի նման ե­կե­ղե­ցի­ներ կան։ Կի­սա­վեր վի­ճա­կում է նաև գե­տի ա­ջափ­նյա հար­թու­թյան ժայ­ռա­կերտ բլ­րակ­նե­րից մե­կի վրա գտն­վող Մկ­նա­տա­մի Խաչ ե­կե­ղե­ցի-մա­տու­ռը՝ կա­ռուց­ված 12-րդ դա­րում։ Այս սր­բա­վայ­րի նո­րո­գու­մը հա­մե­մա­տած Վա­րազ­գո­մի, ա­վե­լի հեշտ է։ Մնում է՝ լի­նեն բա­րե­րար­ներ, որ ցու­ցա­բե­րեն սր­տա­ցա­վու­թյուն Հա­յոց սր­բա­վայ­րե­րի նկատ­մամբ։ Այն սր­բա­վայ­րե­րի, ո­րոնց ա­զա­տագ­րու­մը կա­յա­ցավ շատ թանկ գնով՝ հա­րյու­րա­վոր քա­ջոր­դի­նե­րի ա­րյամբ։ Նույն ա­րյամբ սր­բա­ցել են նաև այս տա­րածք­նե­րը՝ վերս­տին հա­յա­ցած։ Ճա­նա­պար­հին մտո­րում եմ. հար­կա­վոր է շու­տա­փույթ որևէ բան ձեռ­նար­կել հատ­կա­պես Վա­րազ­գո­մի ե­կե­ղե­ցին խո­նար­հու­մից փր­կե­լու հա­մար։ Ու­շա­ցու­մը կլի­նի ճա­կա­տագ­րա­կան, և հե­տա­գա­յում այս սր­բա­վայ­րի մա­սին կի­մա­նանք միայն լու­սան­կար­նե­րից։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.