Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Երիտասարդ սկսնակ գործարարների գաղափարներն աննկատ չեն մնում

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ:

Պետական նախարարը, ինչպես և խոստացել է, ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին որպես մեկնարկային կապիտալ արժանացրել է դրամական պարգևի՝ 300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների ծրագրերը վերաբերում էին մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն: Երիտասարդները ներկայացրել են իրենց ծրագրերն՝ ընդգծելով նման միջոցառումների կարևորությունը:
Իր հերթին Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների շրջանում գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում: