Logo
Print this page

ԱՆՆԱ ՀԱԲԵՇՅԱՆԻ ՍՐԲՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ, ԿԱՄ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հայ­կա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի տա­րած­քում շատ հազ­վա­դեպ են հու­ղար­կա­վո­րում կա­նանց, այն էլ միայն միանձ­նու­հի­նե­րի կամ քա­հա­նա­նե­րի կա­նանց։ Բա­ցա­ռու­թյուն է միայն Ան­նա Հա­բե­շյա­նի գե­րեզ­մա­նը Լո­ռու մար­զի Օ­ձու­նի վան­քի բա­կում։

 Օ­ձու­նի վան­քի մո­տա­կայ­քում գտն­վող տաս­նյակ գե­րեզ­ման­նե­րից միայն մե­կի վրա են ծա­ղիկ­ներ դր­ված: Տա­պա­նա­քա­րի վրա փո­րագր­ված է ՙԱն­նա Հա­բե­շյան՚ ա­նու­նը։ Տղա­մարդ քա­հա­նա­նե­րի գե­րեզ­ման­նե­րի շար­քում հազ­վա­դեպ կտես­նես կնոջ շի­րիմ, ո­րին ո­չինչ չի կա­պել ե­կե­ղե­ցու հետ. նա ո՜չ միանձ­նու­հի էր, ո՜չ քա­հա­նա­յի կին։ Սա­կայն տե­ղա­ցի­նե­րը Հա­բե­շյա­նին այն­քան շատ են սի­րել, որ նրա մահ­վա­նից հե­տո ո­րո­շել են այդ կնո­ջը սր­բա­դա­սել։ Ան­նան ե­ղել է տե­ղի Մայր Թե­րե­զան։

Ան­նա Հա­բե­շյա­նը դա­նիա­ցի մի­սիո­նե­րու­հի Մա­րիա Յա­կոբ­սե­նի դուստրն է, ո­րը հա­յե­րի ջար­դե­րի տա­րի­նե­րին ե­կել էր Օս­մա­նյան կայս­րու­թյուն, այն­տեղ աշ­խա­տել որ­բա­նոց­նե­րում և բա­րե­գոր­ծա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում։ 1922 թվա­կա­նից Յա­կոբ­սե­նը օգ­նել է Լի­բա­նա­նի հայ փախս­տա­կան­նե­րին և շատ չան­ցած բա­ցել ՙԹռչ­նոց բույն՚ ա­նու­նը կրող որ­բա­նո­ցը։ Շատ տա­րի­ներ անց՝ 1960թ., Յա­կոբ­սե­նին իր ցան­կու­թյամբ հո­ղին են հանձ­նել որ­բա­նո­ցի բա­կում։
Թե որ­տեղ է ծն­վել Ան­նա Հա­բե­շյա­նը, հայտ­նի չէ։ Տար­բեր կար­ծիք­ներ կան. ո­մանք հա­վաս­տիաց­նում են, որ Մա­րիա Յա­կոբ­սե­նը նրան որ­դեգ­րել է Օս­մա­նյան կայս­րու­թյան Խար­բերդ նա­հան­գում, ո­մանք հա­մա­րում են, որ նա որբ աղջ­կան գտել է Լի­բա­նա­նում, իսկ ո­մանք էլ են­թադ­րում են, որ Ան­նան ե­ղել է չա­մուս­նա­ցած Յա­կոբ­սե­նի հա­րա­զատ դուստ­րը։ Մենք դժ­վար թե ի­մա­նանք ճշ­մար­տու­թյու­նը։ Հայտ­նի չէ նաև այն` ար­դյոք Ան­նան Մա­րիա Յա­կոբ­սե­նից է սո­վո­րել գթա­սիրտ լի­նե­լը, թե այդ ո­րա­կը նրա ա­րյան մեջ էր։ Ան­նան Մա­րիա Յա­կոս­բե­նի միակ ե­րե­խան էր, սա­կայն կի­նը նրան մե­ծաց­րել է որ­բա­նո­ցի ե­րե­խա­նե­րին հա­վա­սար։ Որ­բե­րը Յա­կոբ­սե­նին կո­չում էին ՙմա­մա՚, իսկ որ­բա­նո­ցի մյուս դա­յակ­նե­րին և գթու­թյան քույ­րե­րին` ՙմայ­րիկ՚։
Մինչև Լո­ռու մար­զի Օ­ձուն գյուղ տե­ղա­փոխ­վելն Ան­նա­յի կյան­քի մա­սին շատ քիչ բան է հայտ­նի։ Նա ա­մուս­նա­ցել է Հով­սեփ Հա­բե­շյան ա­նու­նով մի հա­յի հետ։ Զույ­գը մի քա­նի տա­րի ապ­րել է Եվ­րո­պա­յում, այ­նու­հետև 1940-ա­կան թվա­կան­նե­րին` հայ­րե­նա­դար­ձու­թյան հեր­թա­կան ա­լի­քի ժա­մա­նակ նրանք ո­րո­շե­ցին Հայ­կա­կան ԽՍՀ տե­ղա­փոխ­վել։ Մա­րիա Յա­կոբ­սե­նը դս­տե­րը միայն մեկ խոր­հուրդ տվեց. ՙԳյուղ գնա՜, խու­սա­փի՜ր քա­ղաք­նե­րից՚։
Հնա­րա­վոր է՝ այդ խոր­հուրդն է փր­կել նրա կյան­քը, քա­նի որ ե­թե նա Երևա­նում կամ մեկ ու­րիշ քա­ղա­քում աչ­քի ընկ­ներ իր ակ­տիվ քա­ղա­քա­ցիա­կան գոր­ծու­նեու­թյամբ, նրան կա­րող էին սպա­սել բանտ կամ Սի­բի­րի ճամ­բար­նե­րը։
Հա­բե­շյան­նե­րը գնաց­քով հա­սան Հայ­կա­կան ԽՍՀ, որ­տեղ նրանք ի­ջան գրե­թե ա­ռա­ջին կա­յա­րա­նում, ո­րը մինչ օրս կրում է վան­քի ա­նուն՝ ՙՍա­նա­հին՚։ Օ­ձուն գյու­ղում նոր բնա­կիչ­նե­րին ան­գամ չն­կա­տե­ցին, նրանք ընտ­րե­ցին մեծ գյու­ղի ծայ­րա­մա­սում գտն­վող մի հա­մեստ տուն։
Սա­կայն նրանց վի­ճակ­ված էր գյու­ղում հե­րոս դառ­նալ և ար­ժա­նա­նալ բո­լո­րի սի­րուն։ Ծա­նո­թա­նա­լով տե­ղա­ցի­նե­րի կեն­ցա­ղին՝ Ան­նան նկա­տում է, թե որ­քան շատ են կա­նայք հոգ­նում ծանր աշ­խա­տան­քից ու ըն­տա­նե­կան հոգ­սե­րից։ Գյու­ղում գոր­ծել է միակ ման­կա­պար­տե­զը, ո­րը չէր տե­ղա­վո­րում մեծ գյու­ղի բո­լոր ե­րե­խա­նե­րի, և որ­տեղ ըն­դու­նում էին ե­րեք տա­րե­կա­նից բարձր ե­րե­խա­նե­րին։ Ան­նան ո­րո­շում է սե­փա­կան հար­կի տակ ման­կա­պար­տեզ բա­ցել։ Շու­տով Հա­բե­շյան­նե­րի ՙտնա­յին ման­կա­պար­տե­զի՚ մա­սին լու­րը տա­րած­վում է Օ­ձու­նով մեկ, և բազ­մա­թիվ ե­րե­խա­ներ սկ­սում են այ­ցե­լել զույ­գի տուն։ Նա ոչ թե պար­զա­պես զբաղ­վել է ե­րե­խա­նե­րով, այլև անվ­ճար նրանց կե­րակ­րել և հագց­րել է։
1988թ. տե­ղի ու­նե­ցած երկ­րա­շար­ժից հե­տո Օ­ձու­նում նոր ման­կա­պար­տեզ կա­ռու­ցե­ցին, ո­րը կո­չե­ցին ի պա­տիվ Ան­նա Հա­բե­շյա­նի։ Ման­կա­կան հաս­տա­տու­թյան շեն­քը գտն­վում է այն փո­ղո­ցում, որ­տեղ ապ­րել է Ան­նան, այն­տեղ, որ­տեղ հիմ­նադր­վել էր նրա ման­կա­պար­տե­զը։ Հաս­տա­տու­թյու­նը գոր­ծում է մինչ օրս, այն հա­ճա­խում են նա­խադպ­րո­ցա­կան` 3-5 տա­րե­կան ե­րե­խա­ներ։ Գյու­ղը եր­կու ման­կա­պար­տեզ ու­նի։
Հա­բե­շյան­նե­րի տու­նը ներ­կա­յումս բար­ձի­թո­ղի վի­ճա­կում է։ Զույգն ու­նե­ցել է ե­րեք ե­րե­խա՝ Ռու­բեն, Սիլ­վա և Սո­սե, ո­րոնք սփռ­վել են աշ­խար­հով մեկ. Երևան և Եվ­րո­պա։ 2010թ. Սո­սե Հա­բե­շյա­նը Երևա­նի Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան¬ինս­տի­տու­տին նվի­րել է մոր անձ­նա­կան ի­րե­րը, ո­րոնց շար­քում նաև Մա­րիա Յա­կոբ­սե­նի ի­րերն էին։
Ան­նա և Հով­սեփ Հա­բե­շյան­նե­րը վախ­ճան­վել են 20-րդ դա­րի վեր­ջին` մի քա­նի ամս­վա տար­բե­րու­թյամբ։ Ա­մուս­նուն հո­ղին են հանձ­նել Ան­նա­յի կող­քին՝ Օ­ձու­նի վան­քի բա­կում։ Նրանց շի­րիմ­նե­րի վրա խո­նարհ­ված են վան­քի բա­կում ա­ճող ե­զա­կի ծա­ռե­րի ճյու­ղե­րը։

ru.armeniasputnik.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.